ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ ՝
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության Ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) Հրամանի նախաբանից ««Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և» բառերը հանել,
2) Հրամանի N 1 հավելվածի աղյուսակի.
ա. 1-ին տողում ««Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109» բառերը փոխարինել ««Թափոնների մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1739-Ն» բառերով,
բ. աղյուսակի 1-ին սյունակից «Ում է ներկայացվում» և «(ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ տարածքային բաժնի անվանումը)» բառերը հանել իսկ «գրանցման համարը» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը» բառերով,
գ. աղյուսակի 2-րդ սյունակից «Հաստատված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008թ. դեկտեմբերի 16-ի N 451-Ն հրամանով» բառերը հանել, իսկ «1 օրինակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարություն՝ բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով» բառերով և կետադրական նշաններով,
3) Հրամանի N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «հրամանը» բառը փոխարինել «և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը» բառերով։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հարթակում «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին վարչական վիճակագրական հաշվետվությունների» ներկայացման բաժնի գործարկումից հետո:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
-
Обсуждалось
02.10.2024 - 18.10.2024
-
Тип
Приказ
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 781
Принт