Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______________ 2024 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածը 357-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 358-րդից 365-րդ կետերով.

«29. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

  1. Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումները (բացառությամբ կալանավորված անձանց քրեական վարույթն իրականացնող մարմնի հայտի հիման վրա իրականացվող փոխադրումներից) իրականացնում են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժինը և քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց գործունեության կարգերը Քրեակատարողական ծառայության մասին օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հաստատում է համապատասխան նախարարը: Ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված Քրեակատարողական ծառայության պետի կամ ոլորտը համակարգող տեղակալի կամ քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ փոխադրումների գործընթացում կարող են ներգրավվել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների այլ ստորաբաժանումներ:

359.Ազատազրկված անձանց ուղեկցումները կազմակերպելիս և իրականացնելիս Քրեակատարողական ծառայությունը ըստ անհրաժեշտության համագործակցում է Արդարադատության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Ներքին գործերի նախարարության ոստիկանության, Փրկարար ծառայության, Առողջապահության նախարարության, Գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների և/կամ աշխատակիցների հետ, որոնք իրենց լիազորությունների շրջանակներում պարտավոր են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

  1. Դատապարտյալների փոխադրումների համար հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման և կազմման պատասխանատու ստորաբաժանումը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինն է, որի գործունեության կարգը Քրեակատարողական ծառայության մասին օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հաստատում է համապատասխան նախարարը:
  2. Դատապարտյալների փոխադրումները իրականացվում են հետևյալ հիմնական ուղղություններով.

ա) մեկ քրեակատարողական հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ ուղեկցելիս,

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային և միջպետական պայմանագրերով, համաձայնագրեով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր արտահանձնելու նպատակով քրեակատարողական հիմնարկներից դեպի Հայաստանի Հանրապետության պետական սահման ուղեկցելիս,

գ) Հայաստանի Հանրապետության միջազգային և միջպետական պայմանագրերով, համաձայնագրեով նախատեսված դեպքերում այլ երկրից արտահանձնված անձին տվյալ երկրի պետական սահմանից քրեակատարողական հիմնարկներ ուղեկցելիս,

դ) օրենքով սահմանված դեպքերում կարճաժամկետ մեկնումների վայր և հետադարձ ուղղությամբ ուղեկցելիս,

ե) վերասոցիալականացման միջոցառումների իրականացման վայրեր և հետադարձ ուղղությամբ ուղեկցելիս,

զ) դեպի դատարաններ, վարույթային կամ ապացուցողական գործողությունների կատարման այլ վայրեր ուղեկցելիս,

է) օրենքով սահմանված դեպքերում և կարգով անհրաժեշտ բուժօգնություն և բուժսպասարկում ստանալու նպատակով դեպի քաղաքացիական առողջապահական հաստատություններ և հետադարձ ուղղությամբ ուղեկցելիս:

  1. Կալանավորված անձանց փոխադրումները իրականացվում են հետևյալ հիմնական ուղղություններով.

ա) մեկ քրեակատարողական հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ ուղեկցելիս,

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային և միջպետական պայմանագրերով, համաձայնագրեով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր արտահանձնելու նպատակով քրեակատարողական հիմնարկներից դեպի Հայաստանի Հանրապետության պետական սահման ուղեկցելիս,

գ) օրենքով սահմանված դեպքերում կարճաժամկետ մեկնումների վայր և հետադարձ ուղղությամբ ուղեկցելիս, եթե վարույթն իրականացնող մարմինը այն հանձնարարել է քրեակատարողական ծառայությանը,

դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով անհրաժեշտ բուժօգնություն և բուժսպասարկում ստանալու նպատակով դեպի քաղաքացիական առողջապահական հաստատություններ և հետադարձ ուղղությամբ ուղեկցելիս:

  1. Ուղեկցումներն իրականացվում են համապատասխան պահախմբերով, որոնց կազմը, լիազորությունները, սպառազինությունը և ուղեկցմանն առնչվող այլ գործառույթները Քրեակատարողական ծառայության մասին օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանվում են համապատասխան նախարարի հրամանով:
  2. Ուղեկցումների գործընթացում մեկից ավելի ստորաբաժանում ներգրավված լինելու դեպքում Քրեակատարողական ծառայության պետի կամ ոլորտը համակարգող տեղակալի կամ քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ է սահմանվում այն ստորաբաժանումը, որից կազմավորվելու է հիմնական պահախումբն ու պահախմբի պետը: Ներգրավված մյուս ստորաբաժանումների ծառայողները տվյալ ուղեկցման ընթացքում գործում են հիմնական պահախմբի պետի ենթակայությամբ:
  3. Ուղեկցումները իրականացվում են ոտքով, ավտոմոբիլով, գնացքի վագոնով, օդանավով: Յուրաքանչյուր դեպքում ուղեկցման առանձնահատկությունները, տրանսպորտային միջոցների կահավորանքը, պահախմբի կազմը և սպառազինությունը Քրեակատարողական ծառայության մասին օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանվում են համապատասխան նախարարի հրամանով:»:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    22.10.2024 - 06.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Безопасность, Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 392

Принт

Связанные документы / ссылки