Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի ««Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» N 1864-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշում

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Armenian Accountant 08.11.2024 22:10:53 Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշումը փոփոխվել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի թվով 2 բաժինների կողմից կատարված թմրամիջոցների և թանկարժեք քարերի փորձաքննությունների իրականացման շրջանակներում ահռելի մեծ չարաշահումների համատեքստում: Անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել թանկարժեք քարերի փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները (09-06)՝ գործող որոշմամբ սահմանված մինչև 3 նմուշները ավելացնելով ոչ թե նախագծով նախատեսված մինչև 1.6 անգամ (այսինքն՝ մինչև 5 նմուշներ), այլ առնվազն 10 անգամ՝ հասցնելով մինչև 30 նմուշների, որը ևս վստահաբար հնարավոր է իրականացնել 14 միջին նորմատիվային ժամածախսի պայմաններում: Արդյունքում, պետության կողմից տրամադրվող բյուջեի միջոցով ֆինանսավորվող ծախսը կկրճատվի, ինչն էլ կապահովի դատական փորձաքննության մատուցման ծառայությունների դիմաց համարժեք ֆինանսավորման տրամադրումը:
2 Nane Gevorgyan 08.11.2024 22:19:35 Նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ վերանայվել են փորձաքննության օբյեկտավորման մեթոդաբանությունները, այնինչ մեթոդաբանական որևէ հաշվարկ ներկայացված չէ: Միաժամանակ մի շարք նոր ենթատեսակներ սահմանելով, որն ըստ էության գործող ենթատեսակների բաղդատումն է, ստեղծվելու է մի իրավիճակ, որը նպաստելու է նույն օբյեկտի մի քանի ենթատեսակներով հաշվելու արդյունքում փորձաքննության արժեքի անհարկի ավելացմանը:
3 Nane Gevorgyan 08.11.2024 22:19:35 Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու, մինչդեռ ակնհայտ է, որ փորձաքննությունների ենթատեսակների անվանումների և կոդերի փոփոխմամբ ու լրացմամբ անհրաժեշտություն է առաջանալու փոփոխել ու լրացնել 28.03.2000թ. ՀՀ արդարադատության նախարարի նորմատիվ բնույթի N 151 հրամանով հաստատված «ՀՀ արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգ»-ը, որի ընդունման համար դեռևս 2000 թվականին նախադրյալ հանդիսացող լիազորող նորմ որևէ օրենքով սահմանված չի եղել և ներկայումս էլ սահմանված չէ:
4 Beatriche Grigoryan 08.11.2024 22:28:45 Փորձաքննությունների ենթատեսակների անվանումները և կոդերը փոխելը կհանգեցնի տվյալ ենթատեսակով փորձաքննություններ կատարող որակավորված փորձագետների վերաորակավորմանը, որն իր հերթին պահանջում է սահմանվող նոր կոդերի մասով փորձագետի լրացուցիչ վերապատրաստում, ինչն էլ ենթադրում է տևական գործընթաց, որի արդյունքում խաթարվելու է տվյալ ժամանակահատվածում համապատասխան ենթատեսակով իրականացվող փորձաքննությունների բնականոն գործընթացը՝ վնասելով արդարադատության շահը:
5 ՀՀ Քաղաքացի 08.11.2024 23:27:31 Սույն որոշումը սահմանում է յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքը, հետևաբար որոշման մեջ փոփոխություններ հնարավոր է կատարել բացառապես այդ մասերով: Նախագծի նախատեսում է նաև դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների փոփոխություն, որոնք, ըստ էության, սույն որոշման կարգավորման տիրույթում չեն, հետևաբար վերջինովս փոփոխման ենթակա չեն:
6 ՀՀ Քաղաքացի 11.11.2024 11:08:08 Նախագծի ընդունումը պահանջելու է համապատասխան փոփոխությունների կատարում 07.12.2023թ. ընդունված ՀՕ-386-Ն «ՀՀ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» օրենքի հավելվածում, որն իր հերթին հիմք է հանդիսանալու պետական բյուջեից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ նախաձեռնելու համար, որի մասին, սակայն, նախագծի հիմնավորումներում դրույթը բացակայում է, ավելին, նախագիծը մշակողներն որևէ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չեն նախատեսում:
7 Աննա Պետրոսյան 11.11.2024 10:58:34 Փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները, որոնք վերաբերում են, մասնավորապես 11-01,11-04, ինչպես նաև 09-01 ենթատեսակների օբյեկտի գնահատման չափանիշներն անորոշ են մինչ 3 հետազոտելի նմուշների պարագայում, քանի որ ի տարբեություն գործող ՈՐՈՇՄԱՆ բացակայում են «մինչև» և «նեռարյալ» բառերը, որից հետևում է, որ փորձաքննությանը ներկայացված 1 կամ 2 հատ նմուշների դեպքում փորձագիտական կազմակերությունը չի կարող իրականացնել օբյեկտավորում ըստ ներկայացված նախագծի: Նշվածից հետևում է, որ բոլոր դեպքերում փորձաքննությանն անհրաժեշտ է ներկայացնել նվազագույնը 3 հետազոտելի նմուշ, որպեսզի հնարավոր լինի ըստ ներկայացված նախագծի իրականացնել օբյեկտավորում, հակառակ դեպքում ստացվում է, որ օբեյկտավորման հաշվարկ իրականացնել հնարավոր չէ: Հ.Գ. Այս դիտարկումը վերաբերում է գրեթե որոշ այլ տեսակի և ենթատեսակների փորձաքննությունների մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշներին:
8 Hayk Grigoryan 11.11.2024 17:35:11 Կառավարության N 1864-Լ որոշմամբ սահմանված տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների տեսակների շրջանակներում տեսապատկերի, տեսագրությունների պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն ենթատեսակով (04-04) կատարված հետազոտությամբ տեսանյութերից առանձնացված լուսանկարներով կատարվում է լուսանկարի փորձաքննություն անձի դիմանկարային նույնականացման նպատակով ենթատեսակով (05-02), ինչը ապահովում է կատարված փորձաքննության լրիվությունն ու օբյեկտիվությունը, և N 1864-Լ որոշման մեջ փոփոխուխություններ կատարելու մասին որոշմանը կից հավելվածում ավելացված նոր ենթատեսակի (05-03) անհրաժեշտություն չկա։
9 Ա Մ 11.11.2024 17:36:51 Ներկայումս գործող Կառավարության N 1864-Լ որոշմամբ արդեն իսկ հիմնավորված և սահմանված է տեսաձայնագրային փորձաքննության տեսակի (04) ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն (հետազոտություն) վերծանման նպատակով (04-01), և տեսապատկերի, տեսագրությունների պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն (04-04) ենթատեսակներով յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը (որոշմամբ սահմանված է միջինում 10 րոպե տևողությամբ ձայնագրության վերծանում)։ Անդրադառնալով տեսաձայնագրային փորձաքննության տեսակի (04) ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն (հետազոտություն) վերծանման նպատակով ենթատեսակին (04-01), հարկ եմ համարում նշել, որ տվյալ ենթատեսակով փորձաքննությանը տրամադրվում են աղմուկային ֆոնով, մեկ և ավել զրուցակիցների մասնակցությամբ դժվար լսելի ձայնագրություններ, որոնց հետազոտությունների կատարման ընթացքում կիրառվում են ձայնի որակի բարելավման, զրուցակիցների խոսքի տարբերակման և զրուցակիցների քանակի որոշմանն ուղղված աշխատանքներ, ինչը բավականին ժամանակատար գործընթաց է։ N 1864-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշմանը կից հավելվածում փորձաքննության (04-01) ենթատեսակով նորմատիվային առանձին մեկ օբյեկտ սահմանվել է մինչև 60 րոպե տևողությամբ ձայնագրությունը և միջին նորմատիվային ժամածախսը փոփոխության չի ենթարկվել: Առաջարկվող փոփոխությունը անհիմն է և չի համպատասխանում ընդհանուր աշխատանքային կարգավորումներին:
10 Vesea Corporation 11.11.2024 17:57:43 Ներկայումս գործող Կառավարության N 1864-Լ որոշմամբ արդեն իսկ հիմնավորված և սահմանված է տեսաձայնագրային փորձաքննության տեսակի (04) տեսապատկերի, տեսագրությունների պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն (04-04) ենթատեսակով յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը (որոշմամբ սահմանված է միջինում 120 րոպե տևողությամբ տեսաձայնագրության վերծանում)։ Տեսաձայնագրային փորձաքննության տեսակի (04) տեսապատկերի, տեսագրությունների պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն ենթատեսակի (04-04) մասով հարկ եմ համարում նշել, որ տվյալ ենթատեսակով փորձաքննությանը տրամադրվում են հիմնականում անբավարար լուսավորությամբ, ցածր կետայնությամբ տեսապատկերով, դրա հեռանկարում երևացող իրադարձությունների տեսանյութեր: Դրանց որակի բարելավման աշխատանքները՝ պայմանավորված բարդ ծրագրային ապահովումներով կատարվող հետազոտություններով, բավականին ժամանակատար է։ N 1864-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշմանը կից հավելվածում փորձաքննության (04-04) ենթատեսակով նորմատիվային առանձին մեկ օբյեկտ սահմանվել է հետազոտելի մինչև ներառյալ հինգ՝ իրար մաս չկազմող, մինչև 24 ժամ տևողությամբ տեսագրությունները և միջին նորմատիվային ժամածախսը փոփոխության չի ենթարկվել (մեկ օբյեկտի հաշվարկով 16 ժամ միջին ժամածախս): Առաջարկվող փոփոխությունը անհիմն է և չի համապատասխանում ընդհանուր աշխատանքային կարգավորումներին, մասնավորապես՝ միջինում 16 ժամ ժամածախսով փոփոխությամբ նշված մինչև 5 հետազոտելի տեսագրությունների ընդհանուր տևողությունը սահմանվում է մինչև 120 ժամը, ինչը տրամաբանությունից դուրս է:
11 Մարգարիտա Ալոյան 12.11.2024 14:34:33 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ 2024 թվականի օգոստոսի 21-ին կայացած խորհրդակցության արդյունքներով կազմված N ՓՎ/98-2024 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարականի շրջանակում ուսումնասիրված ՀՀ կառավարության 2021 թվականի թիվ 1864-L որոշմամբ սահմանված յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների ուսումնասիրությունների արդյունքում իբրև թե պարզվել է, որ մի շարք տեսակների մասով առկա են փորձաքննության ժամածախսի ծավալների և օբյեկտավորման մեթոդաբանության մասով խնդիրներ, որոնք ուղղակի ազդում են փորձաքննության արժեքի գնագոյացման վրա: Ձեռագրաբանական մասով հարկ է փաստել հետևյալը. Ներկայացված հիրմնավորումը որևէ հաշվարկներ և վերլուծություններ չի պարունակում, այն ոչ ճիշտ ուսումնասիրության արդյունք է, քանի որ վերջինովս պայմանավորված ընկնելու է փորձաքննության կատարման որակը՝ շեշտը դրվելով ոչ թե ճիշտ և բազմակողմանի ուսումնասիրությունների վրա, այլ պարզապես արագացված և անորակ հետազոտությունների, քանի որ մեթոդը թույլ չի տալիս արագ որոշում կայացնել և պահանջում է ամեն օբյեկտի մանրակրկիթ ուսումնասիրություն /թե հետազոտելի օբյեկտ, թե համեմատական նմուշ/: Բացի դա պետք է նշել, որ ձեռագրաբանական հետազոտությունները կատարվում են միայն աչքով և ոչ մի այլ գործոն կամ տեխնիկա դրան չի կարող փոխարինել: Այսպիսով փորձագետը աչքով միաժամանակ ուսումնասիրում է և վիճելի ստորագրությունները անկախ դրանց թվից, քանակից /1-1000/ և համեմատական նմուշների իսկությունը, որը իրենից նույնպես պահանջում է հետազոտության իրականացում, իսկ ոլորտից հասկացող յուրաքանչյուր ոք գիտի, որ նմուշները բազմաթիվ և բազմազան են լինում /1-5000/։ Ինչ վերաբերվում է նախագծի «Մեկ անձի հետ համեմատած և/կամ միևնույն անձի կողմից կատարված հետազոտելի մինչև 50 ձեռագիր գրառումներից (այդ թվում՝ թվային) և/կամ տեքստերից յուրաքանչյուր 5-ը, 50-ից ավելի ձեռագիր գրառումներից (այդ թվում՝ թվային) և/կամ տեքստերից յուրաքանչյուր 20-ը։» կամ «Մեկ անձի հետ համեմատված և/կամ միևնույն անձի կողմից կատարված հետազոտելի մինչև 50 ստորագրություններից յուրաքանչյուր 10-ը, 50-ից ավելի ստորագրություններից 30-ը։» ձևակերպմանը հարկ եմ համարում նշել, որ ոլորտից հասկացող ոչ մի մասնագետ իրեն անգամ թույլ չէր տա նման ձևակերպում, քանի որ մեկ անձի կողմից կարող է կատարված լինել 100 ստորագրություն տարբեր տառադարձություններով և անկախ նրանից, թե կատարողը մեկն է կամ մի քանիսը՝ ամեն տարբեր տառադարձությամբ հետազոտելի ստորագրությունը պահանջում է առանձին հետազոտություն և չի կարող համարվել մեկ ամբողջություն, ըստ մեթոդի եթե հետազոտելի ստորագրությունները տարբեր տառադարձություններով են ապա, չենք կարող ասել դա միևնույն անձի կողմից է կատարվել, թե տարբեր, ինչպես կարելի է 5 տարբեր հետազոտությունները վերը նշված համեմատական նմուշների հետազոտություններով համարվել 1 օբյեկտ: Ինչ վերաբերվում է ավելացված նոր ենթատեսակին՝ 01-03, որն ի դեպ իրենից պետք է ենթադրի փորձագիտական ծառայության արժեքի նվազեցում, ապա ներկայիս գործող կարգավորումներով հիմնականում՝ հետազոտելի ստորագրության և/կամ ձեռագիր գրառման հետ միասին այդ ենթատեսակի հետազոտությունը դիտվում է որպես 1 օբյեկտ, անկախ իր ենթատեսակից, իսկ ներկայումս առաջարկվող կարգավորման համաձայն այն հակառակն է: Պատրաստ եմ ներգրավվել ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր քննարկումներին:
12 Մարգարիտա Ալոյան 12.11.2024 15:50:58 Վերոգրյալ դիտարկումներին ի լրումն հարկ է արձանագրել նաև, որ եթե հիմք է ընդունվում փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշների ըստ նախագծի շարադրանքը, ապա միանշանակ անհրաժեշտ է ավելացնել յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, քանի որ ներկայիս շարադրմամբ նախագծում վերջիններս անհամաչափ են բաշխված և հիմնավոր ու օբյեկտիվ եզրակացության տրմանը նպաստել չեն կարող:
13 Ջուլիետա Ղահրամանյան 13.11.2024 09:44:53 Գործող որոշմամբ սահմանված փորձաքննության հրդեհատեխնիկական տեսակի թվով 6 ենթատեսակների անվանումները և թե դրանց օբյեկտավորման չափանիշները առկա շարադրանքում որևէ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, վերջին 3 տարվա տվյալ որոշման շրջանակներում աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ առկա չէ, քանի որ այն լիարժեքորեն ծածկում է բոլոր փորձաքննությունների օբյեկտների բնութագրումը և դրանց կատարման համար անհրաժեշտ միջին ժամանակածախսը: Որպես նշվածի հիմնավորում հարկ է մեջբերել օրինակ հենց 12-01 ենթատեսակի օբյեկտների նկարագրությունը, ըստ որի գործող շարադրանքում նշված է՝ «Շենքերի և/կամ շինությունների մինչև ներառյալ երեք հետազոտելի հարկերից յուրաքանչյուրը կամ հետազոտելի տանիքը...», որը առաջարկվող նախագծում նշված է՝ «Շենքերի և շինությունների մինչև ներառյալ երեք հետազոտելի հարկերի ամբողջությունը կամ հետազոտելի տանիքը...»: Վերջինիս ընդունման պարագայում կստացվի, որ փորձաքննության օբյեկտավորման համար անհրաժեշտ կլինի շենքերի և շինությունների միաժամանակյա առկայություն և օրինակ առանձին շենքի կամ շինության փորձաքննություն նշանակելու դեպքում այն որպես 1 օբյեկտ գնահատումը կարող է դիտարկվել խնդրահարույց: Որպես մեկ այլ օրինակ մեջբերենք 12-03 ենթատեսակի օբյեկտների նկարագրությունը, ըստ որի գործող որոոշման մեջ նշվում է՝ «Հետազոտելի յուրաքանչյուր շարժական գույքը կամ դրա հետազոտելի էլեկտրասնուցման համակարգը կամ հրդեհից առաջացած մնացորդներից վերցված լաբորատոր հետազոտման յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը...», իսկ առաջարկվող նախագծում նշվում է՝ «Հետազոտելի յուրաքանչյուր շարժական գույքը՝ այդ թվում տրանսպորտային միջոցը...»: Ստացվում է, որ եթե շարժական գույքը որպես ամբողջություն պահպանված չէ, այլ հրդեհման արդյունքում մնացել են դրա առանձին դետալները, ապա դրանք ենթակա չեն գնահատման որպես շարժական գույք, դրանց որպես 1 օբյեկտ գնահատումը հնարավոր չի լինելու: Նմանատիպ խնդիրներ առկա են առաջարկվող նախագծի շարադրանքի բոլոր ենթակետերում: Առաջարկվող նախագծի հիմնավորման մեջ նշված չեն նաև դատափորձագիտական միջազգային համայնքի կարծիքի լայն կիրառություն ունեցող կամ որևէ այլ հիմնավորումներ, ուստի գտնում եմ, որ հրդեհատեխնիկական տեսակի գործող շարադրանքում որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտ գործնական և տեսական հիմնավորում առկա չէ:
14 Ջուլիետա Ղահրամանյան 13.11.2024 11:29:15 Մշակված նախագծի փոփոխությունների հիմնավորումների մեջ նշվում է, որ հիմքում դրվել է արժեքի նվազեցման նպատակը, սակայն, օրինակ փորձաքննության էլեկտրատեխնիկական տեսակի 17-01 ենթատեսակի գործող 99.000 դրամ 1 առանձին օբյեկտի փորձաքննության արժեքը շուրջ 9% նվազեցնելու և 90.000 դրամ սահմանելու պարագայում նախագծով առաջարկվում է նոր՝ 17-02, ենթատեսակի սահմանում՝ 54.000 դրամ 1 օբյեկտի արժեքով ենթատեսակը առաջարկելով անվանել՝ «Էլեկտրատեխնիկական չափիչ սարքերով արձանագրվող տվյալների փորձաքննություն» , այնինչ հարկ է նշել, որ տվյալ տեսակի փորձաքննություները իրականացնելիս տարբեր տեսակի հետազոտությունների մեթոդների կիրառումը և դրանց կիրառման արդյունքում ստացված տվյալների օգտագործումը կատարվում է 17-01 ենթատեսակով իրականացվող փորձաքննությունների ծավալում և չպետք է առանձին օբյեկտի գնահատման հիմք հանդիսանա: Փաստացի որոշման նախագծի այս շարադրմամբ ընդունման պարագայում կստացվի, որ միևնույն օբյեկտի փորձաքննության պարագայում իրականում ոչ թե փորձաքննության արժեքը կնվազի շուրջ 9%-ով, այլ ներկայումս գործող 99.000 դրամ արժեքը կդառնա 144.000 դրամ, այսինքն կավելանա շուրջ 45%-ով:
15 Financial Expert 13.11.2024 11:00:17 Համաձայն բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ 2023 թվականին ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համար տարեկան հատկացված շուրջ 866 միլիոն ՀՀ դրամ ֆինանսավորումից զատ լրացուցիչ պահանջվել և ստացվել է 369 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում, իսկ 2024 թվականին հատկացված 866 միլիոն դրամից զատ ներկայացվել է արդեն շուրջ 750 միլիոն դրամի չափով լրացուցիչ ֆինանսավորման հայտ, սակայն նշված պահանջների շրջանակներում ՀՀ կառավարության 11.11.2021թ. N 1864-Լ որոշման փոփոխման որևէ առաջարկություն չի ներկայացվել: Փոփոխման հանձնարարականը տրվել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գրեթե տարեկան բյուջեի չափով լրացուցիչ ֆինանսավորման պահանջի հիմնավորվածության քննարկման նպատակով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ 2024 թվականի օգոստոսի 21-ին կայացած խորհրդակցության արդյունքում, որի շրջանակներում պարզ է դարձել, որ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարվա բյուջեի և հավելյալ ստացված ֆինանսական միջոցների հիմնական մասի (տարեկան բյուջեի շուրջ 75%-ի) ծախսագրումը իրականացվել է միայն 2 փորձագիտական բաժինների (Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների, մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունների բաժնի և Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի) կողմից, որոնք, ըստ հաստիքացուցակի, ունեն սահմանափակ քանակի փորձագետներ, ինչն ակնհայտորեն ոչ համարժեք է դարձնում այդ 2 բաժինների փորձագետների աշխատաժամանակին համապատասխան իրականացված փորձաքննությունների քանակական ցուցանիշները ՀՀ կառավարության 1864-Լ որոշմամբ սահմանված տվյալ տեսակների յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսերի հետ: Վերջին 3 տարիների ցուցանիշների ուսումնասիրման արդյունքներով (հատկապես տվյալ փորձագիտական կենտրոնի համար նախորդ տարի ստացված 369 միլիոն դրամ լրացուցիչ ֆինանսավորման պահանջի հիմնավորման մեջ նշված 2023 թվականի առաջինից երկրորդ եռամսյակների ցուցանիշների կրկնակի աճի պայմաններում) ակնհայտորեն հիմնավորվում է, որ խնդիրը պայմանավորված է բացառապես օբյեկտավորման գործընթացի կրկնակի աճով այն պայմաններում, որ այդ ժամկետում ՀՀ կառավարության 1864-Լ որոշումը փոփոխման չի ենթարկվել և էական փոփոխություններ տեղի չեն ունեցել նաև հանցավորության շարժընթացում, ըստ այդմ հիմնավորելով սուբյեկտիվ գործոնների առկայությունը: Վերոգրյալից ելնելով նման երևույթների բացառման խնդիրը հնարավոր է լուծել վերոնշյալ 2 բաժինների կողմից իրականացվող փորձաքննությունների օբյեկտների գնահատման չափանիշների և արժեքային ցուցանիշների էականորեն նվազեցմամբ և փորձագետների աշխատաժամանակի ու փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսերի համահունչ դարձնելու արդյունքում:
16 ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ 14.11.2024 14:00:40 Ուսումնասիրելով ՀՀ կառավարության 11.11.2021թ. N 1864-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծն ու հիմնավորումը՝ հարկ է արձանագրել, որ փոփոխությունների հիմնավորման մեջ ներառված չեն հաշվարկներ, վերլուծություններ, առկա ռիսկերը և ոլորտի զարգացման ապահովման գործընթացի հնարավոր խոչընդոտները չեզոքացնող կանխատեսումներ, փորձագետների կողմից իրենց պարտականությունների լիարժեք կատարման և հիմնավորված եզրակացությունների տրման դատավարական օրենսգրքերով սահմանված պարտականությունների ամբողջական կատարման համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակ կախյալ փորձագիտական աշխատանքների՝ ըստ օբյեկտների անհրաժեշտ հետազոտությունների, այդ թվում՝ դեպքի վայրերում կատարման համար անհրաժեշտ գործուղումների շրջանակներում իրականացվող, ստացված արդյունքների ներառմամբ վերլուծությունների կատարման և որպես դատավարական փաստաթուղթ փորձագետի եզրակացության, այդ թվում՝ փորձաքննությանն առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանների կազմման վրա ծախսվող աշխատաժամանակի տևողություններին համարժեք օբյեկտավորման սահմանված կարգի փոփոխությունների հիմնավորումներ: Ավելին, առաջարկվող փոփոխությունների բազմաթիվ ձևակերպումներում առկա են անորոշ, գործնականում կիրառելիության անհստակություններ և բացեր, նաև հակասություններ պարունակող ձևակերպումներ, փորձաքննությունների ենթատեսակների անվանումների ավելացման սուբյեկտիվ առաջարկներ, որոնք չեն բխեցվել դատափորձագիտական ոլորտի տվյալ բնագավառների տեսական հիմունքներից և գործնական խնդիրներից, ինչպես նաև միջազգային փորձից: Հարկ է նշել, որ 2021 թվականին ընդունված N 1864-Լ որոշման նախագծի քննարկումներին՝ որպես տվյալ որոշման շահառու, ակտիվ մասնակցություն են ունեցել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական անձնակազմերը՝ այս բարդ և բազմակոմպոնենտ ոլորտի գործունեության ապահովմանը, համարժեք ֆինանսավորման տրամադրմանը և մեր երկրում բոլոր բնագավառների փորձագիտական կարողությունների համաչափ զարգացմանը նպատակաուղղված կառուցակարգերի ձևավորման համար: Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ կառավարության 11.11.2021թ. N 1864-Լ որոշման շահառուներն արդեն երեքն են (2024 թվականի օգոստոսի 11-ից շահառու է հանդիսանում նաև ՀՀ ՔԿ «Փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը), ելնելով այն արդարացի սկզբունքից, որ դեռևս 2021 թվականին ընդունված N 1864-Լ որոշման ընդունման հիմքում դրվել է փորձաքննությունների համարժեք վարձատրման սկզբունքի և ըստ այդմ փորձագետների սոցիալական երաշխիքների ապահովման կարևոր գործառույթի իրականացումը՝ որպես ոլորտի զարգացմանը և կադրային ներուժի ապահովմանն ուղղված կարևոր հանձնառություն՝ բացառելով այնպիսի սահմանափակումները, որոնք կխաթարեն փորձագիտական աշխատանքների լիարժեքությանը և ըստ այդմ՝ դատավարական օրենսգրքերով սահմանված փորձագետի պարտականությունների լիարժեք իրականացման սահմանափակմանը: Վերոգրյալներից և մի շարք այլ գործնականում ի հայտ եկող խնդիրների հաշվառումից ելնելով՝ ներկայացվող փոփոխությունների նախագիծը իր բովանդակային հիմնական մասերով չի կարող հիմնավոր համարվել և նպաստել ոլորտի գործունեության բնականոն ընթացքի ապահովմանը, առավել ևս շարունակական զարգացմանը, փորձագիտական ծախսերի նվազեցմանը, գերօբյեկտավորման ոչ իրավաչափ դրսևորումների և այլ անցանկալի երևույթների բացառմամբ տվյալ իրավահարաբերությունների լիարժեք և բազմակողմանի կանոնակարգմանը: Հարկ է ընդգծել, որ փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանման համար օրենքով լիազորող նորմի բացակայության պայմաններում խնդիրը հնարավոր է դիտարկել և այն հասունացել է այն համատեքստում, որպիսի փոփոխությունները և լրացումները իրականացվեն բացառապես փորձաքննությունների այն տեսակներով և ենթատեսակներով օբյեկտավորման նկարագրություններում, ինչպես նաև դրանց փորձաքննության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ միջին նորմատիվային ժամածախսերում և, հետևաբար, արժեքներում, որպեսզի բացառվեն ինչպես որոշմամբ սահմանված օբյեկտների փորձաքննության համար անհրաժեշտ միջին նորմատիվային ժամածախս ոչ կախյալ գերօբյեկտավորման անհիմն դրսևորումները, այնպես էլ անհրաժեշտ փորձագիտական աշխատանքների իրականացման համար ծախսվող աշխատաժամանակին և նյութածախսին ոչ համարժեք թերի ֆինանսավորման դեպքերը, ըստ այդմ՝ ապահովելով մեր երկրում բոլոր փորձագիտական ուղղություններով ձևավորված կարողությունների պահպանումն ու ներդաշնակ զարգացումը: Հաշվի առնելով նշված խնդրի լուծման բարդություններն ու փորձաքննությունների բոլոր տեսակներով գործնական կիրառելիության մի շարք առանձնահատկություններն ու միմյանցից խիստ տարբերվող, սակայն կարգավորման ենթակա հարցերը, ակնհայտ է, որ ՀՀ կառավարության կողմից տրված հանձնարարականի արդյունավետ կատարումը հնարավոր է բացառապես բոլոր շահառուների ներգրավմամբ և հատկապես աշխատանքային խմբում փորձագիտական համապատասխան տեսակներով բազմամյա աշխատանքային փորձ ունեցող առաջատար փորձագետների պարտադիր ընդգրկմամբ, որին, մասնակցության առումով, հայտնվում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատրաստակամությունը: Հարգանքով՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ
17 Աննա Թովմասյան 14.11.2024 18:15:29 Սույն նախագծի ընդունումը կհանգեցնի ոչ թե փորձաքննության արժեքի նվազեցմանը ու ինչպես նախատեսվում է՝ պետության կողմից ձեռքբերվող փորձագիտական ծառայությունների արժեքների նվազում միջինացված 35 տոկոսի չափով, այլ հակառակը՝ օրինակ, նյութագիտական փորձաքննությունների իրականացման պարագայում կհանգեցնի ներկայումս գործող օբյեկտավորման համեմատ նույնիսկ կրկնակի անգամ թանկացմանը: Նյութագիտական փորձքննությունների իրականացման առումով ավելացվել է նոր ենթատեսակ՝ 09-12- Ֆիզիկաքիմիական, այդ թվում նաև բարդ գործիքային և անալիտիկ մեթոդներով փորձաքննություն, որի համար սահմանվում է հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշները ամբողջության արժեքը 72 000 դրամ: Հարկ է նշել, որ նյութագիտական փորձաքննության ցանկացած ենթատեսակով բացի տվյալ ենթատեսակի համար սահմանված օբյեկտավորումից և արժեքից, անհրաժեշտ է նույն հետազոտելի նմուշի կամ նմուշների համար կիրառել նաև 09-12 ենթատեսակի համար սահմանված օբյեկտավորումը և արժեքի հաշվարկում, քանի որ նյութագիտական փորձաքննության ցանկացած ենթատեսակով փորձաքննության իրականացման ժամանակ կիրառվում են առաջարկվող 09-12 ենթատեսակով սահմանված բարդ գործիքային և անալիտիկ մեթոդները: Ստացվում է, օրինակ, մեկ նմուշ թմրամիջոցի հետազոտության արժեքը 72 000 դրամից կդառնա 144 000 դրամ (09-09 ենթատեսակով 1 օբյեկտ 72 000 դրամ + 09-12 ենթատեսակով 1 օբյեկտ 72 000 դրամ):
18 Աննա Թովմասյան 14.11.2024 18:40:31 Սույն նախագծով առաջարկվող նյութագիտական փորձաքննության 09-09- Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն ենթատեսակով առաջարկվում է մասնավորապես կանեփի բույսերի փորձաքննության պարագայում հետևյալ օբյեկտավորումը՝ հետազոտելի երեք նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև հաջորդ 10 հատ ամբողջական բույսերի ամբողջությունը 72 000 դրամ: Հարկ է նշել, որ կանեփի բույսերի փորձաքննությունն իրականացվում է նյութագիտական և բուսաբանական համալիր փորձաքննության շրջանակներում, իսկ բուսաբանական փորձաքննության 11-02-Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն առանց դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառման ենթատեսակով առաջարկվում է հետևյալ օբյեկտավորումը՝ Հետազոտելի 10 նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև 10 հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ հիսուն հետազոտելի նմուշների ամբողջությունը 36 000 դրամ: Այսպիսով ստացվում է, օրինակ, 100 հատ բույսի հետազոտման դեպքում փորձաքննության արժեքը նյութագիտական 09-09 ենթատեսակով կկազմի 13×72 000=936 000 դրամ, առաջարկվող նոր 09-12 ենթատեսակով կկազմի 33×72 000=2 376 000 դրամ, իսկ բուսաբանական 11-02 ենթատեսակով կկազմի 11×36 000=396 000 դրամ, արդյունքում 100 հատ բույսի նյութագիտական և բուսաբանական համալիր փորձքաննության ընդհանուր արժեքը կկազմի 3 708 000 դրամ: Պետության կողմից ձեռքբերվող փորձագիտական ծառայությունների արժեքների իսկապես նվազեցման նպատակով առաջարկվում է կանեփի բույսերի փորձաքննության պարագայում կիրառել հետևյալ օբյեկտավորումը՝ նյութագիտական 09-09 ենթատեսակով սահմանել հետազոտելի ներառյալ մինչև 20 հատ առանձին բույսերի ամբողջությունը 72 000 դրամ, սույն նախագծով սահմանվող 09-12 ենթատեսակը հանել նախագծից (փորձաքննության արժեքներն արհեստականորեն չբարձրացնելու նպատակով, քանի որ 09-09 ենթատեսակն արդեն իր մեջ ներառում է այս ենթատեսակը), իսկ բուսաբանական 11-02 ենթատեսակով կիրառել ներկայումս գործող որոշմամբ սահմանված օբյեկտավորումը՝ այն է մինչև ներառյալ 50 հետազոտելի նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ 10 նմուշների ամբողջությունը, ինչպես նաև50 հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ հիսուն հետազոտելի նմուշների ամբողջությունը 36 000 դրամ: Այս պարագայում կստացվի, օրինակ, 100 հատ բույսի հետազոտման դեպքում փորձաքննության արժեքը նյութագիտական 09-09 ենթատեսակով կկազմի 5×72 000=360 000 դրամ, իսկ բուսաբանական 11-02 ենթատեսակով կկազմի 6×36 000=216 000 դրամ, արդյունքում 100 հատ բույսի նյութագիտական և բուսաբանական համալիր փորձքաննության ընդհանուր արժեքը կկազմի 576 000 դրամ: Ստացվում է մեր առաջարկի ընդունման պարագայում, օրինակ, կանեփի բույսերի նյութագիտական և բուսաբանական համալիր փորձքաննության դեպքում համեմատած սույն նախագծով առաջարկվող տարբերակի՝ փորձաքննության արժեքը 3 708 000 դրամից կդառնա ընդամենը 576 000 դրամ (84,4%-ով արժեքի կրճատում):
19 Աննա Թովմասյան 14.11.2024 18:58:45 Սույն նախագծով առաջարկվող նյութագիտական փորձաքննության 09-09- Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն ենթատեսակով առաջարկվում է մասնավորապես կանեփի բույսերի փորձաքննության պարագայում հետևյալ օբյեկտավորումը՝ հետազոտելի երեք նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև հաջորդ 10 հատ ամբողջական բույսերի ամբողջությունը 72 000 դրամ: Հարկ է նշել, որ կանեփի բույսերի փորձաքննությունն իրականացվում է նյութագիտական և բուսաբանական համալիր փորձաքննության շրջանակներում, իսկ բուսաբանական փորձաքննության 11-02-Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն առանց դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառման ենթատեսակով առաջարկվում է հետևյալ օբյեկտավորումը՝ Հետազոտելի 10 նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև 10 հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ հիսուն հետազոտելի նմուշների ամբողջությունը 36 000 դրամ: Այսպիսով ստացվում է, օրինակ, 100 հատ բույսի հետազոտման դեպքում փորձաքննության արժեքը նյութագիտական 09-09 ենթատեսակով կկազմի 13×72 000=936 000 դրամ, առաջարկվող նոր 09-12 ենթատեսակով կկազմի 33×72 000=2 376 000 դրամ, իսկ բուսաբանական 11-02 ենթատեսակով կկազմի 11×36 000=396 000 դրամ, արդյունքում 100 հատ բույսի նյութագիտական և բուսաբանական համալիր փորձքաննության ընդհանուր արժեքը կկազմի 3 708 000 դրամ: Պետության կողմից ձեռքբերվող փորձագիտական ծառայությունների արժեքների իսկապես նվազեցման նպատակով առաջարկվում է կանեփի բույսերի փորձաքննության պարագայում կիրառել հետևյալ օբյեկտավորումը՝ նյութագիտական 09-09 ենթատեսակով սահմանել հետազոտելի ներառյալ մինչև 20 հատ առանձին բույսերի ամբողջությունը 72 000 դրամ, սույն նախագծով սահմանվող 09-12 ենթատեսակը հանել նախագծից (փորձաքննության արժեքներն արհեստականորեն չբարձրացնելու նպատակով, քանի որ 09-09 ենթատեսակն արդեն իր մեջ ներառում է այս ենթատեսակը), իսկ բուսաբանական 11-02 ենթատեսակով կիրառել ներկայումս գործող որոշմամբ սահմանված օբյեկտավորումը՝ այն է մինչև ներառյալ 50 հետազոտելի նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ 10 նմուշների ամբողջությունը, ինչպես նաև50 հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ հիսուն հետազոտելի նմուշների ամբողջությունը 36 000 դրամ: Այս պարագայում կստացվի, օրինակ, 100 հատ բույսի հետազոտման դեպքում փորձաքննության արժեքը նյութագիտական 09-09 ենթատեսակով կկազմի 5×72 000=360 000 դրամ, իսկ բուսաբանական 11-02 ենթատեսակով կկազմի 6×36 000=216 000 դրամ, արդյունքում 100 հատ բույսի նյութագիտական և բուսաբանական համալիր փորձքաննության ընդհանուր արժեքը կկազմի 576 000 դրամ: Ստացվում է մեր առաջարկի ընդունման պարագայում, օրինակ, 100 հատ կանեփի բույսերի նյութագիտական և բուսաբանական համալիր փորձքաննության դեպքում համեմատած սույն նախագծով առաջարկվող տարբերակի՝ փորձաքննության արժեքը 3 708 000 դրամից կդառնա ընդամենը 576 000 դրամ (84,4%-ով արժեքի կրճատում):
20 Հովհաննես Գաբրիելյան 14.11.2024 18:33:34 (16) Ապրանքագիտական փորձաքննություն տեսակով և ենթատեսակներով փոփոխության կատարման անհրաժեշտություն առկա չէ, քանի որ N 1864-Լ որոշման գործողության ժամկետում՝ վերջին երեք տարիների ընթացքում, միջինից բարձր ծանրաբեռնվածությամբ ապրանքագետ-փորձագետի լիարժեք աշխատանքի իրականացման պայմաններում հնարավոր է եղել ապահովել փորձաքննությունների համար ըստ հետազոտելի օբյեկտների փորձագետի կողմից ծախսված աշխատաժամանակին համարժեք վարձատրության ստացում, իսկ ներկայացվող փոփոխությունները՝ այդ թվում գների բարձրացումը հիմնազուրկ են և չեն լուծում փորձագետի գործնական աշխատանքում ի հայտ եկող բազմաթիվ խնդիրներ:
21 Վասպուր Հովհաննիսյան 15.11.2024 13:01:02 ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական փորձաքննությունների բաժնում տարիների ընթացքում մուտք եղած փորձաքննություների վերաբերյալ կայացրած որոշումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից փամփուշտների վերաբերյալ նշանակվող փորձաքննությունների շրջանակներում առաջադրվող հարցերի զգալի մասը վերաբերում է փամփուշտների արտադրման տարեթվին և արտադրող պետության պարզմանը: Ընդ որում նշված հարցերի պարզման համար, փորձագետի կողմից, բացի հիմնական հետազոտություններից (փամփուշտի տեսակի, տրամաչափի, դրանց համար նախատեսված զենքերի պարզում, գործարանային ամբողջականության խախտվածության հայտնաբերում, ռազմամթերք հանդիսանալու հանգամանքի պարզում, փորձարարական կրակոցի/ների/ իրականացում) հետազոտվում են նաև փամփուշտների վրա առկա գործարանային դաջվածքները և գրառումները: Այն դեպքում, երբ փամփուշտները ներկայացվել են գործարանային փակ՝ չբացված տուփում, ապա դրանք բոլորը, անկախ քանակից, արտադրված են միևնույն գործարանում և միևնույն տարեթվին, այսինքն՝ փորձագետի կողմից կատարվող հետազոտությունը համեմատաբար քիչ ծավալ ունի և այդ դեպքում առաջարկվող քանակը՝ 1000 հատ, ողջամիտ է փորձաքննության կատարման համար և նախորդ 3 տարիների ընթացքում խմբավորումները աշխատաժամանակ կախյալ այդ սկզբունքով էլ խմբավորվել է՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1864-Լ որոշմամբ սահմանված ժամածախսին` 12 ժամ: Մյուս բոլոր դեպքերում, երբ փամփուշտները ներկայացվում են գործարանային խախտված տուփերում կամ գործարանային ոչ փակ տուփերում (հաճախ խառը լցված, կոռոզիայի ենթարկված, ձևափոխված կամ ինքնաշեն եղանակով պատրաստված, կամ ինքնաշեն եղանակով ձևափոխված), ապա փորձագետի կողմից իրականացվող հետազոտությունը անհամեմատ ծավալուն է և պահանջում է ավելի մեծ ժամանակահատված, քանի որ անհրաժեշտ է պարզել յուրաքանչյուր փամփուշտի արտադրման տարեթիվը և արտադրող պետությունը, կամ ինքնաշեն եղանակով ձևափոխված փամփուշտները մինչ ձևափոխվելը նախկինում ինչ տեսակի ու տրամաչափի փամփուշտներ են հանդիսացել և այդ դեպքում գործնականում հնարավոր չէ 12 ժամում իրականացնել 1000 հատ փամփուշտների վերաբերյալ փորձաքննություն` առաջադրված բոլոր հարցերին տալով սպառիչ պատասխաններ: Տվյալ դեպքում, փամփուշտների սահմանված քանակը հնարավոր է ավելացնել մինչև ներառյալ 100 հատ միևնույն տեսակի փամփուշտների ամբողջությունը:
22 Վասպուր Հովհաննիսյան 15.11.2024 13:01:02 Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1864-Լ որոշմանը համաձայն՝ հրազենի հատուկ դրոշմվածքների պարզման փորձաքննությունը համարվում է ձգաբանական փորձաքննության տեսակ և խմբավորված է տվյալ տեսակի 07-04 ենթատեսակում, քանի որ բացի զենքի վրա ջնջված տեղամասերի հետազոտության ընթացքում թվերի հայտածումից, անհրաժեշտ է իրականացնել նաև հայտածված թվերի փորձագիտական ճիշտ վերլուծություն՝ պազելու համար, թե հայտածված թվերը վերաբերում են հրազենի արտադրման տարեթվի՞ն, թ՞ե գորածարանային համարին: Եթե հետազոտությամբ հայտնաբերված թվերը վերաբերում են գործարանային համարին, ապա ելնելով հետազոտվող զենքի տեսակից՝ (տարբեր զենքերի մոտ գործարանային համարների թվերը տարբեր քանակությամբ են լինում, որոշ դեպքերում նաև միևնույն մոդելի զենքերի վրա թվերը տարբեր քանակի են լինում պայմանավորված արտադրման տարեթվից) անհրաժեշտ է պարզել, թե հայտածված թվերը ամբողջությամբ են հայտածվել, թ՞ե առկա են բացակայող թվեր, քանի որ զենքի գործարանային համարի յուրաքանչյուր մեկ թվի բացակայությունը հետագայում զենքի ստուգման ընթացքում կարող է առաջացնել համեմատման խնդիրներ: Բացի այդ, որոշ զենքերի դեպքում հայտածված թվերի հաջորդականությունը կարող է որոշել հետազոտելի զենքի մոդելը կամ արտադրման տարեթիվը: Նմանատիպ հետազոտությունների արդյունքում ջնջված հատվածներում երբեմն հայտածվում են տարբեր պատկերներ ունեցող տարբերանշաններ, որոնք վերաբերում են արտադրող գործարանի տարբերանշանին, որն էլ իր հերթին թույլ է տալիս փորձագետին պարզել զենքն արատդրող պետությունը: Հետևաբար, ելնելով վերոգրյալից՝ առհասարակ հիմնավոր չէ նախագծում 07-04 ենթատեսակը փոխել և վերախմբավորել 06 տեսակի՝ հետքաբանական փորձաքննության 06 տեսակի 06-05 ենթատեսակով, քանի որ վերականգնված դաջվածքների և գրառումների վերաբերյալ համապատասխան վերլուծությունները դուրս են հետքաբանական բնագավառի փորձագետի ինչպես հատուկ գիտելիքների, այնպես էլ իրավասության շրջանակներից: Ելնելով վերոգրյալից վերը նշված ենթատեսակով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1864-Լ որոշման մեջ փոփոխության իրականացումը լիովին անհիմն է: Ինչ վերաբերում է նախագծում 06-05 ենթատեսակով կոնկրետ հրազենի հատուկ դրոշմվածքների պարզման փորձաքննության համար նախատեսված ժամածախսին (10 ժամ) և յուրաքանչյուր հետազոտելի հրազենի համար նախատեսվող արժեքին (45000 քառասունհինգ հազար) ՀՀ դրամին՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ-ն, ապա տվյալ մասով նպատակահարմար չէ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1864-Լ որոշման մեջ իրականացնել փոփոխություն, քանի որ հետազոտության ճիշտ կազմակերպման և իրականացման ընթացքում՝ հաշվի առնելով նաև օգտագորվող նյութածախսերը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1864-Լ որոշմամբ սահմանված ներկայիս ժամածախսը` (8 ժամ) և յուրաքանչյուր հետազոտելի հրազենի համար նախատեսված արժեքը՝ (36000 երեսունվեց հազար) ՀՀ դրամը՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ-ն, բավարար է յուրաքանչյուր հետազոտելի հրազենի համար, բացի այդ նշված ենթատեսակով փորձաքննության արժեքի բարձրացումը հակասում է նաև նախագծի ընդունման արդյունքում նախատեսվող պետության կողմից ձեռքբերվող փորձագիտական ծառայությունների արժեքների միջինացված 35 տոկոսի չափի նվազման գաղափարին:
23 Nicos Cariotis 15.11.2024 15:07:40 Ժամանակը չի ներում երկար գրելու ․․․․ բայց քննադատությունն էլ տեղին պետք է լինի և հասկացողի կողմից օրինակ տեսաձայնագրային փորձաքննության տեսակի (04) ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն (հետազոտություն) վերծանման նպատակով (04-01), որոշմամբ սահմանված է միջինում 10 րոպե․․․․ օրենքում միջին չի լինում, նախ ըստ կառավարության վերոնշյալ որոշման մինչև 20 րոպե է, այ ոչ թե 10 (քննադատելուց կարդացեք կամ ծանոթացեք), և միշտ չէ, որ աղմուկային ֆոնով, մեկ և ավել զրուցակիցների մասնակցությամբ դժվար լսելի ձայնագրություններ են տրամադրվում։ Տրամադրվում են գաղտնալսումներ, որոնք հստակ են ձայնագրված և տվյալ դեպքում 20 րոպե (կամ ըստ քննադատողի շուրջ 10 րոպե) բավարար է աշխատաժամի մեջ տեղավորվելու համար։ Սա ուղղակի ժամամանկի սզության պատճառով, մնացածը ավելի հանգամանալի