«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - За
-
6 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թափոնների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին հոդվածով․
«Հոդված 21․1. Ավտոտրանսպորտային միջոցների օգտահանման վճարի առանձնահատկությունները
1․ Հայաստանի Հանրապետություն ներկրվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ավտոտրանսպորտային միջոցի (թափքի), ինքնագնաց մեքենայի և նրանց կցորդների համար (այսուհետ՝ տրանսպորտային միջոցներ), բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասում նշված տրանսպորտային միջոցների, վճարվում է օգտահանման վճար՝ էկոլոգիական անվտանգության, ինչպես նաև մարդու առողջության պաշտպանության և տրանսպորտային միջոցների շահագործումից առաջացող շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցության կանխարգելման նպատակով, հաշվի առնելով տրանսպորտային միջոցի տեխնիկական առանձնահատկությունները և մաշվածությունը:
2․ Տրանսպորտային միջոցների տեսակները և դասերը, որոնց նկատմամբ վճարվում է օգտահանման վճար, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3․ Սույն հոդվածով սահմանված օգտահանման վճար վճարողներ են համարվում ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները, որոնք՝
- իրականացնում են տրանսպորտային միջոցների ներմուծում Հայաստանի Հանրապետություն.
- Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են տրանսպորտային միջոցների արտադրություն.
- Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ այն անձանցից, որոնք սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ չեն վճարում օգտահանման վճար, կամ անձանցից, որոնք սույն հոդվածի պահանջների խախտումով չեն վճարել օգտահանման վճար,
- հանդիսանում են տրանսպորտայի միջոցների սեփականատերեր, որոնց նկատմամբ օգտահանման վճարը չի վճարվել՝ համաձայն սույն հոդվածի 6-րդ կետի 5-րդ պարբերության, երբ նշված տրանսպորտային միջոցները տեղակայվել են ազատ մաքսային գոտուց մեկ այլ մաքսային գոտի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային ընթացակարգով վերաարտահանման:
4․ Օգտահանման վճարի գանձման կարգը, այդ թվում՝ դրա հաշվարկման, վճարման, բռնագանձման, վերադարձի և վճարի ավել վճարման կամ ավել բռնագանձման, ինչպես նաև օգտահանման վճարի չափերի և հաշվարկման, լիակատարության և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության նկատմամբ վերահսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5․ Օգտահանման վճարի չափի սահմանման ժամանակ հաշվի են առնվում տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը, նրա քաշը և այլ ֆիզիկական հատկանիշներ, որոնք ազդեցություն ունեն թափոնների շրջանառության հետ կապված գործունեության հետ՝ պայմանավորված տրանսպորտային միջոցների սպառողական հատկությունների կորստով:
6․ Օգտահանման վճարը չի վճարվում այն տրանսպորտային միջոցների համար՝
- որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է որպես ֆիզիկական անձանց անձնական գույք, որոնք հանդիսանում են հայրենադարձության ծրագրի շրջանակներում շահառու, կամ սահմանված կարգով ճանաչվել են որպես փախստական,
- որոնք ներկրվում են Հայաստանի Հանրապետություն և պատկանում են դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հաստատություններին, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համաձայն արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև այդպիսի ներկայացուցչությունների, հաստատությունների և կազմակերպությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին,
- որոնց թողարկման տարեթվից անցել է երեսուն և ավել տարի, որոնք չեն օգտագործվում առևտրային նպատակներով, ունեն ինքնօրինակ շարժիչ, թափք և հենոց (առկայության դեպքում), պահպանված են և բերված են օրիգինալ վիճակի, որոնց տեսակնեը և դասերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից,
- որոնց թողարկման տարեթվից չի անցել երեք տարի և որոնք տեղակայվում են ազատ մաքսային գոտու սահմաններում և որոնց տեսակները և դասերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները,
- որոնք ներկրվում են Հայաստանի Հանրապետություն և տեղակայվում են ժամանակավոր ներկրման (թույլտվության) մաքսային գործընթացում:
7․ Տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերը), ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի անձնագրերը տրվում են համաձայն Եվրասիական տնտեսական միության իրավունքի։
8․ Պետական բյուջեի միջոցների հաշվին համապատասխան չափերով և կարգով, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, փոխհատուցվում են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ծախսերը, որոնք առաջացել են գործունեության ընթացքում իրենց սպառողական հատկությունները կորցրած տրանսպորտային միջոցներից գոյացած թափոնների գործածությամբ, այդ թվում՝ այն ծախսերը, որոնք ուղղվել են տվյալ գործունեության համար համապատասխան հզորությունների և ենթակառուցվածքների ստեղծմանը:
9․ Օգտահանման վճար չի գանձվում տրանսպորտային միջոցների այն սեփականատերերից (տիրապետողներից), որոնց նկատմամբ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սահմանված է օգտահանման վճարը վճարելու պահանջ, իրենց սպառողական հատկությունները կորցրած տրանսպորտային միջոցներից գոյացած թափոնների փոխադրման պատճառով, կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից, որոնք իրականացնում են թափոնների գործածության հետ կապված գործունեություն, կամ վերջիններիս ներկայացուցիչներից:»։
Հոդված 2․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։
2․ Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 1.2-րդ մասում «և տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար Օրենսգրքով սահմանված կարգով վճարված բնապահպանական հարկի հանրագումարի և» բառերը հանել։
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի հետևյալ տողերը՝
«8702, 8703, 8704, 8705 |
մինչև 3 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ |
2.0 |
x |
8702, 8703, 8704, 8705 |
3 տարուց ավելի մինչև 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ |
4.0
|
x
|
8702, 8703, 8704, 8705 |
5 տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ |
6.0 |
x
|
8702, 8703, 8704, 8705 |
10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ |
12.0
|
x
|
8702, 8703, 8704, 8705 |
15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ |
24.0 |
x»: |
Հոդված 3․ Օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասում հանել «(բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների)» բառերը։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
-
Обсуждалось
01.11.2024 - 18.11.2024
-
Тип
Закон
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 529
Принт