Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» _________ 2024 թվական N __ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 105-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105–Լ որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
  • Որոշման հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետը «շրջանակներում» բառից հետո լրացնել «նոր, չշահագործված» բառերով․
  • Որոշման հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3) լիզինգի պայմանագիրը կնքվում է՝ կոմբայնների համար՝ 7-10 տարի, տրակտորների համար՝ 5-6 տարի, շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար՝ 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի, տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում՝ 5-6 տարի մարման ժամկետով․»․

  • Որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել նոր 7-րդ և 8-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ․

«7) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։ Լիզինգի պայմանագրի կնքման պահից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրը կարող է հաշվարկվել տոկոս, որը չի սուբսիդավորվում և չի կարող գերազանցել լիզինգի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը․

8) N 1 Աղյուսակի 10-12-րդ տողերում նշված վճարները չեն ներառվում լիզինգի գումարի մեջ:»․

  • Որոշման հավելվածի 12-րդ կետից հետո լրացնել նոր 12․1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«12․1․ Ծրագրի շրջանակում լիզինգի տրամադրման և աջակցության պայմանների պահպանման պատասխանատվությունը կրում է ֆինանսական կառույցը։»․

  • Որոշման հավելվածի 13-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6) ֆինանսական կառույցը նախորդ ամսվա լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և դրական եզրակացությամբ ներկայացնում նախարարություն։ Յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում է բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված (բացառությամբ՝ ծրագրի 12-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դադարի շրջանին հաջորդող ամսվա համար հաշվարկման դեպքի) սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքների գումարները: Նախարարությունը իր և ԳՖԿ-ի միջև կնքվող սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ-ին (ֆինանսական միջոցների առկայության դեպքում), որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Հայտը ծրագրի պահանջները չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով չբավարարման հիմքերը։»․

  • Որոշման հավելվածի N 1 Աղյուսակի 4-րդ տողի 2-րդ սյունակում «փաստացի» բառը հանել․
  • Որոշման հավելվածի N 1 Աղյուսակի 5-րդ տողի 2-րդ սյունակում «տոկոս» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս» բառերը․
  • Որոշման հավելվածի N 1 Աղյուսակի 7-րդ տողի 2-րդ սյունակում «10» թիվը փոխարինել «7-10» թվերով, «համար՝ 6» բառերը փոխարինել «համար՝ 5-6» բառերով, իսկ «մարման ժամկետը կարող է սահմանվել 6» բառերը փոխարինել «՝ 5-6» բառերով․
  • Որոշման հավելվածի N 1 Աղյուսակի 10-րդ տողի 2-րդ սյունակում հանել «, որը կարող է ներառվել լիզինգի գումարի մեջ» բառերը։

     2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                      ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Обсуждалось

    23.10.2024 - 08.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 735

Принт

Предложения

«ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» Հ/Կ

23.10.2024

Ծրագիրը մեծ դեր ունի ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում Նախարարության մեկ այլ ծրագրի շրջանակում հիմնվող ինտենսիվ այգեգործության ոլորտի զարգացման գործընթացում, ինչպես նաև ՀՀ-ում գյուղտեխնիկայի պարկի ընդհանուր թարմացման համար։ Բացի այդ, ծրագիրը կարող է նպաստել տարբեր տարածաշրջաններում գյուղտեխնիկայի կենտրոնների ստեղծմանը, որոնք կարող են սպասարկել համայնքի գյուղացիական տնտեսություննեերին պատկանող հողամասերը։ Ծրագրի շրջանակում տրամադրվող առավելագույն գումարը՝ 250 մլն դրամ, հնարավորություն է տալիս սպասարկել շուրջ 80 հա ինտենսիվ այգիներ և խոշոր տնտեսությունները հնարավորություն չունեն սույն Ծրագրի շրջանակում ամբողջությամբ սպասարկել իրենց այգիները, ինչը բավականին մեծ խնդիրներ է առաջացնում՝ հաշվի առնելով կատարված ներդրումների ծավալները։ Մյուս կողմից, Ծրագիրն արգելում է ժամանակի ընթացքում մարած լիզինգի գումարի չափով նոր գյուղտեխնիկա ձեռք բերել։ Այն ֆերմերը, որն այգեհիմնման համար Ծրագրի շրջանակում ձեռք է բերել գյուղտեխնիկա, և որն այգեհիմնումից հետո, որպես սպասարկող տեխնիկա չի օգտագործվելու, հնարավորություն չունի վաճառել դրանք և փոխարենը ձեռք բերել այգին սպասարկելու համար անհրաժեշտ տեխիկա։ Ստացվում է, որ տնտեսվարողները ունենում են 1-2 տարեկան լավ վիճակում գտնվող տեխնիկա, որն իրենց այգեհիմնումից հետո այլևս պետք չէ, մինչդեռ նոր այգեհիմնողները գնում են նոր տեխնկա այգեհիմնման նպատակով և նորից դիմում լիզինգի սուբսիդավորման համար։ Մարած լիզինգի չափով նոր գյուղտեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը կնպաստի թարմ գյուղտեխնիկայի երկրորդային շուկայի ձևավորմանը և տնտեսվարողները կունենան ընտրություն ձեռք բերել նոր գյուղտեխնիկա սուբսիդավորված լիզինգով կամ օգտագործված թարմ գյուղտեխնիկա ավելի մատչելի գներով և իրենց հաշվին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք դիտարկել ծրագրային փոփոխություն՝ ավելացնելով առավելագույն սահմանաչափը մինչև 500 մլն դրամ և հնարավորություն տալ շահառուներին մարված գումարի շրջանակում կատարել անհրաժեշտ լրացուցիչ գյուղտեխնիկայի համալրում։

Узнать больше