Добавить в избранное
Находится в Национальном Собрании РА
Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին
-
0 - За
-
4 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:32:25 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը» (այսուհետև՝ Նախագիծ) և դրան կից փաստաթղթղերը, հայտնում է հետևյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները. 1. Գնահատում ենք ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Ֆիննախ) գործողությունները՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1146-Ն որոշման իրավակարգավորումների կատարման ուղղությամբ՝ այն է՝ սկսած 2023 թթ ՀՀ բյուջեի նախագծերը Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դնելու ուղղությամբ: Ավելին, Ֆիննախը արձագանքելով 2022 թ. հոկտեմբերի 3-ին 1in.am կայքին տված իմ հարցազրույցին (https://www.1in.am/3171874.html) և ՀՀ 2023 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ մեր կազմակերպության կարծիքին (https://www.e-draft.am/projects/4797/digest), Նախագծին կից հանրային կարծիքի է ներկայացրել ոչ միայն «Հայաստանի Հանրապետության 2025 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) և «2025 թ. պետական բյուջեի ուղերձ-բացատրագիրը» (այսուհետ՝ Ուղերձ), այլև դրանց կից հավելվածները, | ||
2 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:33:03 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 2. Նշելով վերոհիշյալը ընդգծում ենք, որ Ֆիննախի այդպիսի գործելակերպը համահունչ է «Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության և «Բաց բյուջետային հետազոտության» արդյունքների երաշխավորությունների շրջանակում ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշմամբ հաստատված «Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված հանձնառություններին, | ||
3 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:33:41 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 3. Վերոհիշյալի հետ մեկտեղ հարկ ենք համարում նշել, Նախագիծը դիտել են ընդամենը 543 այցելու, դրա վերաբերյալ չի եղել ոչ մի առաջարկություն (բացառությամբ մեր սույն կարծիքի), նախագծին դեմ են եղել 4 այցելու (այդ թվում մեր կազմակերպությունը) կամ քվեարկածների 100 տոկոսը: Այսպիսի իրավիճակը խոսում է մասնակցային բյուջետավորման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ստանձնած հանձնառությունների ու պարտավորությունների կատարման և այդ գործընթացի ահավոր ցածր մակարդակի մասին, որի պատճառներից են. 1) «2025 թ. բյուջետային գործընքացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշման միջոցառումների կատարման բացթողումները, հատկապես բյուջետային հայտերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ-ներ) մասնակցությամբ հանրային քննարկումների կազմակերպման ուղղությամբ: Այդպիսի հանրային քննարկումներ ոչ բոլոր պետական կառավարման մարմիններն են կազմակերպել, իսկ նրանք, ովքեր կազմակերպել են այդպիսի հանրային քննարկումներ, հիմնականում հաշվի չեն առել ՔՀԿ-ների առաջարկությունները: 2) Նախագծի կազմման ժամանակ հաշվի չեն առնվել. ՄԱԿ կողմից ընդունված «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» փաստաթղթի (այսուհետ՝ ՀԶՆ-2030) 17 կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործողությունները,և հատկապես՝փաստաթղթի 17-րդ նպատակով՝ «Համագործակցություն՝ նպատակների համար», նախատեսված 19 գործողություններից առնվազն 5-ով նախատեսված ֆինանսա-բյուջետային և հարկային միջոցառումների իրականացում, որոնք կակտիվացնեն գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման, 2017 թ. նոյեմբերի 24-ին կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (այսուհետ՝ ՀԸԳՀ) հստակ ամրագրված ՀՀ կառավարության հանձնառությունները հանրային ֆինանսների կառավարման և մոնիթորինգի կատարելագործման ու քաղաքացիական հասարակության հզորացմանը աջակցելու վերաբերյալ։ Հատկապես այդ նպատակների իրականցմանն են ուղղված ՀԸԳՀ հետևյալ հանձնառությունները․ «Գլոբալ ֆինանսական համակարգի կայունությանը և ամբողջականությանը նպաստում, ֆինանսական համակարգի տարբեր սուբյեկտների, այդ թվում՝ կարգավորում և վերահսկողություն իրականացնողների միջև համագործակցության խթանում» (Հոդված 61), «Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ձեռնարկեն համապատասխան ցանկացած միջոցառում՝ ակտիվ կամ պասիվ կոռուպցիայի փորձերը կանխելու և վերացնելու և ԵՄ ֆինանսական միջոցների իրականացմանն առնչվող ընթացակարգերի ցանկացած փուլում շահերի բախումը բացառելու ուղղությամբ» (Հոդված 353), ՀԸԳՀ XII հավելվածի հանձնառություններն ամբողջությամբ, «Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության» մասին ՀԸԳՀ 21-րդ գլուխն ամբողջությամբ։ | ||
4 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:34:18 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 3) Նախագծի կազմման ժամանակ հաշվի չեն առնվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրով» նախատեսված արդյունքային ցուցանիշները և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, ինչի արդյունքում Նախագծում առնվազն 2025 թ. համար նախատեսվել է 5.6 տոկոսով տնտեսական աճ՝ ծրագրով նախատեսված՝ միջինում 7.0 տոկոս տնտեսական աճի փոխարեն, 4) Նախագծի կազմման ժամանակ հաշվի չեն առնվել ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (https://www.gov.am/am/prsp/) որպես ռազմավարական համապարփակ փաստաթուղթ նշված «ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը», ինչն ըստ էության ժամանակավրեպ է և դրան հղումներ Նախագծում իրավացիորեն չկան: Փոխարենը, 2018 թ. հետո առայսօր չի մշակվել ՀՀ զարգացման հեռանկարային համապարփակ ռազմավարական մի այնպիսի ծրագիր (քննարկված քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ), ինչը ուղենիշ կլիներ ՀՀ սոցիալ-տնտեսական հարատև, կայուն, անվտանգ զարգացմանն ու աշխատանքի միջազգային բաժանմանը արժանի մասնակցությանը: Դրա փոխարեն շատ հաճախ ՀՀ տարբեր ոլորտային ծրագրերում և ռազմավարություններում հղումներ են կատարվում 2020-2050 թթ. վերափոխման ռազմավարությանը (https://www.gov.am/am/hraparakum/item/1277/), ինչը, մեր կարծիքով իրականում, ըստ ՀՀ օրենսդրության, չի հանդիսանում նորմատիվ իրավական փաստաթուղթ։ Դա ՀՀ վարչապետի նախընտրական ծրագրային փաստաթուղթն է ինչը չի հաստատված որևէ նորմատիվ ակտով։ Ավելին, դրա հիմքում չկա որևէ ծրագրային հիմնավորում։ Հետևապես դրան հղումը անելը անլրջացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ամբողջությամբ, | ||
5 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:35:13 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 5) Նախագծի կազմման ժամանակ խիստ անհրաժեշտ էր, որ դրանում արտացոլվեր «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2024-2027 թվականների բարեփոխումների ռազմավարությունը», ինչն առ այսօր ցավալիորեն մշակված չէ, այն դեպքում, երբ արդեն իսկ ավարտվել է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1716-Լ որոշմամբ հաստատված «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը» (https://minfin.am/hy/page/orensdrutyunpfk/): Այսպիսի իրավիճակը հուշում է, որ Նախագծի կազմման ժամանակ Ֆիննախի համար պարզ չի եղել երկրում վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը և Նախագիծը կազմվել է ըստ որոշ մարդկանց նախասիրությունների: Եւ դա այն դեպքում, երբ քաղհասրակության ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են այդ ռազմավարության բացակայության և մշակման անհրաժեշտության մասին: 6) Նախագիծը չի քննարկվել ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի և ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության խորհրդի նիստերում: Այդ խորհուրդներն ըստ էության չեն գործում և դրանց մասին տեղեկատվությունը բացակայում է Ֆիննախի պաշտոնական կայքէջում (https://minfin.am/hy/content/2115/, https://minfin.am/hy/content/omc_hy2128/): | ||
6 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:35:46 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 7) Ընդ որում, ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թ. հունվարի 23-ին և քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հար¬կա¬¬յին օրենս¬¬գրքում փոփություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչը հիմնականում նվիրված էր շրջանառության հարկի դրույքաչափերի և շրջանակի փոփոխություններին: Օրինագծին հիմնականում դեմ էին Խորհրդի մասնակից ՔՀԿ-ների ներկայացուցիչները, որոնց առաջարկությամբ որոշվեց ստեղծվել աշխատանքային խումբ՝ բարձրացված հիմնահարցերը քննարկելու և օրինագիծը լրամշակելու համար: Ցավոք այդ խումբը չստեղծվեց և օրինագիծն ընդունվեց, առանք ՔՀԿ-ների կարծիքը հաշվի առնելու, 8) Խորհրդի այդ նույն նիստում չքննարկվեց դեռևս 2019 թ․ նոյեմբերի 11-ի Խորհրդի ընդլայնված նիստի օրակարգում ներառված մեր կազմակերպության կողմից ներկայացված 3 օրինագծերի քննարկումը՝ նվիրված եկամտահարկի, գույքահարկի վերաբերյալ իրավակարգավորումների փոփխություններին, որոնց արդյունքում կապահովվեին զֆգալի եկամուտներ ՀՀ պետական բյուջեում, | ||
7 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:36:44 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 9) Ֆիննախը բոլորովին ուշադրություն չի դարձնում ՔՀԿ-ների կողմից մասնակցային բյուջետավորման վերաբերյալ առաջարկություններին և քամահարանքով է վերաբերվում դրանց: Այսպես, մեր կազմակերպությունը 2023 թ. հուլիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար պարոն Վ.Հովհաննիսյանին էր ներկայացրել հետևալ երկու փաստաթղթղերը՝ «ՀՀ բյուջեների ոչ ֆինանսական ցուցանիշների մոնիթորինգը (մշտադիտարկումը) քաղաքացիական հասարակության կազմակերպություններին վերապահելու մասին հայեցակարգը» և «Աջակցություն ֆինանսական գրագիտության բարձրացմանը. բյուջետային ծրագրերի հասարակական մոնիթորինգի իրականացման համառոտ ուղեցույց ՔՀԿ-ների համար», որոնք ուղղված էին ՀՀ-ում մասնակցային բյուջետավորման գործընթացը զարգացնելուն և դրանց ՔՀԿ-ների ակտիվ ներգրավվմանը: Ցավոք Ֆիննախից ստացանք № 1/8-2/13942-2023 պատասխանը, ինչը ոչ այլ ինչէր, քան ըստ ՀՀ վարչապետի բնութագրման «ցրողական պատասխան» (խուսագիր), որով մեզ մխիթարում էին, թե օգտակար են համարում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագիտական խմբի կողմից մշակված փաստաթղթերը և ոչ մի քայլ չեն ձեռնարկել դրանց կենսագործման ուղղությամբ, 10) Նույն կերպ ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դադարեցվեց 2019 թ․ սեպտեմբերի 4-ին ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գրանցված շահագրգիռ 9 կառույցների (բուհական հաստատություններ, հետազոտական կենտրոններ, հասարակական ու մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպություններ) «Համագործակցության հուշագրերի» գործողությունը և այդ կոնսորցիումի գործունեության ծրագրերը: | ||
8 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:37:27 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 11) ՀՀ պետական բյուջեում չկա նպատակային բյուջետային ծրագիր՝ ուղղված ՔՀԿ-ներին մասնակցային բյուջետավորմանը ներգարվելուն: ՀՀ բյուջետային միջոցները ՔՀԿ-ներին բաշխվում են առանց մրցույթների, այն էլ դրանք տրվում են միմիայն իշխանություններին հաճելի ՔՀԿ-ներին, որի արդյունքում զարգանում է կոռուպցիան քաղաքացիական հասարակության ոլորտում, 12) Ֆիննախը անուշադրության է մատնում տարբեր տարիների բյուջեների նախագծերի վերաբերյալ ՔՀԿ-ների առաջարկությունները, ինչի արդյունքում ՔՀԿ-ները ապամոտիվացվում են, քանզի ծախսելով հսկայական ռեսուրսներ այդ առաջարկությունները մշակելու վրա՝ անհրաժեշտ արջագանքի չեն արժանանում: Այսպես, ՀՀ 2023 թթ բյուջեի նախագծի վերաբերյալ մեր կազմակերպությունը 12 էջի վրա ներկայացրել էր 13 առաջարկություն, սակայն դրանցից ոչ մեկի վերաբերյալ Ֆիննախը չէր ներկաացել որևէ դիրքորոշում, 13) Վերոհիշյալը ՔՀԿ-ներին չի մոտիվացնում աշխատել պետական կառավարման մարմինների հետ, քանզի նրանք ծախսելով հսկայական մարդկային, նյութական ռեսուրսներ և թանկարժեք ժամանակ (մասնավորապես սույն կարծիքի ներկայացման համար մեր կազմակերպության 2 փորձագետները ծախսել են 5 օր ժամանակ, մինչդեռ նրանք այդ ժամանակն ու ռեսուրսը կարող էին ծախսել բարձր վարձատրվող այլ ծառայություններ իրականացնելու վրա), լսված չեն լինում նրանց կողմից: | ||
9 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:38:27 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 4. Նախագծի 1033 – 11003 բյուջետային ծրագրով 2025 թ. համար նախատեսված է 38,9 մլն դրամի 1աջակցություն հասարակական կազմակերպություններին, ինչը շուրջ 2.9 մլն դրամով կամ շուրջ 7 %-ով պակաս է 2024 թ. կատարողականի կանխատեսումից և ավելի քան 7,0 մլնդ րամով կամ 17,8 %-ով պակաս է 2023 թ. կատարողականից: Այսինքն տարեցտարի կրճատվում են ՔՀԿ-ներին հատկացվող բյուջետային միջոցները: Ընդ որում, այդ գումարը ուղղակիորեն, առանց մրցույթի հատկացվում է 1 կազմակերպությանը՝ անհայտ Մասնագիտացված կազմակերպությանը անհասկանալի աշխատանքի համար՝ հետազոտողների կողմից կայքում հրապարակվող 60 հատ նյութի (հետազոտական աշխատանքի ընթացքում հայթայթված արխիվային նյութեր, վերահրապարակումներ) և 5 հատ հետազոտական աշխատանքի համար: Այդ աշխատանքների արդյունավետությունն իչ ցուցանիշներով է չափվելու՝ անհայտ է: Դրա հետ մեկտեղ 1033 – 12001 բյուջետային ծրագրով նախատեսվում է 2024 թ. համեմատությամբ 5,0 մլն դրամով ավելացնել պետական աջակցությունը ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին և հատկացնել 25,0 մլն դրամ, 5. ՀՀ պետական բյուջեում չկա նպատակային բյուջետային ծրագիր՝ ուղղված ՔՀԿ-ներին մասնակցային բյուջետավորմանը ներգարվելուն: ՀՀ բյուջետային միջոցները ՔՀԿ-ներին բաշխվում են առանց մրցույթների, այն էլ դրանք տրվում են միմիայն իշխանություններին հաճելի ՔՀԿ-ներին, որի արդյունքում զարգանում է կոռուպցիան քաղաքացիական հասարակության հատվածում, | ||
10 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:39:10 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 6. Արդյունքում ստացվել է ապիսի Նախագիծ, ինչը բոլորովին համահունչ չէ մասնակցային բյուջետավորման սկզբունքներին և որում ներառված չեն ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ամբողջական իրացմանն ուղղված բյուջետային ծրագրեր: Նախագիծն, ըստ մեզ ուղղված է «Որտեղ հաց, այնտեղ կաց» կեղծ կարգախոսի իրացմանը, ինչը կողմնորոշված է միայն բարձր եկամուտ ստացող և հանրային աշխատանքով զբաղված անձանց բարեկեցության բարձրացմանը, ապօրինի հարստացմանը, բոյւեջտային միջոցներն անձնական նպատակներին ծառայեցնելուն և փոշիացնելուն: | ||
11 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:39:22 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ | ||
12 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:40:24 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 7. Այսպես, Նախագծի 12-15 հոդվածներով կարգավորվում են «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման իրավահարաբերությունները` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան (հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջը): Ցավոք, այդ գործընթացը, մեր կարծիքով շատ է երկարաձգվում և չի համապատասխանում այդ ծրագրի նպատակադրումներին: Այսպես. 1) 2025 թվականինն էլ նախատեսվում է այդ բյուջետային ծրագրին հատկացնել սոսկ 1.0 մլրդ դրամ, այսինքն ավելի պակաս, քան նախորդ տարիներին: Մինչդեռ հատկանշական է, որ այդ ծրագրի շահառուները տարեցտարի պակասում են ելնելով ինչպես տարիքից, այնպես էլ՝ միգրացիոն հոսքերից: Հետևապես առաջարկում ենք, որպեսզի ՀՀ պետական բյուջեով այդ ծրագրի իրականացմանը հատկացվեն ավելի շատ միջոցներ՝ առնվազն 3 անգամ ավելի շատ Նախագծով նախատեսվածից (ինչը հավասար կլինի թմրամոլ Սմութ Դոգի համերգի համար 2023 թ. բյուջեից վճարված 8,0 մլն ԱՄՆ դոլարին, ով այդպես էլ համերգը չտվեց, իսկ այդ գումարը փոշիացնող իրավաբանական անձն ու նրան հովանավորող ՀՀ պաշտոնյաները այդպես էլ քրեական պատասխանատվության չենթարկվեցին), այն հաշվով, որպեսզի միջինժամկետ հատվածում բավարարվեն դրա բոլոր շահառուների ակնկալիքները և նրանց հետ վերադարձվեն ավելի քան 33 տարի առաջ կատարված ներդրումները , որոնց հաշվին տարիներ շարունակ իրականացվել են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման բազմաթիվ ծրագրեր, որոնցից այժմ էլ օգտվում են այդ ներդրումների շահառու ներկայիս սերունդը, այդ թվում որոշումներ ընդունող իշխանության ներկայացուցիչները: 2) Այդ բյուջետային ծրագրի իրականացման նպատակով Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` Կառավարության սահմանած կարգով: Մինչդեռ անհասկանալի է, թե ի՞նչու է հանված այդ արտոնության տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնք տարիներ շարունակ ներգրավված են եղել այդ բյուջետային ծրագրում, և թե ի՞նչու այդպիսի արտոնություն չի սահմանված Հայրենական մեծ պատերազմի մասնակցին հավասարեցված անձանց անունով ներդրված ավանդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց և/կամ նրանց ժառանգած անձանց վրա: Ակնհայտ է, որ այդ անձանց թիվը գնալով պակասում է, իսկ նրանց ավանդների նկատմամբ ժառանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված ժառանգների թիվը մեծ չէ: Հետևապես առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ. «փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, նրանց հավասարեցված անձանց և նրանց ավանդները ժռանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպած ժառանգներին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` Կառավարության սահմանած կարգով,», Այս կարգավորմամբ կվերացվի սույն բյուջետային ծրագրի ներկայում գործող իրավակարգավորումների հակասահմանադրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: 3) Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է փոխհատուցման տրամադրումը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց: Ըստ այդ կարգավորման նշված բյուջետային ծրագրից արտոնություն ստացող անձանց տարիքը պետք է լինի 81 տարուց ավելի: Կարծում ենք, որ այս կարգավորումը չի բխում ՀՀ սահմանադրությունից, մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ ռազմավարությունից և երկրում ներկայում տիրող ժողովրդագրական իրավիճակից: Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների 2019 թ. ՀՀ ամբողջ բնակչության կյանքի սպասվող տևողությունը հաշվարկված ծննդից, ըստ սեռի կազմում էր 76.5, այդ թվում կանանց՝ 79.5, իսկ տղամարդկանց՝ 73.1: Այդ տվյալները 2020 թ. բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով՝ 73.5, 78.6, 68.4: Ակնհայտ է, որ երկրում կյանքի սպասվող տևողությունը աստիճանաբար նվազում է: Այդ պայմաններում ոչ մարդասիրական, խտրական ու անհավասար է թվում կառավարության քաղաքականությունը 1993 թվականին ներդրված ավանդների փոխհատուցումը 81 տարեկանից բարձր անձանց: Հետևապես առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց» բառերը փոխարինել «մինչև 1951 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց» բառերով՝ ներկայում Հայաստանում կյանքի սպասվող տևողությանը համապատասխան: Այս կարգավորմամբ նույնպես կվերացվի սույն բյուջետային ծրագրի ներկայում գործող իրավակարգավորումների հակասահմանա-դրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: | ||
13 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:41:05 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 8. Այդպես էլ չիրագործվեց մեր առաջարկությունը 2023 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ և չանցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բյուջետային վարկերի օգտագորման աուդիտ: Այս կարգավորման առումով մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս անհայտ է մնացել և մնում տարիներ շարունակ նույնատիպ քաղաքականության արդյունքում Արցախի Հանարապետությանը տրամադրված վարկի վերադարձման, տոկոսների մարման, Արցախի Հանարպետության բյուջետային եկամուտների և ծախսերի վերաբերյալ մատչելի վերլուծությունն ու այդ հիման վրա վարկի տրամադրման հիմնավորումը: Այս խնդիրը առավալեապես ցայտուն է այն պարագայում, երբ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո կտրուկ մեծացան ՀՀ պետական բյուջեից հատկացումները Արցախի Հանրապետությունը՝ մի քանի անգամ գերազնացելով բյուջետային վարկի գումարները: Ավելին, ակնհայտ դարձան Արցախի Հանարպետության իշխանության ղեկին մոտ կանգնած անձանց ապօրինի հարստացման, բյուջետային միջոցների կոռուպցիոն յուրացմանը վերաբերյալ փաստերը, և վերջապես՝ գործող իշխանության կողմից վարվող այնպիսի քաղաքականությունը, ինչը ոչ միայն չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, այլև շատ հաճախ հակասում է դրան: Դրա փոխարեն 2024 թ. սկսած բյուջետային միջոցների հաշվին մարվեցին Արցախի բանկերում Արցախի քաղաքացիների գրավադրված ոսկեղենի գումարները և այլ վարկային պարտավորությունները ավելի քան 300 մլրդ դրամի չափով, ինչը ՀՀ քաղաքացիների կողմից վճարված հարկերի պարզապես կողոպուտ է նշանակում: Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք Նախագծի բյուջետային ուղերձում լրացնել նոր մաս՝ ուղղված Արցախի Հանարապետությանը տրամադրված վարկերի օգտագործման, տոկոսների մարման և պարտքի մարման մասին՝ նշելով դրանց աղբյուրները հենց Արցախի նախկին իշխանությունների և քաղաքացիների հաշվին: | ||
14 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:41:45 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 9. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված է «4. 2023 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 83 200 դրամ.», իսկ 4-րդ հոդվածով՝ «5. յուրաքանչյուր մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը կազմում է այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.»: Այս կարգավորումներով փաստորեն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թ. համեմատությամբ աճում է 25.8 տոկոսով, ինչպես նաև դրան զուգահեռ պահպանվում է նրանց պարգևավճարներ տրամադրելու արատավոր և կոռուպցիոն ռիսկերով քաղաքականությունը, ինչը բոլորովին էլ չի հիմնավորվում դրանք ստանալու համար հիմնավոր և ապացուցողական ուժ ունեցող հաշվետվություններով: Այս պարագայում անհեթեթ է թվում. 1) երկրում 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի մակարդակը՝ 75.000 ՀՀ դրամի չափով, ինչի բարձրացման ուղղությամբ աչ մի քայլ չի նախատեսված Նախագծով, 2) որ Նախագծով չի նախատեսված կենսաթոշակների բարձրացում, 3) դրա փոխարեն անհեթեթ փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» վերաբերյալ թիվ N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ, որոնք հակասում են այդ որոշումների նպատակադրմանը և սկսած 2024 թ. սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի հետվճար չեն նախատեսում կենսաթոշակառուների կողմից կատարվող կոմունալ վճարների, հարկային պարտավորությունների կատարման անկանխիկ գործարքների համար: Փաստորեն, ըստ կառավարության այս տրամաբանության ՀՀ կենսաթոշակառուները միայն հացիվ են և այլևս չունեն էլեկտրամատակարարման, ջեռուցման, ջրամատակարարման, հեռախոսակապի, ինտերնետ կապի, հեռուստատեսության, հոգևոր-մշակությաին ծառայությունների կարիք: Ավելին նրանք այլևս չեն կարող լինել Հայաստանի թիվ 1 հերոսը՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու համար: 4) Զարմանալի է, որ բյուջեում պահպանվում են հանրային ծառայողների սոցիալական երաշխիքները և անգամ դրանք ավելացվում են: Նախատեսվում է ավելացնել եկամտային հարկի տոկոսների մարման ուղղությամբ ծախսերը: Միայն հիփոթեքային վարկի սպասարկման համար նախատեսում են կատարել ավելի քան 85 միլիարդ դրամի ծախս։ Այսինքն այդքան գումարով բարձր աշխատավարձ ստացող մարդկանց չեն հարկում եկամտահարկով, այլ այդքան գումարն ուղղում են իրենց հարստացմանը, այն է՝ բնակարան ձեռք բերելուն։ Ընդ որում՝ այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում 2018-ից հետո ըստ ՀՀ ՊԵԿ տվյալների այս երաշխիքից օգտվել է 90․000 անձ, որոնցից 800-ը պարզապես օրենքի խախտմամբ այդ արտոնությունից օգտվել է մեկ անգամից ավելի։ Սա մեծ կոռուպցիոն փաստ է, որի վրա հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը։ Այս իրավակարգավորման արդյունքում 2015-204 թթ. ընթացքում, ըստ մեր հաշվարկների, ՀՀ պետական բյուջե չի մուտքագրվել ավելի քան 400 մլրս ՀՀ դրամ, ինչը կօգտագործվեր ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու և այլ շատ կարևոր հանրային ծախսեը հոգալու համար, 5) Վերոհիշյալին զուգահեռ շարունակվում է իրագործվել եկամտահարկի հարկման համահարթ սկզբունքը, ինչը հակասելով ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ հարկային օրենսգրքի հայեցակարգի պահանջներին, ահա արդեն 6 տարի շարունակ իրականացվում է առանց «սոցիալական կրեդիտների» արդյունավետ համակարգի ներդրման: Դրա արդյունքում պետական բյուջե տարեկան չեն մուտքագրվում ավելի քան 32 մլրդ ՀՀ դրամ, ինչը հաջողությամբ կարելի էր օգտագործել սույն առաջարկությունների սկզբում նշված բյուջետային ծրագրերի իրագործման նպատակով: Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք Նախագծի հետ միասին նախատեսել ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծեր (Ձեր պահանջի դեպքում իմ կողմից մշակված դրանց նախագծերը կներկայացնեմ Նախագծի հեղինակներին), որոնցով մասնավորապես. 1) Կսահմանվի եկամտահարկի գանձման պրոգրեսիվ սանդղակ, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե տարեկան կմուտքագրվեն ավելի քան 32 մլրդ ՀՀ դրամ միջոցներ, 2) Կվերացվեն հիպոթեկային վարկի տոկոսի փոխհատուցման նպատակով եկամտահարկի վերադարձի կոռուպցիոն կարգավորումները, ինի արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը տարեկան կնվազեն առնվազն 70 մլրդ ՀՀ դրամի չափով, 3) Այդ տնտեսված միջոցները կօգտագործվեն պետական բյուջեի պակասուրդի նվազմանն ու սցիալական լուրջ ծրագրերի իրականացմանը: | ||
15 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:42:24 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 10. Ի լրումն վերոհիշյալի, հարկ է նշել, որ Նախագծի առանձին հատուկ հոդվածով չի սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, ինչը հակասում է ինչպես միջազգային պարտավորություններին, այն է՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված ԱՄԿ (Աշխատանքի միջազգային կազմակերպություն) 1970 թվականի հունիսի 3-ի «Նվազագույն աշխատավարձի մասին» N 131 կոնվենցիայի պահանջներին, որի նորմերը ուժի մեջ են մտել 2006 թվականի ապրիլի 29-ից եւ փաստորեն այդ ժամանակից ի վեր Հայաստանը խախտում է միջազգային նորմը եւ ՀՀ զբաղված քաղաքացիների համար երաշխավորում է ոչ արժանապատիվ նվազագույն աշխատավարձ (ներկայում 75.000 ՀՀ դրամ), այնպես էլ՝ 2004 թ. մարտին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին, ըստ որի. կենսաապահովման նվազագույն զամբյուղը մարդու առողջության պահպանման եւ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ` միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական ու սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի եւ հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքներ ու ծառայությունների կազմն ու կառուցվածքը սհամանող նվազագույն քանակն է (ընդգծումներն իմն են), կենսաապահովման նվազագույն զամբյուղը եւ կենսաապահովման նվազագույն բյուջեն նպատակ ունեն հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերը (ընդգծումն իմն է), Հայաստանի Հնարապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար (ընդգծումն իմն է), կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը սահմանվում են օրենքով (ընդգծումն իմն է), Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջեւ համամասնությունները յուրաքնաչյուր տարի արտացոլվում են ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում (ընդգծումն իմն է): Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք Նախագծում սահմանել Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջեւ համամասնությունները, ինչը կհամապատասխանի 2024 թ. 2-րդ եռամսյակի դրությամբ հաշվարկված նվազագույն պարենային զամբյուղի 44.432 ՀՀ դրամ արժեքին և նվազագույն սպառողական զամբյուղի 133.345 ՀՀ դրամ արժեքին և ըստ այդմ կսահմանվի, որ. «2025 թվականին նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 130 000 դրամ, 2025 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 111 800 դրամ, ինչը կազմում է նվազագույն աշխատավարչի 85 տոկոսը, 2025 թվականին կենսաթոշակի հիմնական չափը կազմում է 78 000 դրամ, ինչը կազմում է նվազագույն աշխատավարչի 60 տոկոսը.»: Այսպիսի կարգավորումները կհամապատասխանեն ՀՀ սահմանադրությամբ սահմանված սոցիալական պետության իրավակարգավորմանը, Մարդու իրավունքների և ազատությունների Համընդհանուր Հռչակագրի, Մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ ռազմավարության հիմնարար սկզբունքներին ու նպատակներին, ինչպես նաև վերահիշյալ միջազգային պարտավորություններին ու ՀՀ օրենքների դրույթներին: | ||
16 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:43:00 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 11. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված է, որ. համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2025 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում: Ըստ մեզ այդպիսի կարգաորումը չի բխում ՀՀ կառավարության կողմից հռչակված տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից և ըստ էության խտրական մոտեցում է ցուցաբերվում համայնքների զարգացմանը: Այդ նպատակին արդյունավետ կերպով չեն ծառայում ֆինանսկան համահարթեցման սկզբունքով համայնքներին ուղղվող բյուջետային միջոցները: Հետևաբար առաջարկում ենք սկսած 2025 թ. հետևողականորեն կիրառել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումների քաղաքականությունը, ինչը լուրջ ազդակ կհանդիսանա համայնքնեի զարգացման արդյունավետ ծրագրերի մշակման, դրանց իրացման ուղղությամբ և կխթանեն այդ ծրագրերի արդյունքներից օգտվելու շահագրգռությունն ու մոտիվացիան: | ||
17 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:44:30 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 12. Նախագծի 18-րդ հոդվածով նախատեսված է, որ. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից դրամաշնորհներն իրավաբանական անձանց տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մրցույթի ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցների հաշվին ծրագրերի և միջոցառումների իրականացումը կարող է իրականացվել միայն կոնկրետ իրավաբանական անձի միջոցով` բացառիկության հանգամանքով պայմանավորված: Ընդ որում, առանց մրցույթի իրավաբանական անձին դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ: Սույն կարգավորումը կարելի էր համարել մրցակցային և արդար, եթե չսհամանվեր բացառություն այն դեպքերի, երբ այդ միջոցների հաշվին ծրագրերի և միջոցառումների իրականացումը կարող է իրականացվել միայն կոնկրետ իրավաբանական անձի միջոցով` բացառիկության հանգամանքով պայմանավորված: Մեր կարծիքով այդպիսի կարգավորումը հղի է կոռուպցիոն հսկայական ռիսկերով, ինչի ապացույցները բազմաթիվ են բյուջետային նախորդ տարիներում, կապված մեկ անձից գնումների արատավոր պրակտիկայի, նորահայտ ու անփորձ կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու փաստերին և այլն: Հետևապես առաջարկում ենք Նախագծի 18-րդ կետից հանել «... բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցների հաշվին ծրագրերի և միջոցառումների իրականացումը կարող է իրականացվել միայն կոնկրետ իրավաբանական անձի միջոցով` բացառիկության հանգամանքով պայմանավորված: Ընդ որում, առանց մրցույթի իրավաբանական անձին դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ:» բառերը: | ||
18 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:45:04 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 13. Մեզ համար խիստ խտրական ու անհավասար է թվում Նախագծով ՀՀ կառավարությանը թույլատրված այն գործառույթը, որով նա կարող է «... սույն օրենքով նախատեսված` յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված բյուջետային միջոցներն արդյունավետ, օգտավետ և (կամ) խնայողաբար կառավարելու արդյունքում առաջացող տնտեսումն ուղղել այդ պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանը` ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների.»: Խնդրահարույց է թվում, քանի որ երկրում չի սահմանված պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի գնահատման որևէ իրաակարգավորում: Թեև այդ նպատակին են կոչված ծառայելու ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ նախատեսված ոչ ֆինանսկան կատարողական ու ծրագրերի վերջնական արդյունքի ցուցանիշները, սակայն հարկ է նշել, որ Նախագծում ոչ բոլոր բյուջետային ծրագրերով և/կամ քաղաքականության միջոցառումներոով են սահմանված այդպիսի ցուցանիշներ, իսկ եթե անգամ սահմանված են, ապա դրանք շատ հաճախ չափելի ու արդիական չեն: Ավելին, բյուջետային ծրագրերի կատարման մասին եռամսյակային հաշվետություններում այդ ցուցանիշների կատարման մասին տվյալները լրացվում են հենց իրենց՝ բյուջետային ծրագրերն իրականացնող, պետական մարմինների կողմից և շատ հաճախ անարժանահավատ են ու չհիմնավորված: Այս պայմաններում բյուջետային ծրագրերի արդյունավետության մասին որոշումների կայացումն ունի խիստ հայեցողական (որոշ դեպքերում՝ կոռուպցիոն) բնույթ և հետևապես դրանց տնտեսումների մասին տեղեկատվությունը չի կարող լինել բավարար՝ պետական կառավարման մարմինների աշխատողներին խրախուսելու համար: Առաջարկում ենք, այդ տնտեսումներն ուղղել Նախագծով նախատեսված հետևյալ բյուջետային ծրագրերին. 1) «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցմանը, 2) կենսաթոշակների բարձրացմմանը, 3) նպաստների բարձրացմանը, | ||
19 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:45:34 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 14. Խիստ մտահոգիչ է թվում Նախագծով ՀՀ կառավարությանը տրված հետևյալ թույլտվությունը. «... Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը.»: Մտահոգիչ է այն առումով, որ ՀՀ կառավարությունը շատ հաճախ անուշադրության է մատնում ՀՀ ֆինանսների նախարարի զգուշացումներն այն մասին, որ բյուջետային փոփոծությունները զգալիորեն գերազանցում են սահմանաչափերը հատկապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների կողմից իրականացվող ծրագրերի գծով, որոնք շատ հաճախ հետևանք են գնումների պլանների անընդհատ խախտմանը, ծրագրերն իրականացնող կազմակերպությունների անպատասխանատվությանն ու անպատժելիությանը: Արդյունքում փոշիացվում են բյուջետային միջոցները, առանց ծրագրային արդյունավետություն ապահովելով: Այդպիս ծրագրերը շատ հաճախ կոռուպցիայի լայն դաշտ են ստեղծում: Հետևապես առաջարկում ենք Նախագծից հանել այդ իրավակարգավորումը կամ էլ խմբագրել այնպես, որպեսզի սահամանաչափերի գերազանցումները սահմանափակվեն: | ||
20 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:46:10 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 15. Ուղերձում տնտեսական զարգացման գերակայություններ չեն նախատեսված։ Նախագիծն ու Ուղերձը կարդալիս մենք չենք տեսնում, թե մեր երկրի զարգացման ողնաշարը և գերակա ուղղությունները որոնք են, որի հիման վրա ներդրողները շահագրգռված կլինեն ներդրումներ կատարել տնտեսության մեջ։ 16. Միաժամանակ խնդրահարույց է Նախագծով ՀՀ կենտորանկան բանկի պահպանմանն ուղղվող ծախսերի մեծությունն, ինչին դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարությունը: Մեր կարծիքով ՀՀ ԿԲ-ին պահպանման ծախսերը տարիներ շարունակ եղել են ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին ոչ համահունչ, չեն համապատասխանել դրա օրենսդրական առաքելությամբ նախատեսված գործառույթներին և արդյունավետությանը: Ըստ այդմ առաջարկում ենք ՀՀ ԿԲ աշխատակիցների միջի աշխատավարձի մակարդակը պահապանել առնվազն 2023 թ. մակարդակի վրա, կրճատել դրա անձնակազմն առնվազն 200 հաստիքով, կրճատել ծառայողական մեքնենաների քանակը առնվազն կիսով չափ: | ||
21 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:47:05 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 17. Կան լուրջ հակասություններ Նախագծի և Ուղերձի միջև: Այսպես, Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ Կենտրոնական բանկին՝ 2025 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով: Միևնույն ժամանակ Ուղերձում նշված է, որ «տնտեսական աճը կանխատեսվել է 5.6%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3.5%, միջին գնաճը՝ 3.5%:»: Ուղերձի «Տնտեսական զարգացում բածնում» (էջ 11) նշված է, որ. «Առաջիկա տարիների տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական նպատակն է լինելու տնտեսական աճի շարունակական ապահովումը (առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9% տնտեսական աճ),...»: Մինչդեռ Նախագծով 2025 թ. տնտեսական աճը նախատեսված է 5,6 տոկոսի չափով: Հետևապես առաջարկում ենք կողմնորոշվել գնաճի ցուցանիշի հարցում և ըստ այդմ երկու փաստաթղթղերում էլ նշել նույն ցուցանիշները: Վերոհիշյալի արդյունքում ստացվել է մի բյուջե, որով հոգ է տարվում հանրային աշխատողների սոցիալական վիճակի բարելավման մասին՝ արհամարհելով ՀՀ հպարտ քաղաքացիների սահմանադրական իրավունքները պատշաճ սոցիալական վիճակ ապոհվելու ուղղությամբ: | ||
22 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.10.2024 14:47:30 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հաշվի առնելով վերոհիշյալը դեմ ենք արտահայտվել Նախագծին: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը մեր վերոհիշյալ դիտողություններին ու առաջարկություններին ըստ էության արձագանքելու և դրանք քննարկելու պատրաստակամություն հայտնելու դեպքում, ակտիվորեն և առարկայորեն մասնակցել դրանց քննարկումներին: | ||
23 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 22.10.2024 19:22:10 | ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում առաջարկում ենք նախատեսել միջոցներ ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 250-Լ որոշման լիարժեք իրականացման նպատակով։ Միջոցներն անհրաժեշտ են նշված որոշման համաձայն կարևորագույն օբյեկտների, ներառյալ մետրոյի կայարանների մատչելիության ապահովման շինարարական աշխատանքների իրականացման համար։ | ||
24 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 22.10.2024 19:22:10 | «Մեծամորում հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնի կառուցում» միջոցառման վերաբերյալ վերահաստատում ենք մեր մտահոգությունը։ Անկախ կյանքի կենտրոնների ձևավորման գործընթացը չի կարող սկսել շենքերի կառուցումից, հատկապես այն պայմաններում, երբ իրավական տեսանկյունից դեռևս հստակեցված չեն անհրաժեշտ մանրամասները, օրինակ, կազմակերպաիրավական ձևը և կառավարման հարցում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպությունների դերը։ Ավելին, կենտրոնի՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կառուցելու որոշումը կայացվել է ոչ մասնակցային, առանց հետազոտական տվյալների՝ նախապատվությունը տալով անհատական կամ խմբային կասկածելի շահերին։ | ||
25 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 22.10.2024 19:22:10 | «Շուրջօրյա և ցերեկային խնամք մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման վերաբերյալ հայտնում ենք, որ շուրջօրյա խնամքի հասատությունների դեպքում միջոցառումն անընդունելի է և հակասում է Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Խնդրահարույց է ոչ միայն հատկացվելիք միջոցների մեծացումը, այլ առհասարական միջոցների հատկացումը։ Առաջարկում ենք ընթերցել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ ապաինստիտուցիոնալացման (ներառյալ արտակարգ իրավիճակներում) մասին ուղեցույցը. «29. Հաստատություններում ներդրումները, ներառյալ վերանորոգումը, պետք է արգելվեն: Ներդրումները պետք է ուղղված լինեն բնակիչների անհապաղ ազատմանը և անկախ ապրելու համար անհրաժեշտ և համապատասխան աջակցության տրամադրմանը։ Մասնակից պետությունները պետք է ձեռնպահ մնան հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկելուց, որ «ընտրեն» ապրել հաստատություններում, կամ նմանատիպ փաստարկները հաստատությունների պահպանումը հիմնավերոլու համար օգտագործելուց։ 30. Մասնակից պետությունները պետք է դադարեցնեն պետական միջոցների օգտագործումը հաստատությունների կառուցման և վերանորոգման համար և պետք է հատկացնեն դրանք, ներառյալ միջազգային համագործակցությունը, ապահովելու համայնքային աջակցության ներառական համակարգերի և ներառական հիմնական ծառայությունների կայունությունը»։ |