Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության Ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Հրամանի նախաբանից ««Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և» բառերը հանել,

2) Հրամանի  N 1 հավելվածի աղյուսակի.

ա. 1-ին տողում ««Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի  «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109» բառերը փոխարինել ««Թափոնների մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի  դեկտեմբերի 7-ի N 1739-Ն» բառերով,

բ. աղյուսակի 1-ին սյունակից «Ում է ներկայացվում» և «(ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ տարածքային բաժնի անվանումը)» բառերը հանել իսկ «գրանցման համարը» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը» բառերով,

գ. աղյուսակի 2-րդ սյունակից «Հաստատված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008թ. դեկտեմբերի 16-ի N 451-Ն հրամանով» բառերը հանել, իսկ «1 օրինակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին»  բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարություն՝ բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով» բառերով և կետադրական նշաններով,

3) Հրամանի  N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «հրամանը» բառը փոխարինել «և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը» բառերով։

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հարթակում «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին վարչական վիճակագրական հաշվետվությունների» ներկայացման բաժնի գործարկումից հետո:

 

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

  • Քննարկվել է

    02.10.2024 - 18.10.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 977

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ