Հիշել նախագիծը

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ



«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Թափոնների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին հոդվածով․

 

«Հոդված 211. Ավտոտրանսպորտային միջոցների օգտահանման վճարի առանձնահատկությունները

 

1․ Հայաստանի Հանրապետություն ներկրվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ավտոտրանսպորտային միջոցի (թափքի),  ինքնագնաց մեքենայի և նրանց կցորդների համար (այսուհետ՝ տրանսպորտային միջոցներ), բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասում նշված տրանսպորտային միջոցների, վճարվում է օգտահանման վճար՝ էկոլոգիական անվտանգության, ինչպես նաև մարդու առողջության պաշտպանության և տրանսպորտային միջոցների շահագործումից առաջացող շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցության կանխարգելման նպատակով, հաշվի առնելով տրանսպորտային միջոցի տեխնիկական առանձնահատկությունները և մաշվածությունը:

2․ Տրանսպորտային միջոցների տեսակները և դասերը, որոնց նկատմամբ վճարվում է օգտահանման վճար, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3․ Սույն հոդվածով սահմանված օգտահանման վճար վճարողներ են համարվում ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները, որոնք՝

  • իրականացնում են տրանսպորտային միջոցների ներմուծում Հայաստանի Հանրապետություն.
  • Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են տրանսպորտային միջոցների արտադրություն.
  • Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ այն անձանցից, որոնք սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ չեն վճարում օգտահանման վճար, կամ անձանցից, որոնք սույն հոդվածի պահանջների խախտումով չեն վճարել օգտահանման վճար,
  • հանդիսանում են տրանսպորտայի միջոցների սեփականատերեր, որոնց նկատմամբ օգտահանման վճարը չի վճարվել՝ համաձայն սույն հոդվածի 6-րդ կետի 5-րդ պարբերության, երբ նշված տրանսպորտային միջոցները տեղակայվել են ազատ մաքսային գոտուց մեկ այլ մաքսային գոտի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային ընթացակարգով վերաարտահանման:

4․ Օգտահանման վճարի գանձման կարգը, այդ թվում՝ դրա հաշվարկման, վճարման, բռնագանձման, վերադարձի և վճարի ավել վճարման կամ ավել բռնագանձման, ինչպես նաև օգտահանման վճարի չափերի և հաշվարկման, լիակատարության և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության նկատմամբ վերահսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5․ Օգտահանման վճարի չափի սահմանման ժամանակ հաշվի են առնվում տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը, նրա քաշը և այլ ֆիզիկական հատկանիշներ, որոնք ազդեցություն ունեն թափոնների շրջանառության հետ կապված գործունեության հետ՝ պայմանավորված տրանսպորտային միջոցների սպառողական հատկությունների կորստով:

6․ Օգտահանման վճարը չի վճարվում այն տրանսպորտային միջոցների համար՝

  • որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է որպես ֆիզիկական անձանց անձնական գույք, որոնք հանդիսանում են հայրենադարձության ծրագրի շրջանակներում շահառու, կամ սահմանված կարգով ճանաչվել են որպես փախստական,
  • որոնք ներկրվում են Հայաստանի Հանրապետություն և պատկանում են դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հաստատություններին, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համաձայն արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև այդպիսի ներկայացուցչությունների, հաստատությունների և կազմակերպությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին,
  • որոնց թողարկման տարեթվից անցել է երեսուն և ավել տարի, որոնք չեն օգտագործվում առևտրային նպատակներով, ունեն ինքնօրինակ շարժիչ, թափք և հենոց (առկայության դեպքում), պահպանված են և բերված են օրիգինալ վիճակի, որոնց տեսակնեը և դասերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից,
  • որոնց թողարկման տարեթվից չի անցել երեք տարի և որոնք տեղակայվում են ազատ մաքսային գոտու սահմաններում և որոնց տեսակները և դասերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները,
  • որոնք ներկրվում են Հայաստանի Հանրապետություն և տեղակայվում են ժամանակավոր ներկրման (թույլտվության) մաքսային գործընթացում:

7․ Տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերը), ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի անձնագրերը տրվում են համաձայն Եվրասիական տնտեսական միության իրավունքի։

8․ Պետական բյուջեի միջոցների հաշվին համապատասխան չափերով և կարգով, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, փոխհատուցվում են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ծախսերը, որոնք առաջացել են գործունեության ընթացքում իրենց սպառողական հատկությունները կորցրած տրանսպորտային միջոցներից գոյացած թափոնների գործածությամբ, այդ թվում՝ այն ծախսերը, որոնք ուղղվել են տվյալ գործունեության համար համապատասխան հզորությունների և ենթակառուցվածքների ստեղծմանը:

9․ Օգտահանման վճար չի գանձվում տրանսպորտային միջոցների այն սեփականատերերից (տիրապետողներից), որոնց նկատմամբ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սահմանված է օգտահանման վճարը վճարելու պահանջ, իրենց սպառողական հատկությունները կորցրած տրանսպորտային միջոցներից գոյացած թափոնների փոխադրման պատճառով, կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից, որոնք իրականացնում են թափոնների գործածության հետ կապված գործունեություն, կամ վերջիններիս ներկայացուցիչներից:»։

Հոդված 2 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։

2․ Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 1.2-րդ մասում «և տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար Օրենսգրքով սահմանված կարգով վճարված բնապահպանական հարկի հանրագումարի և» բառերը հանել։

 

Հոդված 2.  Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի հետևյալ տողերը՝

 

«8702, 8703, 8704, 8705

մինչև 3 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ

 2.0

x

8702, 8703, 8704, 8705

3 տարուց ավելի մինչև 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ

 4.0

 

x

 

8702, 8703, 8704, 8705

5 տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ

6.0

x

 

8702, 8703, 8704, 8705

10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ

12.0

 

x

 

8702, 8703, 8704, 8705

15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ

24.0

x»:

 

Հոդված 3 Օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասում հանել «(բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների)» բառերը։

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։

 

 

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

  • Քննարկվել է

    01.11.2024 - 18.11.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 526

Տպել