В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
3 - За
-
3 - Против
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը պարզեցնելու, ինչպես նաև «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելու պահանջից (Օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից)։
Ներկայիս կարգավորումների համաձայն Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման նպատակով հայտերն ուսումնասիրում և պայմանագիրը կնքում է շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ հետագա հսկողությունն ու այլ գործընթացներն իրականացվում են տարածքը տնօրինողի՝ «Սևան» ազգային պարկի կողմից։ Մինչդեռ օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ Էկոպարեկային ծառայության լիազորությունների իրականացման ապահովման ահնրաժեշտությունից ելնելով, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որի համաձայն նախատեսվում է տարածքը տնօրինողին պատվիրակված լիազորությունները փոխանցել էկոպարեկային ծառայությանը՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի։
Միևնույն ժամանակ Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական նպատակով որս իրկանացնելու գործընթացը դյուրացնելու, հայտերի ընդունման գործընթացն առավել հեշտ և կանոնակարգված իրականացնելու, պայմանագրերի կնքման գործընթացն առավել արագ ընթացակարգով իրականացնելու նպատակով փոփոխություններ են կատարվել համապատասխան հոդվածներում՝ սահմանելով հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման նոր ընթացակարգ։ Գործող ընթացակարգով Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման գործընթացը սկսվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները հաստատող համապատասխան Կառավարության որոշման ընդունումից հետո՝ նախարարության պաշտոնական կայքէջում այդ մասին հայտարարությունը տեղադրելուց հետո։ Հայտերի ընդունման համար նախատեսված է 10 օր, որից հետո ևս 3 օր նախատեսված է պայմանագրերի կնքման գործընթացին։ Նախագծով առաջարկվող կարգավորումների համաձայն հայտերի ընդունման գործընթացը տարանջատվել է պայմանագրերի կնքման գործընթացից։ Հայտերը ընդունվում և ուսումնասիրվում են նախապես, որից հետո ձկան չափաքանակները հաստատող իրավական ակտի ընդունումից հետո լիազոր մարմնի կողմից իրականացվում է պայմանագրերի կնքման գործընթաց։
-
Обсуждалось
28.10.2024 - 14.11.2024
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Сельское хозяйство, Охрана природы, Экономика
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1234
Принт