ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
2 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է` հիմք ընդունելով.
- ՄԱԿ-ի 2017 թվականի մարտին տեղի ունեցած 60-րդ նստաշրջանի ընթացքում կայացված որոշումը` մի շարք նյութեր ՄԱԿ-ի թմրամիջոցների հսկման միջազգային կոմիտեի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» և 1972 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի համապատասխան ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ:
- Ցանկից «ազաֆեն», «էրգոտալ», «թիորիդազին», «տոֆիզոպամ», «մեբիկար» «տրիֆլութպերազին», «ալիմեմազին» նյութերի հանելը պայմանավորված է հետևյալ գործոններով.
- Այդ նյութերը ընդգրկված չեն ՄԱԿ-ի թմրամիջոցների հսկման միջազգային կոմիտեի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» և 1972 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի համապատասխան ցանկերում, ինչպես նաև ընդգրկված չեն այլ երկրների հսկման ենթակա նյութերի ցանկերում (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ղազախստան, Լատվիա, Լիտվա, Վրաստան և այլն): Բացի այդ, նշված նյութերը նաև ընդգրկված չեն ՀՀ «Քրեական օրենսգրքի» և ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը» հավելվածներում:
- Դեղաբանական տեսանկյունից այս նյութերը իրենցից ներկայացնում են հակադեպրեսանտներ, օգտագործվում են տարբեր բնույթի և ծանրության ընկճախտները բուժելու նպատակով, կիրառվում են նևրոզների և էմոցիոնալ անկայունությամբ ուղեկցվող իրավիճակների, ալկահոլիզմի բուժման նպատակով:
- Նշված նյութերից կախյալության առաջացման և չարաշահման դեպքեր չեն արձանագրվել և նույն դեղաբանական խմբին պատկանող այլ դեղեր ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը)»` հավելվածում:
- Ցանկում մի քանի նյութեր նշված են դեղերի առևտրային անվանումներով, անհրաժեշտ է դրանք փոխարինել նյութերի միջազգային համընդհանուր անվանումներով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
- Ցանկում ընգրկման համար առաջադրված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար: Ունեն տարբեր քիմիական կառուցվածք, որով նման են հայտնի թմրամիջոցների մոլեկուլներին: Թմրամիջոցներ օգտագործող անձանց կողմից օգտագործվում են հիմնականում ծխելու միջոցով: Կաննաբինոիդային խմբի սինթետիկ թմրամիջոցները սովորաբարար արտադրվում և տարածվում են տարբեր բուսական խառնուրդների ձևով, որոնց հաճախ անվանում են նաև «Սփայս» («Spice»): Այս նյութերը մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, դրանց բնորոշ է հաճախ գործածող անձի մոտ ծանր հոգեկան խանգարում առաջացնելը: Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են, շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները:
Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ գրանցվել են «սփայսի» չարաշահման դեպքեր, ինչպես նաև միջազգային փորձը՝ կաննաբինոիդների խմբի սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ է նշված նյութերի շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել:
- Ցանկից հանելու համար ներկայացված «ազաֆեն», «թիորիդազին», «տոֆիզոպամ», «մեբիկար» նյութերը հանդիսանում են հակադեպրեսանտներ, իսկ «էրգոտալը»՝ արգանդի մկանների կծկումները ուժեղացնող միջոց է, և դեղատներից ենթակա են բաց թողնման դեղատոմսով: Մինչև այժմ, մեր հանրապետությունում օրենսդրության անկատարության պատճառով դեղատոմսով բաց թողնվող դեղերը ազատորեն իրացվել են առանց դեղատոմսի, որի պատճառով էլ հաշվի առնելով այդ խմբի դեղերի առանց հսկողության կիրառման վտանգը, ընդգրկվել են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը)»` հավելվածում: 2018 թվականի փետրվարի 28-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թրվ 1402-Ն որոշումը և միաժամանակ սահմանվել են որոշակի պատժամիջոցներ դեղատոմսով դեղերը առանց դեղատոմսի բաց թողնելու դեպքում: Ուստի այս պարագայում այդ նյութերը պարունակող դեղերի կիրառումը կդառնա վերահսկելի, քանի որ առանց բժշկի նշանակման չեն բաց թողնվի դեղատներից:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
- Նախագծի 1-ին կետով նախատեսվում է նյութերը ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը)»` հավելվածում, որի արդյունքում հնարավորություն կլինի Հայաստանի Հանրապետությունում կանխել այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:
- Նախագծի 2-րդ կետով նշված նյութերը հսկման ենթակա ցանկից հանելուց հետո հսկողությունը այդ դեղերի նկատմամբ կպահպանվի, սակայն հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաև ներմուծման ժամանակ լրացուցիչ հավաստագրեր տրամադրելու անհրաժեշտություն չի առաջանա, ավելի մեծ թվով տնտեսվարող սուբյեկտներ կընդգրկվեն այդ դեղերի շրջանառության մեջ մրցակցային դաշտի ապահովմամբ, ինչպես նաև հիվանդների համար կաճի այդ նյութերը պարունակող դեղերի մատչելիությունը և հասանելիությունը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել փոփոխություններ ՀՀ «Քրեական օրեսգրքերի» և «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը» հավելվածներում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ` ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆ
-
Обсуждалось
02.03.2018 - 19.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 9359
Принт