«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ
-
0 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասի «գ» կետի և 13.3-րդ հոդվածի 6‑րդ մասի համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարին վերապահվել է սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները` ըստ չափորոշիչների և տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը և աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը։ 2024 թվականի փետրվարի 1-ին ընդունվել է ՀՀ ներքին գործերի նախարարի «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը, աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը, ինչպես նաև հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները` ըստ չափորոշիչների սահմանելու մասին» թիվ 1-Ն հրամանը (այսուհետ՝ Հրաման)։ Հրամանի 1-ին հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ աճուրդում ընդգրվում են լոտի ընտրության ժամանակ առավել շատ ընտրված՝ սույն հրամանի 3-րդ հավելվածով հաստատված գնային յուրաքանչյուր խմբից չորսական համարանիշները, իսկ նույն հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ Հրամանի 3-րդ հավելվածով հաստատված գնային յուրաքանչյուր խմբից չորսական համարանիշ օգտատերերի կողմից չընտրվելու դեպքում համակարգն ինքնաշխատ եղանակով լրացնում է աճուրդի լոտերը, իսկ նույն գնային խմբի տարբեր համարանիշների դեպքում քվեարկությամբ հավասար միավորներ ստացած համարանիշների դեպքում համակարգն աճուրդի լոտերն ընտրում է քվեարկությամբ հավասար միավորներ ստացած այդ համարանիշներից՝ ինքաշխատ եղանակով։
Նշված կարգավորումը խոչընդոտում է աճուրդին այն անձանց մասնակցությունը, որոնց կողմից լոտի ընտրության արդյունքում համարանիշը չի հավաքում անհրաժեշտ քանակի քվեարկություն և չի ներառվում աճուրդի համարանիշների ցանկում, արդյունքում այդ համարանիշը ձեռք բերելու իրական ցանկություն ունեցող անձը զրկվում է այն ձեռք բերելու հնարավորությունից, առնվազն մինչև հաջորդ խաղարկություն։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով իրական հնարավորություն է ստեղծվում յուրաքանչյուրի համար, անկախ լոտի համար քվեարկության արդյունքներից, աճուրդային կարգով խաղարկելու և ձեռք բերելու իր նախընտրած համարանիշը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել՝ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի էլեկտրոնային հարթակի միջոցով օտարելու հնարավորություն ցանկացած լոտի համար։ Բացի այդ տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի անցկացումը դարձնել առավել մատչելի, պահանջված և գրավիչ:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների ավելացում։
6․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն
Նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
21.10.2024 - 05.11.2024
-
Тип
Приказ
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 516
Принт