Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
2 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » 2018 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
- N1 ցուցակում` «Ացետիլմեթադոլ» բառից հետո լրացնել «Ացետիլֆենտանիլ» բառը,
- N1 ցուցակում` «Բուտալբիտալ» բառից հետո լրացնել «Բուտիրֆենտանիլ (BF)» (“N-ֆենիլ-N[1-(2-ֆենիլէթիլ)պիպերիդին-4-իլ]բութանամիդ”) բառը.
- N1 ցուցակում` «DMBA(O)-CHMO-(1-կարբամոիլ-2,2-դիմեթիլպրոպիլ)-1-(ցիկլոհեքսիլմեթիլ)-1H-ինդազոլ-3-կարբօքսամիդ» բառերից հետո լրացնել «U-47700 (“3,4-դիքլոր-N-[(1R,2R)-2-(դիմեթիլամինո) ցիկլոհեքսիլ]-N-մեթիլբենզամիդ”) բառը,
- N1 ցուցակում` «Մեթիլդիհիդրոմորֆին» բառից հետո լրացնել «Մեթօքսետամին (MXE)» բառը,
- N3 ցուցակում`
«Դիազեպամ» բառից հետո լրացնել «Դրոնաբինոլ» (միայն (-)-տրանս-դելտա-9-տետրահիդրոկանաբինոլ) ստերեոիզոմերը) բառը,
- N2 ցուցակում` «Սոմբրևին» բառը փոխարինել «Պրոպանիդիդ» բառով:
- N3 ցուցակում`
- «Հեքսամիդին» բառը փոխարինել «Պրիմիդոն»,
- «Պիպրադոլ» բառը փոխարինել «Պիպրադրոլ» բառով:
- N4 ցուցակում` «Նատրիումի քլորիդ, ուռանիլի նիտրատ և 4-քլորբենզալդեհիդ պարունակող հեղուկներ» բառերից հետո լրացնել «4անիլինո-N- ֆենէթիլպիպերիդին (ANPP)», «N-ֆենէթիլ-4-պիպերիդոն (NPP)» բառերը:
- N3 ցուցակից հանել «Ազաֆեն», «Ալիմեմազին», «Էրգոտալ», «Թիորիդազին», «Տոֆիզոպամ», «Մեբիկար» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
02.03.2018 - 19.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 9360
Принт