«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
0 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«---» « ----------» 2024 թվականի N ---- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին N 202-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
..................... ..... – ի N ..... - Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
փետրվարի 18-ի N 202-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմնին (այսուհետ՝ պետական մարմին) ամրացված կամ պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին (այսուհետ՝ հիմնադրամ) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն, ինչպես նաև կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) արդյունավետ օգտագործման վիճակի մշտադիտարկումների ամբողջ գործընթացի, այդ թվում՝ անշարժ գույքի ընդհանուր բնութագրիչների և նրա օգտագործման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, մշակման և ամփոփման, վերլուծության և գնահատման, տեղ գտած բացթողումների, թերությունների, խախտումների բացահայտման, օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի օգտագործման և տվյալների բազայի վարման հետ կապված հարաբերությունները։
- Սույն կարգի համաձայն մշտադիտարկման է ենթակա «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված պետական անշարժ գույքը, ինչպես նաև կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող անշարժ գույքը, որն ամրացված է պետական մարմիններին կամ տրամադրված է օրենքով ստեղծված մարմիններին, կազմակերպություններին, հիմնադրամներին, ընկերություններին (այդ թվում՝ ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության կողմից ներդրված ու կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող գույքը), ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց։
- Գույքի վիճակի օգտագործման գնահատման և վերլուծության իրականացման ընթացքում համեմատություններ կատարելու համար հիմք կարող են հանդիսանալ նաև պետական մարմինների կողմից իրականացված անշարժ գույքի առանձին ուսումնասիրությունների արդյունքները, գույքի պետական հաշվառման արդյունքում ստացված տեղեկությունները, պետական գույքի էլեկտրոնային հաշվառման բազայի, ինչպես նաև կառավարման ծրագրերում առկա տեղեկատվությունը։
- Գույքի մշտադիտարկման հիմնական նպատակներն են՝
1) գույքի օգտագործման վիճակի գնահատումը։
2) գնահատել պետական գույքի օգտագործման արդյունավետությունը,
3) վեր հանել գույքի օգտագործումը կանոնակարգող իրավական ակտերի պահանջներից թույլ տրված շեղումները,
4) մշտադիտարկման արդյունքներից ելնելով սյուն կարգի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործառույթների իրականացման նպատակով տրամադրված ինչպես նաև կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը.
5) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացումը.
6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասի ծանրաբեռնվածության իջեցումը.
- Գույքի մշտադիտարկում իրականացնող լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե), որը գործընթացն իրականացնում է գույքի մշտադիտարկման տարեկան ծրագրի հիման վրա, ինչպես նաև անհրաժեշտությունից և այլ տեղեկատվության առկայությունից ելնելով։
- Գույքի մշտադիտարկման տարեկան ծրագրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման պահանջներին համապատասխան պետական գույքի էլեկտրոնային հաշվառման բազայում հաշվառված գույքի՝ առկա միավորների (ըստ սեփականության վկայականների) և այդ գույքի օգտագործողների (ըստ ամրացման, ըստ օգտագործման տրամադրված (սույն կարգի 1-ին և 2-րդ կետերում նշված և պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայում և սպասարկում (այսուհետ՝ ծառայությունների մատուցում) պայմանագրի) ընդհանուր քանակի 1/10-ը` ոչ պակաս քան 400 միավոր։
- Գույքի մշտադիտարկման տարեկան ծրագիրը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով, որը տեղադրվում է Կոմիտեի պաշտոնական կայքում։
- Գույքի մշտադիտարկման ենթակա տարեկան ծրագիրը հաստատվում է մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 20-ը։
- Գույքի մշտադիտարկման տարեկան ծրագրերում առաջնահերթ ընդգրկվում են մշտադիտարկման ենթակա այն կազմակերպությունների անշարժ գույքը, որն ունեն իրեն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքից տարածքներ վարձակալության կամ ծառայությունների մատուցման նպատակով, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետով տրամադրված։
- Տարեկան ծրագրում ամրագրվում են սույն կարգի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերին համապատասխան օգտագործման պայմանագրով տրամադրված, ինչպես նաև կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող գույքի անվանացանկը, հասցեն, պայմանագրի առարկան։
- Գույքի մշտադիտարկման իրականացման առավելագույն ժամկետ սահմանվում է մինչև 10 աշխատանքային օր։
- ԳՈՒՅՔԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Գույքի մշտադիտարկումն իրականացվում է նախապես հաստատված տարեկան ծրագրի, ինչպես նաև անհրաժեշտությունից և այլ տեղեկատվության առկայությունից ելնելով։
- Գույքի մշտադիտարկման համար տվյալների հավաքագրումն իրականացվում է մշտադիտարկման տարեկան ծրագրի համաձայն՝ տվյալ տարվա հունվարի 20-ից։
- Սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետում գույքի մշտադիտարկումն իրականացվում է կից NN 2 և 3 ձևերով նախատեսված տեղեկանքներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշմամբ սահմանված պետական գույքի էլեկտրոնային հաշվառման բազայում հաշվառված գույքի ընդհանուր բնութագրիչների և նրա օգտագործման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա։
- Կոմիտեն կից NN 2 և 3 ձևերով նախատեսված տեղեկանքներին համապատասխան տեղեկատվությունը հավաքագրելուց հետո մոնիթորինգի տարեկան ծրագրով սահմանված ժամկետում իրականացնում է մշտադիտարկում։
- Ուսումնասիրության ընթացքում, պետական գույքի օգտագործողի կողմից տրամադրված և պետական գույքի էլեկտրոնային հաշվառման համակարգում ներկայացված տեղեկատվությունում տեղ գտած թերությունների, վրիպակների վերաբերյալ Կոմիտեն գույքի օգտագործողից կամ նրա վերադաս մարմնից կարող է պահանջել փաստաթղթեր, ինչպես նաև պարզաբանումներ գործառույթների իրականացման իրավաչափությունը պարզելու համար։
- Հավաքագրված տեղեկությունների հիման վրա իրականացվում են արդյունքների վերլուծություն, իրավական գնահատում, և սահմանված ժամկետներում կազմվում է մոնիթորինգի վերաբերյալ կից N 1 ձևին համապատասխան արձանագրությունը և համապատասխան առաջարկություն է ներկայացվում Կոմիտեի նախագահին։
- Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման տարեկան հաշվետվությունը Կոմիտեն մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
- ԳՈՒՅՔԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
- Գույքի մշտադիտարկման ընթացքում գնահատման նպատակով բացահայտվում են՝
1) համաձայն «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի պետական սեփականություն հանդիսացող գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն, 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշումներով օգտագործման տրամադրված պայմանագրի, իսկ կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող գույքի դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն օրենսդրության, կողմ հանդիսացող պետական մարմնի և օգտագործող սուբյեկտների միջև կնքված պայմանագրերին համապատասխան անշարժ գույքի օգտագործման վիճակը, այդ թվում՝ համապատասխանությունը, շեղումները և շեղումների արդյունքում հասցված հնարավոր վնասների չափերը.
2) մշտադիտարկման ենթակա տարածքների օգտագործման ծանրաբեռնվածությունը անհրաժեշտության դեպքում չափել պետական մարմինների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված, սեփականության իրավունքով հանձնված կամ ձեռքբերված տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվներով.
3) գույքի վերջին գույքագրման արդյունքների, սեփականության և օգտագործման իրավունքները հաստատող վկայականների, պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման տրամադրված, տվյալ տարածքներից չօգտագործվող տարածքների վարձակալության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետով օգտագործման տրամադրելու դեպքում՝ օգտագործման պայմանագրերի, վկայականների և այլ փաստաթղթերի առկայության ուսումնասիրում.
4) գույքի նպատակային (ըստ կանոնադրական գործառույթներին համապատասխան) օգտագործման բացահայտում և ըստ կազմակերպության զարգացման, ինչպես նաև գործարար ծրագրերի, տվյալ գույքի նպատակային օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկվող միջոցառումների գնահատում և ոլորտային լիազոր մարմնի հետ գույքի օգտագործման համապատասխանության քննարկում.
5) չօգտագործվող տարածքների (մակերեսների) առկայության դեպքում՝ պատճառների քննարկում.
6) ըստ նպատակային չօգտագործվող մակերեսի առկայության բացահայտում և պատճառների քննարկում, ինչպես նաև չօգտագործվող գույքը վերադարձվում է Կումիտեին.
7) տարածքի վարձակալությունից և ծառայությունների մատուցումից մուտքագրված վճարների ընթացակարգերի պահանջների պահպանման և կազմակերպություններին տրամադրվող միջոցների օգտագործման ուղղությունների ուսումնասիրում։
- ԳՈՒՅՔԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Գույքի մշտադիտարկման իրականացնող անձինք իրավունք ունեն՝
1) ուսումնասիրություն անցկացնելու նպատակով անարգելք մուտք գործել օգտագործողի կողմից տիրապետվող և օգտագործվող տարածք
2) օգտագործողից ստանալ լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ տվյալ գույքի օգտագործումը կանոնակարգող փաստաթղթերի և իրավական ակտերի վերաբերյալ.
3) օգտագործողից ստանալ պարզաբանումներ տվյալ գույքի օգտագործումը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների չկատարման պատճառով տեղ գտած խախտումների, թերությունների և բացթողումների վերաբերյալ.
4) օգտագործողից ստանալ տեղեկություններ տվյալ գույքի օգտագործման բարելավման ուղղությամբ իրականացված կամ իրականացվելիք միջոցառումների և դրանց իրականացումից ներկայումս փաստացի և ապագայում սպասվելիք արդյունքների վերաբերյալ։
- Գույքի մշտադիտարկումն իրականացնող անձինք պարտավոր են՝
1) տեղեկացնել օգտագործողին տվյալ գույքի մոնիթորինգի իրականացնելու ժամկետի, կարգի և արդյունքների վերաբերյալ.
2) օգտագործողի պահանջի դեպքում՝ ներկայացնել ծառայողական վկայական.
3) օգտագործողին մինչև լիազոր մարմնում գույքի մոնիթորինգի արդյունքների քննարկումը և հաստատումը ծանոթացնել գույքի մոնիթորինգի արդյունքներին, ինչպես նաև ստանալ գրավոր կարծիք կազմված արձանագրության վերաբերյալ.
4) գույքի մոնիթորինգի իրականացման ժամանակ չխոչընդոտել և չմիջամտել կազմակերպության բնականոն գործունեությանը.
5) ստեղծել մշտադիտարկման տվյալների բազա, բազայում պահպանել գույքի մշտադիտարկման տվյալները, ապահովել այդ տվյալների փոփոխությունը, այդ թվում՝ բազայի վարումը։
- ԳՈՒՅՔԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
- Սույն կարգի համաձայն կազմվում է գույքի մոնիթորինգի արձանագրությունը և ներկայացվում Կոմիտեի նախագահի տեղակալի հաստատմանը։
- Գույքի մշտադիտարկման իրականացման արդյունքում տեղ գտած օրենսդրական և պայմանագրային խախտումները, թերությունները և բացթողումները գույքի օգտագործման վիճակը բնութագրող ցուցանիշների միջոցով գույքի օգտագործման վիճակի գնահատման վերաբերյալ կատարված եզրակացությունները, ինչպես նաև գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ ներկայացվող առաջարկություններն արձանագրվում են սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված օրինակելի ձևին համապատասխան։
- Գույքի մշտադիտարկման ընթացքում տեղ գտած խախտումների, թերությունների և բացթողումների վերացման համար (կապված խախտումների չափից և ծանրության աստիճանից) պետական գույքն օգտագործողին տրվում է ժամկետ՝ (առավելագույը 15 աշխատանքային օր) թերացման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները նախապես սահմանված ժամկետում Կոմիտե ներկայացնելու պայմանով։
- Գույքի մշտադիտարկման արդյունքում օգտագործողի կողմից վնաս պատճառած խախտումները, թերությունները և բացթողումները չընդունելու կամ դրանք ընդունելու և սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքում Կոմիտեն այդ մասին գրությամբ տեղեկացնում է կազմակերպության վերադաս մարմնին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։
- Գույքի մշտադիտարկման արդյունքում օգտագործողի կողմից թույլ տրված խախտումների, թերությունների և բացթողումների պատճառով վնաս հասցնելու դեպքում այդ մասին Կոմիտեն գրությամբ տեղեկացնում է իրավասու մարմիններին։
- Գույքը գործող օրենսդրությանը և կնքված պայմանագրերով սահմանված դրույթներին անհամապատասխան օգտագործելու դեպքում Կոմիտեն օրենսդրությամբ և կնքված պայմանագրերի համաձայն իրականացնում է համապատասխան միջոցներ (պայմանագրի լուծում, իրավական գործընթացի իրականացում, գույքի հետ վերադարձ, պետությանը պատճառված վնասի հատուցում)։
Ձև N 1
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մոնիթորինգի ենթակա ________________________________________________________________
(օգտագործող կազմակերպության անվանումը, հասցեն)
Մոնիթորինգի ժամկետը «_______» __________20 ____թ-ից «______» ____________ 20____ թ-ը
Մոնիթորինգն անցկացրել են |
__________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) |
|
__________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) |
|
__________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) |
|
__________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Մոնիթորինգ իրականացնելու հիմքը (երը).
1.______________________________________________________________________________
2._____________________________________________________________________________։
Մոնիթորինգի ընթացքում ուսումնասիրվել են տարածքների օգտագործման համապատասխանությունը ըստ հետևյալ փաստաթղթերի.
1._____________________________________________________________________________ ,
2._____________________________________________________________________________,
3._____________________________________________________________________________,
4._____________________________________________________________________________,
5._____________________________________________________________________________,
6._____________________________________________________________________________,
7._____________________________________________________________________________։
Մոնիթորինգի ընթացքում ուսումնասիրվել են անշարժ գույքի օգտագործման վիճակը բնութագրող ցուցանիշները և դրանց դինամիկան:
1._____________________________________________________________________________,
2._____________________________________________________________________________,
3._____________________________________________________________________________։
Չօգտագործվող կամ պետական մարմինների և կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան չօգտագործվող տարածքների հետագա տնօրինման վերաբերյալ առաջարկությունները.
1._____________________________________________________________________________,
2,_____________________________________________________________________________,
3._____________________________________________________________________________։
Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ
______________________________________________________________________________________ ,
(նշվում է սույն կարգի 19-րդ կետի պահանջների համապատասխանությունը և ցուցանիշների դինամիկայի գնահատականը)
______________________________________________________________________________________ ,
______________________________________________________________________________________ ։
Ծանոթություն.
- ստացա արձանագրության մեկ օրինակը`
______________________________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
- Արձանագրության վերաբերյալ ունեմ առարկություն, որի համար կից ներկայացնում եմ բացատրություն.
__________________________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
__________________________________________________________________________________ ։
- Հրաժարվում եմ ստանալ արձանագրության օրինակը
__________________________________________________________________________________ ։
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
- Լրացուցիչ նշումներ
__________________________________________________________________________________ ,
__________________________________________________________________________________ ։
Առդիր՝
Արձանագրությունը բաղկացած է ____ էջից ______ օրինակից և ուղարկված է (հանձնված է)
_____________________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
_____________________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
_____________________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
_____________________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
«_____» ____________ 20 ______թ.
Ձև N 2
ՏԵՂԵԿԱՆՔ
———————————————————— ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
(օգտագործողի անվանումը)
ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ
(լրացվում է հաշվետու ժամանակահատվածի յուրաքանչյուր շենքի, շինության համար առանձին՝ ելնելով պետական գույքի էլեկտրոնային հաշվառման բազայից)
1. |
Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն կամ անավարտ շինարարություն) |
|
2. |
Գտնվելու վայրը (գտնվելու վայրը, հասցեն (մարզը, համայնքը, քաղաքը, գյուղը), |
|
3. |
Գոտիականությունը |
|
4. |
Ավարտվածության աստիճանը (մինչև 50%, 50%-ից մինչև 100%, 100%), |
|
5. |
Շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը |
|
6. |
Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն) |
|
7. |
Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն) |
|
8. |
Շենքի, շինության հարկայնությունը |
|
9. |
Ընդհանուր մակերեսը (քառ. մ), այդ թվում` |
|
10. |
Անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հա) |
|
11. |
Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը |
|
12. |
Անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն) |
|
13. |
Անշարժ գույքի հաշվեկշիռ ընդունելու տարեթիվը |
|
14 |
Անշարժ գույքի վթարայնության աստիճանը |
|
15. |
Օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը |
|
16. |
Օգտագործման տրամադրման հիմքերը |
|
17. |
Օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվը |
|
18. |
Օգտագործման պայմանագրի գործողության ժամկետները |
|
19. |
Օգտագործողի կողմից փաստացի չօգտագործվող տարածքների մակերեսները (քառ. մ) |
|
20. |
Անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ), |
|
|
Ընդհանուր օգտագործման տարածքի նկատմամբ բաժնային մասը և սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ բաժնային մասը (քառ. մ, հա) |
|
21. |
Տարածք, որը չի օգտագործվում պետական մարմինների և կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան |
|
22. |
Պատմամշակութային արժեք ներկայացնող անշարժ գույքի վկայականի համարը և տալու ամսաթիվը (եթե անշարժ գույքն այդպիսին է) |
|
23. |
Օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը |
|
24. |
Օգտագործողի` պետական հիմունքներով սովորողների թիվը |
|
25. |
Օգտագործողի` վճարովի հիմունքներով սովորողների թիվը |
|
26. |
Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտի չափը, դրամ* |
|
27. |
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամտի օգտագործման ուղղությունները** |
|
*,** ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1648-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.2-րդ կետի պահանջների կատարման համաձայն՝ հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության www.minfin.am պաշտոնական կայքում։
-
Обсуждалось
21.10.2024 - 09.11.2024
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 426
Принт