Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 105-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետության  կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ծրագրի պայմանների և սահմանված որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասը անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով:

 Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում, մեկնարկից՝ 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 2505 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 3808 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 1378 միավոր տրակտոր, 19 միավոր կոմբայն և 2411 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա: Ձեռքբերված տեխնիկայի ընդհանուր գումարը կազմել է 21․6 մլրդ դրամ,  լիզինգի գումարը՝ 17.3 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3,1 մլրդ դրամ: 

 Միայն 2024 թվականին, օգոստոսի 31-ի դրությամբ գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 447 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 657 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 158 միավոր տրակտոր, լիզինգի գումարը կազմել է 2.1 մլրդ դրամ։

 

Հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման աշխարհագրական տարածքների ընդլայնումը և մատակարարվող գյուղատնտեսական տեխնիկայի որակական հատկանիշների տարբերությունը, լիզինգային կազմակերպությունների և տնտեսավարողների կողմից որոշակի առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ծրագրի  շրջանակում 2024 թվականի առաջին կիսամյակի դրությամբ իրականացված  ուսումնասիրությունների արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել և հստակեցնել լիզինգի մարման ժամկետները, սուբսիդավորման տոկոսադրույքը և սուբսիդիայի տրամադրման գործընթացը։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն  ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարե­նային անվտան­գու­­թյան ապահովման մակարդակի բարձրացմանը, անաս­նա­բուծու­թյան և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտա­դրան­քի իրաց­մանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակող­ների եկամուտների ավելացմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով նպատակ է դրվել շարունակել գյուղատնտեսական տեխնիկայի  լիզինգի օժանդակության ծրագիրը՝ յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնելով առնվազն 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման հասանելիության ապահովումը (էջ՝ 46)։ 

Կարգավորման նպատակը և բնույթը:

Կատարվող փոփոխությունների և լրացումների նպատակը՝ ծրագրի շրջանակում լիզինգի տրամադրման պայմանների և սուբսիդավորման գործընթացի վերաբերյալ դրույթների հստակեցումն ու կարգավորումն է։

Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման պայմանների հստակեցման նպատակով, նախագծով առաջարկվում է ծրագրում սահմանել դրույթ, համաձայն որի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։ Լիզինգի պայմանագրի կնքման պահից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրը կարող է հաշվարկվել տոկոս, որը չի սուբսիդավորվում և չի կարող գերազանցել լիզինգի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը։ Միաժամանակ, նախագծով սահմանվել է, որ լիզինգի տրամադրման և աջակցության պայմանների պահպանման պատասխանատվությունը կրում է ֆինանսական կառույցը։

Ծրագրով լիզինգի մարման ժամկետների հստակ սահմանումը նույնպես որոշակի խնդիրներ են առաջացրել (հատկապես կոմբայների և տրակտորների տրամադրման դեպքերում)։ Մասնավորապես․ կան տրակտորներ (չինական, հարավ-կորեական արտադրության և այլն), որոնց օգտակար գործողության ժամկետը ավելի կարճ է, քան ծրագրով սահմանված լիզինգի մարման ժամկետները, բացի այդ, կան տնտեսավարողներ որոնք ֆինանսական վերլուծության արդյունքում ցանկանում են ծրագրից օգտվել ավելի կարճ ժամկերներով։ Միաժամանակ, լիզինգի մարման ժամկետը պետք հնարավորինս համահունչ լինի ֆինանսական կառույցներին տրամադրվող ֆինանսական ռեսուրսների միջին ժամկետի հետ։ Հաշվի առնելով վերոգրյալը նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակում տրակտորների համար, ինչպես նաև տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում՝ 6 տարի լիզինգի մարման ժամկետի փոխարեն սահմանել 5-6 տարի, իսկ կոմբայների դեպքում՝ 10 տարվա փոխարեն՝ 7-10 տարի։

Տարընկալումներից խուսափելու համար հստակեցվել է լիզինգի տրամադրման տոկոսադրույքի հետ կապված Հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրված անհամապատասխանությունը, ինչպես նաև նախագծով հստակեցվում է, որ լիզինգի գործընթացի համար անհրաժեշտ լրացուցիչ վճարները (պետական տուրք, ծառայության վճար, սեփականության իրավունքի գրանցման վճար), որոնք պետք է կատարվեն լիզինգառուի կողմից, չպետք է ներառվեն լիզինգի գումարի մեջ։

Նախագծով հստակեցվել է նաև նախարարության կողմից սուբսիդիայի տրամադրման գործընթացը։

Սույն նախագծի ընդունման կապակցու­թյամբ պետական բյուջեով լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի նոր հավաքակազմով վերազինմանը,  գյուղատնտեսության ինտենսիվացմանը, տնտեսավարողների եկամուտների կայունացմանը։

Այլ տեղեկություններ:

Այլ տեղեկություններ չկան:

 

  • Обсуждалось

    23.10.2024 - 08.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 789

Принт

Предложения

«ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» Հ/Կ

23.10.2024

Ծրագիրը մեծ դեր ունի ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում Նախարարության մեկ այլ ծրագրի շրջանակում հիմնվող ինտենսիվ այգեգործության ոլորտի զարգացման գործընթացում, ինչպես նաև ՀՀ-ում գյուղտեխնիկայի պարկի ընդհանուր թարմացման համար։ Բացի այդ, ծրագիրը կարող է նպաստել տարբեր տարածաշրջաններում գյուղտեխնիկայի կենտրոնների ստեղծմանը, որոնք կարող են սպասարկել համայնքի գյուղացիական տնտեսություննեերին պատկանող հողամասերը։ Ծրագրի շրջանակում տրամադրվող առավելագույն գումարը՝ 250 մլն դրամ, հնարավորություն է տալիս սպասարկել շուրջ 80 հա ինտենսիվ այգիներ և խոշոր տնտեսությունները հնարավորություն չունեն սույն Ծրագրի շրջանակում ամբողջությամբ սպասարկել իրենց այգիները, ինչը բավականին մեծ խնդիրներ է առաջացնում՝ հաշվի առնելով կատարված ներդրումների ծավալները։ Մյուս կողմից, Ծրագիրն արգելում է ժամանակի ընթացքում մարած լիզինգի գումարի չափով նոր գյուղտեխնիկա ձեռք բերել։ Այն ֆերմերը, որն այգեհիմնման համար Ծրագրի շրջանակում ձեռք է բերել գյուղտեխնիկա, և որն այգեհիմնումից հետո, որպես սպասարկող տեխնիկա չի օգտագործվելու, հնարավորություն չունի վաճառել դրանք և փոխարենը ձեռք բերել այգին սպասարկելու համար անհրաժեշտ տեխիկա։ Ստացվում է, որ տնտեսվարողները ունենում են 1-2 տարեկան լավ վիճակում գտնվող տեխնիկա, որն իրենց այգեհիմնումից հետո այլևս պետք չէ, մինչդեռ նոր այգեհիմնողները գնում են նոր տեխնկա այգեհիմնման նպատակով և նորից դիմում լիզինգի սուբսիդավորման համար։ Մարած լիզինգի չափով նոր գյուղտեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը կնպաստի թարմ գյուղտեխնիկայի երկրորդային շուկայի ձևավորմանը և տնտեսվարողները կունենան ընտրություն ձեռք բերել նոր գյուղտեխնիկա սուբսիդավորված լիզինգով կամ օգտագործված թարմ գյուղտեխնիկա ավելի մատչելի գներով և իրենց հաշվին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք դիտարկել ծրագրային փոփոխություն՝ ավելացնելով առավելագույն սահմանաչափը մինչև 500 մլն դրամ և հնարավորություն տալ շահառուներին մարված գումարի շրջանակում կատարել անհրաժեշտ լրացուցիչ գյուղտեխնիկայի համալրում։

Узнать больше