Հիշել նախագիծը

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

                                                         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).

«Թափոնների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների պարկի թարմացման, տրանսպորտային միջոցների հետագա օգտահանման համար ֆինանսական միջոցների ապահովմամբ և երթևեկության անվտանգության մակարդակի բարձացմամբ։

2 Առկա իրավիճակը

Հանրապետությունում ներկայումս չի գործում այլ երկրներում կիրառվող օգտահանման վճարի համակարգը, ինչը ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված հարկատեսակ է, որը պետք է վճարեն տրանսպորտային միջոցներ ներմուծողները և արտադրողները՝ տրանսպորտային միջոցի հետագա օգտահանումն ապահովելու համար:

 Տրանսպորտային միջոցների համար նախատեսված օգտահանման վճարի համակարգի բացակայության արդյունքում հանրապետության տարածք ներմուծվում են մեծ քանակով էժանագին, հին տրանսպորտային միջոցներ, որոնք չեն համապատասխանում էկոլոգիական բարձր դասի համար սահմանված պահանջներին և արտանետումների պատճառով մեծ վնաս են հասցնում օդի աղտոտվածությանը։

  1. Կարգավորման նպատակը.

Օգտահանման վճարը միանվագ վճար է, որը վճարվում է յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար միայն մեկ անգամ: Օգտահանման վճարը նախատեսված է բոլոր բնապահպանական չափանիշներին համապատասխան մեքենան ոչնչացնելու, օգտահանելու համար: Այս չափանիշներին համապատասխանությունն ապահովում է շրջակա միջավայրի, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության պահպանումը:

4.Կարգավորման առարկան  

Օգտահանման վճարի համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան օրենսդրական դաշտ։ Այդ նպատակով լրացում է կատարվում «Թափոնների մասին» օրենքում՝ սահմանելով Հայաստանի Հանրապետություն ներկրվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ավտոտրանսպորտային միջոցների,  ինքնագնաց մեքենաների և նրանց կցորդների համար օգտահանման վճարի պահանջ, սահմանվում են  օգտահանման վճար վճարողները և օգտահանման վճարի չափի, գանձման առանձնահատկությունները։ Միաժամանակ համապատասխանաբար փոփոխություններ են կատարվում Հարկային օրենսգրքում՝ բնապահպանական նպատակներով նախատեսված կրկնակի հարկումը բացառելու համար։ Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո կմշակվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերը։

  1. 5. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տրանսպորտային պարկի թարմացում, հին, անսարք մեքենաների թվի նվազում, բնապահպանական իրավիճակի բարելավում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

7 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Օրենքի նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Միջոցառումը բխումի է ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի 40-րդ կետի կատարումից:

9 Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժշետություն կառաջանա մշակել ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր։

 

  • Քննարկվել է

    01.11.2024 - 18.11.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 534

Տպել