Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի ««Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» N 1864-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշում

  • Обсуждалось

    01.11.2024 - 16.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 721

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Nicos Cariotis

15.11.2024

Ժամանակը չի ներում երկար գրելու ․․․․ բայց քննադատությունն էլ տեղին պետք է լինի և հասկացողի կողմից օրինակ տեսաձայնագրային փորձաքննության տեսակի (04) ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն (հետազոտություն) վերծանման նպատակով (04-01), որոշմամբ սահմանված է միջինում 10 րոպե․․․․ օրենքում միջին չի լինում, նախ ըստ կառավարության վերոնշյալ որոշման մինչև 20 րոպե է, այ ոչ թե 10 (քննադատելուց կարդացեք կամ ծանոթացեք), և միշտ չէ, որ աղմուկային ֆոնով, մեկ և ավել զրուցակիցների մասնակցությամբ դժվար լսելի ձայնագրություններ են տրամադրվում։ Տրամադրվում են գաղտնալսումներ, որոնք հստակ են ձայնագրված և տվյալ դեպքում 20 րոպե (կամ ըստ քննադատողի շուրջ 10 րոպե) բավարար է աշխատաժամի մեջ տեղավորվելու համար։ Սա ուղղակի ժամամանկի սզության պատճառով, մնացածը ավելի հանգամանալի

Վասպուր Հովհաննիսյան

15.11.2024

Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1864-Լ որոշմանը համաձայն՝ հրազենի հատուկ դրոշմվածքների պարզման փորձաքննությունը համարվում է ձգաբանական փորձաքննության տեսակ և խմբավորված է տվյալ տեսակի 07-04 ենթատեսակում, քանի որ բացի զենքի վրա ջնջված տեղամասերի հետազոտության ընթացքում թվերի հայտածումից, անհրաժեշտ է իրականացնել նաև հայտածված թվերի փորձագիտական ճիշտ վերլուծություն՝ պազելու համար, թե հայտածված թվերը վերաբերում են հրազենի արտադրման տարեթվի՞ն, թ՞ե գորածարանային համարին: Եթե հետազոտությամբ հայտնաբերված թվերը վերաբերում են գործարանային համարին, ապա ելնելով հետազոտվող զենքի տեսակից՝ (տարբեր զենքերի մոտ գործարանային համարների թվերը տարբեր քանակությամբ են լինում, որոշ դեպքերում նաև միևնույն մոդելի զենքերի վրա թվերը տարբեր քանակի են լինում պայմանավորված արտադրման տարեթվից) անհրաժեշտ է պարզել, թե հայտածված թվերը ամբողջությամբ են հայտածվել, թ՞ե առկա են բացակայող թվեր, քանի որ զենքի գործարանային համարի յուրաքանչյուր մեկ թվի բացակայությունը հետագայում զենքի ստուգման ընթացքում կարող է առաջացնել համեմատման խնդիրներ: Բացի այդ, որոշ զենքերի դեպքում հայտածված թվերի հաջորդականությունը կարող է որոշել հետազոտելի զենքի մոդելը կամ արտադրման տարեթիվը: Նմանատիպ հետազոտությունների արդյունքում ջնջված հատվածներում երբեմն հայտածվում են տարբեր պատկերներ ունեցող տարբերանշաններ, որոնք վերաբերում են արտադրող գործարանի տարբերանշանին, որն էլ իր հերթին թույլ է տալիս փորձագետին պարզել զենքն արատդրող պետությունը: Հետևաբար, ելնելով վերոգրյալից՝ առհասարակ հիմնավոր չէ նախագծում 07-04 ենթատեսակը փոխել և վերախմբավորել 06 տեսակի՝ հետքաբանական փորձաքննության 06 տեսակի 06-05 ենթատեսակով, քանի որ վերականգնված դաջվածքների և գրառումների վերաբերյալ համապատասխան վերլուծությունները դուրս են հետքաբանական բնագավառի փորձագետի ինչպես հատուկ գիտելիքների, այնպես էլ իրավասության շրջանակներից: Ելնելով վերոգրյալից վերը նշված ենթատեսակով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1864-Լ որոշման մեջ փոփոխության իրականացումը լիովին անհիմն է: Ինչ վերաբերում է նախագծում 06-05 ենթատեսակով կոնկրետ հրազենի հատուկ դրոշմվածքների պարզման փորձաքննության համար նախատեսված ժամածախսին (10 ժամ) և յուրաքանչյուր հետազոտելի հրազենի համար նախատեսվող արժեքին (45000 քառասունհինգ հազար) ՀՀ դրամին՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ-ն, ապա տվյալ մասով նպատակահարմար չէ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1864-Լ որոշման մեջ իրականացնել փոփոխություն, քանի որ հետազոտության ճիշտ կազմակերպման և իրականացման ընթացքում՝ հաշվի առնելով նաև օգտագորվող նյութածախսերը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1864-Լ որոշմամբ սահմանված ներկայիս ժամածախսը` (8 ժամ) և յուրաքանչյուր հետազոտելի հրազենի համար նախատեսված արժեքը՝ (36000 երեսունվեց հազար) ՀՀ դրամը՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ-ն, բավարար է յուրաքանչյուր հետազոտելի հրազենի համար, բացի այդ նշված ենթատեսակով փորձաքննության արժեքի բարձրացումը հակասում է նաև նախագծի ընդունման արդյունքում նախատեսվող պետության կողմից ձեռքբերվող փորձագիտական ծառայությունների արժեքների միջինացված 35 տոկոսի չափի նվազման գաղափարին:

Վասպուր Հովհաննիսյան

15.11.2024

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական փորձաքննությունների բաժնում տարիների ընթացքում մուտք եղած փորձաքննություների վերաբերյալ կայացրած որոշումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից փամփուշտների վերաբերյալ նշանակվող փորձաքննությունների շրջանակներում առաջադրվող հարցերի զգալի մասը վերաբերում է փամփուշտների արտադրման տարեթվին և արտադրող պետության պարզմանը: Ընդ որում նշված հարցերի պարզման համար, փորձագետի կողմից, բացի հիմնական հետազոտություններից (փամփուշտի տեսակի, տրամաչափի, դրանց համար նախատեսված զենքերի պարզում, գործարանային ամբողջականության խախտվածության հայտնաբերում, ռազմամթերք հանդիսանալու հանգամանքի պարզում, փորձարարական կրակոցի/ների/ իրականացում) հետազոտվում են նաև փամփուշտների վրա առկա գործարանային դաջվածքները և գրառումները: Այն դեպքում, երբ փամփուշտները ներկայացվել են գործարանային փակ՝ չբացված տուփում, ապա դրանք բոլորը, անկախ քանակից, արտադրված են միևնույն գործարանում և միևնույն տարեթվին, այսինքն՝ փորձագետի կողմից կատարվող հետազոտությունը համեմատաբար քիչ ծավալ ունի և այդ դեպքում առաջարկվող քանակը՝ 1000 հատ, ողջամիտ է փորձաքննության կատարման համար և նախորդ 3 տարիների ընթացքում խմբավորումները աշխատաժամանակ կախյալ այդ սկզբունքով էլ խմբավորվել է՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1864-Լ որոշմամբ սահմանված ժամածախսին` 12 ժամ: Մյուս բոլոր դեպքերում, երբ փամփուշտները ներկայացվում են գործարանային խախտված տուփերում կամ գործարանային ոչ փակ տուփերում (հաճախ խառը լցված, կոռոզիայի ենթարկված, ձևափոխված կամ ինքնաշեն եղանակով պատրաստված, կամ ինքնաշեն եղանակով ձևափոխված), ապա փորձագետի կողմից իրականացվող հետազոտությունը անհամեմատ ծավալուն է և պահանջում է ավելի մեծ ժամանակահատված, քանի որ անհրաժեշտ է պարզել յուրաքանչյուր փամփուշտի արտադրման տարեթիվը և արտադրող պետությունը, կամ ինքնաշեն եղանակով ձևափոխված փամփուշտները մինչ ձևափոխվելը նախկինում ինչ տեսակի ու տրամաչափի փամփուշտներ են հանդիսացել և այդ դեպքում գործնականում հնարավոր չէ 12 ժամում իրականացնել 1000 հատ փամփուշտների վերաբերյալ փորձաքննություն` առաջադրված բոլոր հարցերին տալով սպառիչ պատասխաններ: Տվյալ դեպքում, փամփուշտների սահմանված քանակը հնարավոր է ավելացնել մինչև ներառյալ 100 հատ միևնույն տեսակի փամփուշտների ամբողջությունը:

Узнать больше