ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը․
Վարչապետի որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի թիվ 347-Ա որոշումը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ` ՄՀՀ) կազմն առավել արդյունավետ համալրելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները․
ՄՀՀ-ն խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկը նախապատրաստելու, քննարկելու, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամին (այսուհետ` Գլոբալ հիմնադրամ) առաջարկությունները ներկայացնելու, ԳՀ-ի դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցելու և այլ` իր կարգավիճակից բխող նպատակներով:
Ներկայացված նախագծով նախատեսվում է որոշակի փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N347-Ա որոշմամբ ստեղծված ՄՀՀ-ի կազմում, ինչը պայմանավորված է ՄՀՀ կառուցվածքը ՀՀ կառավարության կառուցվածքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, գործող որոշմամբ հաստատված կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության մեկ ներկայացուցիչ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը։
2022 թվականի դեկտեմբերի 16-ին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության արդյունքում միգրացիոն ծառայությունը վերանվանվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 5-ին N 17-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և ոստիկանությունը սահմանվել են որպես Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին։ Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ՄՀՀ-ի կազմում փոփոխել համապատասխան պետական մարմինների անվանումները:
Բացի այդ, ՄՀՀ-ի կազմում նախատեսված է ընդգրկել հասարակական կազմակերպությունների յոթ ներկայացուցիչ: Հաշվի առնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող միջազգային հասարակական կազմակերպությունների սակավությունը, առաջարկվում է ՄՀՀ-ի կազմում ՀԿ-ների ներկայացուցիչների թիվը սահմանել վեց: Փոխարենը առաջարկվում է ՄՀՀ-ի կազմում ընդգրկել Միավորված ազգերի կազմակերպության երեք ներկայացուցիչ երկուսի փոխարեն:
Նախատեսվում է որպես ՄԱԿ-ի երրորդ ներկայացուցիչ ընդգրկել Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչին: Վերջինիս ներգրավվածությունը կարևորվում է հատկապես միգրանտների և տեղահանված անձանց կարիքները ՄՀՀ-ի գործառույթների շրջանակներում առավել պատշաճ դիտարկելու և լուծելու, ինչպես նաև առողջապահական մարտահրավերների կառավարման տեսանկյունից` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են միգրացիոն միտումները, սահմանային առողջապահական խնդիրները և խոցելի բնակչության շարժունակությունը: Հարկ է նշել նաև, որ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը նախկինում ներկայացված է եղել ՄՀՀ-ի կազմում, ուստի վերջինիս ներկայացուցչի ներգրավվածությունը նշանակալի դեր կունենա ՄՀՀ-ի աշխատանքներում։
3. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Ներկայացված նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N347-Ա որոշմամբ ստեղծված ՄՀՀ-ի կազմում: Մասնավորապես`
- ՄՀՀ-ի կազմում նշված պաշտոնատար անձանց պաշտոնները համապատասխանեցնել համապատասխան պետական մարմինների անվանումներին,
- ՀԿ-ների ներկայացուցիչների թիվը սահմանել վեց` յոթի փոխարեն,
- Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչների թիվը սահմանել երեք` երկուսի փոխարեն:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղարության կողմից:
5. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Որոշման նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
-
Обсуждалось
22.10.2024 - 06.11.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 548
Принт