Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 3-րդ մասում․

1) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) վերաքննիչ վարչական դատարանի և վարչական դատարանի դատավորների, վերաքննիչ քրեական դատարանի դատավորների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը.

2) Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը.

3) սնանկության դատարանի դատավորների, մարզերի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։»։

2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-163-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Այն դատախազները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատախազի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են հետևյալ հաջորդականությամբ. 2025 թվականին՝ 30 տոկոս, 2026 թվականին՝ 30 տոկոս, 2027 թվականին՝ 40 տոկոս՝ հիմք ընդունելով հետևյալ հերթականությունը՝ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների, ապա զինվորական դատախազության, այնուհետև գլխավոր դատախազության դատախազներ:»

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-161-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.  2024 թվականին պետք է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնի քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 14 տոկոսը, 2025 թվականին՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 28 տոկոսը, 2026 թվականին՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 28 տոկոսը, 2027 թվականին՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 30 տոկոսը:»

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

  • Обсуждалось

    31.10.2024 - 16.11.2024

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 485

Принт

Связанные документы / ссылки