Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին

ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն հիմնվում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթների վրա և ուղղված է այդ ծրագրով և ՀՀ կառավարության կողմից հաստատված ոլորտային ռազմավարություններով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1064-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2025-2027թթ. ՄԺԾԾ-ով սահմանված ՀՀ կառավարության նպատակների, առաջնահերթությունների և թիրախների ապահովմանը:

  • Обсуждалось

    02.10.2024 - 22.10.2024

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10725

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

22.10.2024

ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում առաջարկում ենք նախատեսել միջոցներ ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 250-Լ որոշման լիարժեք իրականացման նպատակով։ Միջոցներն անհրաժեշտ են նշված որոշման համաձայն կարևորագույն օբյեկտների, ներառյալ մետրոյի կայարանների մատչելիության ապահովման շինարարական աշխատանքների իրականացման համար։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

22.10.2024

«Մեծամորում հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնի կառուցում» միջոցառման վերաբերյալ վերահաստատում ենք մեր մտահոգությունը։ Անկախ կյանքի կենտրոնների ձևավորման գործընթացը չի կարող սկսել շենքերի կառուցումից, հատկապես այն պայմաններում, երբ իրավական տեսանկյունից դեռևս հստակեցված չեն անհրաժեշտ մանրամասները, օրինակ, կազմակերպաիրավական ձևը և կառավարման հարցում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպությունների դերը։ Ավելին, կենտրոնի՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կառուցելու որոշումը կայացվել է ոչ մասնակցային, առանց հետազոտական տվյալների՝ նախապատվությունը տալով անհատական կամ խմբային կասկածելի շահերին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

22.10.2024

«Շուրջօրյա և ցերեկային խնամք մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման վերաբերյալ հայտնում ենք, որ շուրջօրյա խնամքի հասատությունների դեպքում միջոցառումն անընդունելի է և հակասում է Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Խնդրահարույց է ոչ միայն հատկացվելիք միջոցների մեծացումը, այլ առհասարական միջոցների հատկացումը։ Առաջարկում ենք ընթերցել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ ապաինստիտուցիոնալացման (ներառյալ արտակարգ իրավիճակներում) մասին ուղեցույցը. «29. Հաստատություններում ներդրումները, ներառյալ վերանորոգումը, պետք է արգելվեն: Ներդրումները պետք է ուղղված լինեն բնակիչների անհապաղ ազատմանը և անկախ ապրելու համար անհրաժեշտ և համապատասխան աջակցության տրամադրմանը։ Մասնակից պետությունները պետք է ձեռնպահ մնան հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկելուց, որ «ընտրեն» ապրել հաստատություններում, կամ նմանատիպ փաստարկները հաստատությունների պահպանումը հիմնավերոլու համար օգտագործելուց։ 30. Մասնակից պետությունները պետք է դադարեցնեն պետական միջոցների օգտագործումը հաստատությունների կառուցման և վերանորոգման համար և պետք է հատկացնեն դրանք, ներառյալ միջազգային համագործակցությունը, ապահովելու համայնքային աջակցության ներառական համակարգերի և ներառական հիմնական ծառայությունների կայունությունը»։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: