Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

   

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«___»  «__________________» 2024 թվականի N ___ - Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 3 հավելվածի (այսուհետ՝ հավելված)՝
  • 1-ին կետի 2-րդ ենթակետում՝

ա. «hptt://շմն․հայ» բառերը փոխարինել «http://env.am» բառերով,  

բ. «ընթացքում» բառից հետո «ծանուցում է» բառը փոխարինել «ծանուցվում է» բառով.

  • 4-րդ կետում «տարածքը տնօրինողի» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության» բառերով․
  • 4-րդ կետի 3)-րդ ենթակետում «համաձայն N 3 ձևի» բառերը փոխարինել «համաձայն N 3 և N 4 ձևերի» բառերով.
  • 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից ներկայացված Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարի լիազոր մարմինը Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման գործընթացն սկսելու մասին զանգվածային լրատվության միջոցներով ծանուցում է հասարակությանը և տեղադրում իր պաշտոնական կայքէջում «http://env.am»
  • 14-րդ կետում «http://շմն.հայ» բառերը փոխարինել «http://env.am» բառերով․
  • 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8) ձկնորսների քանակը, անձնագրային տվյալները և նրանց հետ ձկնորսության իրականացման նպատակով կնքված պայմանագրերը:».

  • 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

         «9. Լիազոր մարմինը Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի օգտագործման առավելագույն չափաքանակները սահմանող Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:».

  • 10-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կամ դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներից ավել չափաքանակներ,» բառերը․
  • 13-րդ կետում՝

ա.  «մարմինը» բառից հետո լրացնել «պայմանագիրը կնքելուց հետո» բառերով,

բ. «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով․

գ. «տնօրինողին» բառից հետո լրացնել «և էկոպարեկային ծառայությանը։» բառերով։

  • Ձև N 1-ի ծանոթություն մասից հանել «ձկնորսների քանակը» բառերը.
  • Ձև N 2-ի`

ա. 2.2.3-րդ կետում  «N­­­­_____ Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված տարածքը տնօրինողի» բառերը փոխարինել «N1667-Ն որոշման 3-րդ հավելվածի 4-րդ կետով սահմանված էկոպարեկային ծառայության» բառերով․

  բ. 2.4․6-րդ կետում «տարածքը տնօրինողի» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության» բառերով․

գ. 7.1-ին կետում « հավասարազոր» բառը փոխարինել «հավասար» բառով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

                                      Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 4

Փաստաթղթի համարը

«xx yy zzzz»1

ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ

ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

 

Որսի ժամկետ                Որսի ժամկետ

Անցակետի համար

Որսի տեսակ և քաշ (կգ)

Պայմանագրի համար և կազմակերպություն

Ձկնորսի տվյալներ (Ա.Ա.Հ) և ստորագրություն

 

 

 

 

 

 

 

 

Կազմող՝ ________________________________________________________________

                                  Ա.Ա.Հ, պաշտոնը, ստորագրություն, կնիք

 

«    » ___________ 202   թ.

 

Արդյունագործական որսի ուղեկցող փաստաթղղի համարը կազմվում է` արդյունագործական որսը իրականացված տարեթվի վերջին երկու նիշերը (xx), անցակետի համարը (yy), փաստաթղթի հերթական համարը (zzzz)

 

Փփաստաթղթի համարը

«xx yy zzzz»1

 

ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ

ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

 

Որսի ժամկետ                Որսի ժամկետ

Անցակետի համար

Որսի տեսակ և քաշ (կգ)

Պայմանագրի համար և կազմակերպություն

Ձկնորսի տվյալներ (Ա.Ա.Հ)  և ստորագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

Կազմող՝ ________________________________________________________________

                                  Ա.Ա.Հ, պաշտոնը, ստորագրություն, կնիք

 

«    » ___________ 202   թ.

Արդյունագործական որսի ուղեկցող փաստաթղղի համարը կազմվում է` արդյունագործական որսը իրականացված տարեթվի վերջին երկու նիշերը (xx), անցակետի համարը (yy), փաստաթղթի հերթական համարը (zzzz)

 

  • Обсуждалось

    28.10.2024 - 14.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Сельское хозяйство, Охрана природы, Экономика

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 853

Принт

Связанные документы / ссылки