В стадии разработки
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
…… հոկտեմբերի 2024 թվականի N ____-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի
հոկտեմբերի …-ի N _____-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցների (այսուհետ՝ հատուկ կառույցների) համագործակցության հիմնական ուղղությունները և փոխազդեցությունը` ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման գործընթացում:
- Սույն կարգի հիմնական նպատակներն են՝
1) ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի արդյունավետ հայտնաբերումը,
2) ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ հատուկ կառույցներ,
3) ձևավորել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հատուկ կառույցների համագործակցության արդյունավետ մեխանիզմ՝ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման նպատակով,
4) նպաստել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների արդյունավետ իրականացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պաշտպանությանը:
- Սույն կարգում կիրառվող հասկացությունները կիրառվում են «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին (այսուհետ՝ Օրենք) համապատասխան: Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված իմաստով:
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերումն իրականացվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հայտնաբերմամբ՝ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի բացահայտման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի նույնացման միջոցով: Այդ պարտականությունն ունեն բնակչության հետ առնչվող պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները, ինչպես նաև հատուկ այն կառույցները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ստանձնել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տալու գործառույթ:
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի հայտնաբերումը ներառում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հայտնաբերումը, երբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ հատուկ կառույցների ծառայողները կամ աշխատողներն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկացվել են ինքնուրույն, այլ անձանցից, զանգվածային լրատվամիջոցներից, թեժ գծերով կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից:
- Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հայտնաբերումից հետո իրականացվում է ուղղորդման գործընթացը, որը լինում է՝
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ուղղորդում,
- ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կամ ենթարկված անձի մասին տեղեկության ուղղորդում (փոխանցում):
- ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԴՐԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄԸ
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են համագործակցել այն հատուկ կառույցների հետ, որոնք Օրենքին համապատասխան ստանձնել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն տրամադրելը, իսկ այդ հատուկ կառույցներն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի համաձայնությամբ, բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերի, պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանեկան և կենցաղային բռնության յուրաքանչյուր դեպքի կամ ենթարկված անձի մասին տեղեկությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, փոխանցել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ Ոստիկանություն:
- Մյուս բոլոր կազմակերպություններն ու մարմինները, որոնք իրենց գործունեության ընթացքում կարող են առնչվել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ կամ իմանալ դրա մասին համարվում են տեղեկության աղբյուր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ոստիկանություն կամ հատուկ կառույցների համար:
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման ընթացքում համագործակցությունը հիմնվում է Օրենքի 2-րդ հոդվածում նախատեսված, ինչպես նաև հետևյալ սկզբունքների վրա՝
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին չվնասելու և չմեղադրելու սկզբունք,
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի և նրա ընտանիքի անդամների անձնական կյանքի և արժանապատվության հարգման սկզբունք,
- վստահության մթնոլորտի ձևավորման և այդ մթնոլորտում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ շփման սկզբունք,
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ աշխատելիս նրան տեղեկացնելու և տեղեկացված համաձայնության սկզբունք,
- ծառայությունների մատուցման ընթացքում երկրորդային զոհականացումից խուսափելու սկզբունք,
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված և հաշմանդամություն ունեցող անձանց՝ սույն կարգով նախատեսված գործընթացների լիարժեք և արդյունավետ մասնակցության ու ներգրավվածության, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների հասանելիության, հասցեականության և մատչելիության սկզբունքը:
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման կամ նման դեպքերի մասին հիմնավոր ենթադրության պահից Օրենքի 2-րդ հոդվածով և սույն կարգի 9-րդ կետով նախատեսված սկզբունքների պահպանումը պարտադիր է յուրաքանչյուր մարմնի, կազմակերպության կամ կառույցի ծառայողի կամ աշխատողի համար:
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի առնչությամբ ստացված տեղեկություններն ըստ բնույթի տարանջատվում են` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մասին տեղեկության ու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկության: Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկությունը ենթադրյալ հանցագործության մասին է, ապա սույն կարգով նախատեսված գործառույթների իրականացումը չպետք է խոչընդոտի ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի վերաբերյալ համապատասխան քրեական վարույթին:
- Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մասին տեղեկությունն անձի համաձայնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, փոխանցվում է՝
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` ի դեմս իր համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման, եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը հայտնաբերվել է հատուկ կառույցի կողմից կամ նա ինքն է դիմել հատուկ կառույց,
- հատուկ կառույց, եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը հայտնաբերվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց կազմակերպությունների կողմից:
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկությունը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, հակտուկ կառույցների կողմից անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, փոխանցվում է Ոստիկանություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի համաձայնությամբ, բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերի:
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման հիմնական պարտականությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունեն Ոստիկանությունն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ի դեմս միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների:
- Սույն կարգի 14-րդ կետում նշված մարմինների հետ համագործակցության միջոցով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հանդես են գալիս համապատասխան կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներով, որոնք համակարգում են իրենց աղբյուրներից ստացվող տեղեկության փոխանակումը միմյանց միջև: Համապատասխան ստորաբաժանումներն ակտիվորեն փոխհամագործակցում և օգտագործում են միմյանց միջոցներն ու հնարավորություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հայտնաբերման, ուղղորդման և աջակցության տրամադրման, ինչպես նաև հանցագործության դեպքերի կանխարգելման ու բացահայտման նպատակով:
- Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված մարմիններն օպերատիվորեն համագործակցում են ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կամ ենթարկված անձի մասին տեղեկությունը միմյանց փոխանցելու դեպքում՝ հնարավորինս անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնելով իրենց վերապահված գործառույթները:
- Ոստիկանության ծառայողները և սոցիալական աշխատողներն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման համար կարող են ցուցաբերել նախաձեռնողականություն ու հայտնաբերել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը, եթե վստահ են, որ այդ նախաձեռնողականությամբ կնպաստեն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերմանը, չեն վնասի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին և չեն վնասի կամ ոչնչացնի ընտանեկան և կենցաղային բռնության դեպքին առնչվող հնարավոր փաստերը կամ ապացույցները:
- Ոստիկանության ծառայողները և սոցիալական աշխատողներն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման դեպքում՝ անկախ սույն կարգով նախատեսված գործառույթներից, իրականացնում են ոլորտային օրենսդրությամբ նրանց վերապահված գործառույթները:
- Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկության վերաբերյալ Ոստիկանությանն անհապաղ չահազանգելը կարող է հանգեցնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ նրա ընտանիքի անդամի կամ այլ անձանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելուն, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման արդյունքում առկա է բարձր ռիսկայնություն, ապա նման տեղեկություն ունեցող մարմինը, կազմակերպությունը կամ հատուկ կառույցն այդ մասին տեղեկությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, փոխանցում է Ոստիկանություն: Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկայնությունը համարվում է բարձր, եթե սույն կարգի 30-րդ կետում նախատեսված հանգամանքներից առկա են առնվազն չորսը:
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հանցավոր դրսևորումների սահմանումները տրված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Հատուկ մասում ու դրանց բովանդակության մեկնաբանությունն իրականացվում է այդ օրենսգրքի համաձայն:
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հանցավոր դրսևորումների հայտնաբերման դեպքում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին տեղեկացնում են կիրառված բռնության ենթադրյալ հանցագործություն լինելու մասին, և այդ տեղեկությունը Ոստիկանությանը կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին փոխանցելու անհրաժեշտության մասին:
III. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
- Ոստիկանության ծառայողները և սոցիալական աշխատողներն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում են, թե ստացած տեղեկությունն ինչ ծավալով պետք է փոխանցվի այլ մարմիններին և կազմակերպություններին՝ ընտանեկան և կենցաղային բռնության սպառնալիքը գնահատելու կամ կանխելու կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին և նրա ընտանիքի անդամներին պաշտպանելու նպատակով:
- Ոստիկանության ծառայողները և սոցիալական աշխատողները ստացված կամ այլ կերպ հայտնի դարձած տեղեկությունը չեն կարող փոխանցել այլ կազմակերպություններին և մարմիններին, եթե՝
- այդ տեղեկությունը վերաբերում է անձի դատվածության առկայությանը կամ քրեական վարույթին այլ կերպ ներգրավվածությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա վերաբերում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքով նախկինում հարուցված քրեական վարույթին՝ անկախ անձի դատավարական կարգավիճակի,
- տեղեկությունը վերաբերում է երեխայի խնամքի և դաստիարակության առանձնահատկություններին, ներառյալ՝ նրա որդեգրմանը կամ ընտանեկան այլ գաղտնիքին,
- տեղեկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում է գաղտնի տեղեկություն,
- տեղեկությունն անհրաժեշտ է նախաքննության համար և դրա փոխանցումը չի բխում արդարադատության շահերից,
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի և նրա ընտանիքի անդամների գտնվելու վայրը, եթե նրանք փոխել են բնակության վայրը կամ գտնվում են ապաստարաններում:
- Ոստիկանության ծառայողները և սոցիալական աշխատողները, ելնելով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի և նրա ընտանիքի անդամների անվտանգության և բարեկեցության ապահովման անհրաժեշտությունից, կարող են որոշ տեղեկություն նպատակային փոխանցել սահմանափակ թվով կազմակերպություններին կամ մարմիններին՝ ելնելով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կարիքներից՝ նախապես տեղեկացնելով այդ մասին ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
- Պետական մարմինները`
1) Ոստիկանությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ կարող է ստանալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինքնուրույն` իր ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներից, անհատներից (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանցից և այլ դիմումատուներից), այլ կազմակերպություններից և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման արդյունքում․
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ ստանալ ինքնուրույն` իր ստորաբաժանումներից, հատուկ կառույցներից, թեժ գծով կամ անհատներից (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանցից և այլ դիմումատուներից), այլ կազմակերպություններից.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ կարող է ստանալ ինքնուրույն` իր ստորաբաժանումներից, բժշկական հաստատություններից և անհատներից (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանցից և այլ դիմումատուներից).
4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ կարող է ստանալ ինքնուրույն՝ նախակրթական և հանրակրթական հաստատություններից, ինչպես նաև այդ հաստատությունների աշխատողներից կամ կրթական գործընթացներում ներգրավված այլ անձանցից.
5) խնամակալության և հոգաբարձության մարմիններն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ կարող է ստանալ ինքնուրույն՝ սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում և անհատներից (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանցից և այլ դիմումատուներից):
- Սույն կարգի 25-րդ կետում չնշված այլ կազմակերպություններն ու մարմինները, որոնք իրենց գործունեության ընթացքում կարող են առնչվել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին, կարող են հանդիսանալ տեղեկության աղբյուր սույն կարգի 14-րդ կետում նշված մարմինների համար:
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման փուլում տեղեկության աղբյուրները, ըստ ընդգրկված կառույցների, հետևյալն են`
1) Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման դեպքում`
ա. դիմումատուները (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, այլ անձինք, կազմակերպություններ և այլն),
բ. զանգվածային լրատվության միջոցները,
գ. օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունը,
դ. հասարակական կազմակերպությունները.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման դեպքում`
ա. միասնական սոցիալական ծառայությունը,
բ. մարզպետի աշխատակազմի սոցիալական աշխատողները,
գ. թեժ գիծը,
դ. հասարակական կազմակերպությունները.
3) հատուկ կառույցների դեպքում`
ա. թեժ գիծը,
բ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
գ. Ոստիկանությունը,
դ. անհատները (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք և այլ դիմումատուները),
ե. հասարակական կազմակերպությունները:
- ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման գործընթացը ներառում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին ամբողջական տեղեկության հավաքագրումը, դրա վերլուծությունը և հետագա քայլերի հաջորդականության որոշումը:
- Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկության վերլուծությամբ նույնականացվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը, բացահայտվում են նրա և նրա ընտանիքի անդամների կարիքները և ռիսկային համարվող գործոնները:
- Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկայնությունը որոշելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները՝
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի նկատմամբ նախկինում նույն անձի կողմից կատարված ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի առկայությունը և դրանց հաճախականությունը,
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ընտանիքի անդամների նկատմամբ նախկինում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից կատարված ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի առկայությունը և դրանց հաճախականությունը,
- ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից բռնության այլ դրսևորումնրը և դրանց հաճախականությունը,
- ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից, դրանց պատրաստուկներից կամ դրանց համարժեք նյութերից (անալոգից) կամ դրանց ածանցյալներից,
- ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի՝ ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից, դրանց պատրաստուկներից կամ դրանց համարժեք նյութերից (անալոգից) կամ դրանց ածանցյալներից բուժման կուրսից խուսափելը կամ հրաժարվելը,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զենքի թույլտվության առկայությունը,
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ֆինանսական կամ գույքային կախվածությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձից,
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հոգեբանական կախվածությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձից, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մոտ «Ստոկհոլմյան համախտանիշի առկայությունը»,
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի սոցիալական կախվածությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձից, սոցիալական կարիքներն ու խնդիրներն ինքնուրույն լուծելու անհնարավորությունը, նրա աշխատանքի կամ կայուն եկամտի բացակայությունը,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատական վեճի առկայությունն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ նրա ընտանիքի անդամների միջև, կամ դրա՝ ի վնաս ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ նրա ընտանիքի անդամների լուծված լինելը,
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին կատարվածի կապակցությամբ մեղադրելն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի, նրա ընտանիքի անդամների, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ընտանիքի անդամների կողմից,
- ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ նրա ընտանիքի անդամների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող տնային կենդանիներին վնասելը կամ վնասելու սպառնալիքը:
- ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄԸ
- Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդումն իրականացվում է միջգերատեսչական համագործակցության միջոցով։
- Միջգերատեսչական համագործակցության կողմերն իրենց իրավասության շրջանակում իրականացնում են ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի բացահայտում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց կարիքների գնահատում, աջակցություն և պաշտպանություն:
- Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ուղղորդումն իրականացվում է միայն իր համաձայնությամբ` հայտնաբերման պահից, բացառությամբ երեխայի լավագույն շահերից բխող դեպքերի, երբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխայի ուղղորդումն իրականացվում է անհապաղ:
- Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ուղղորդումն իրականացվում է կախված բռնության դեպքը բացահայտող կամ անձին հայտնաբերող մարմնի կամ կազմակերպությունի գործառույթներից:
- Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտում է Ոստիկանությունը, ապա համապատասխան ծառայողը՝
1) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի հանգամանքների պարզում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նույնացում,
2) գնահատում է իրավիճակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կյանքին ու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի հավանականությունը: Սպառնալիքն իրական է համարվում այն դեպքում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից, այսինքն՝ սպառնալիքի իրականացումը հնարավոր է՝ հաշվի առնելով սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի միջև հարաբերությունների բնույթը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հատկանիշները և այլն,
3) հավաքագրում է փաստեր և կազմում անհրաժեշտ փաստաթղթեր՝ առերևույթ հանցագործության բացահայտման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կանխելու նպատակով,
4) ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական վարույթ նախաձեռնելու համար,
5) իրականացնում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատում,
6) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին է ներկայացնում Օրենքով ամրագրված ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները,
7) սոցիալական, հոգեբանական և առողջապահական ոլորտի ծառայությունների անհրաժեշտության դեպքում իրականացնում է բացատրական աշխատանքներ և ուղղորդում հատուկ կառույցներ։
- Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտող մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, ապա ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին աջակցության գործընթացը կազմակերպելուն զուգահեռ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցում է Ոստիկանություն:
- Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտում է հատուկ կառույցը, ապա համապատասխան աշխատողը՝
1) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի հանգամանքների պարզում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նույնացում,
2) գնահատում է իրավիճակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կյանքին ու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի հավանականությունը: Սպառնալիքն իրական է համարվում այն դեպքում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից, այսինքն՝ սպառնալիքի իրականացումը հնարավոր է՝ հաշվի առնելով սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի միջև հարաբերությունների բնույթը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հատկանիշները և այլն,
3) իրականացնում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատում,
4) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի համաձայնությամբ տեղեկությունը փոխանցում է Ոստիկանություն։
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու խնամակալության և հոգաբարձության մարմիններն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցում են Ոստիկանություն՝ դեպքի բացահայտման և կանխարգելման նպատակով, իսկ անձին ուղղորդում են հատուկ կառույց՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին աջակցություն ցուցաբերելու նպատակով:
- Ընտանեկան և կենցաղային բռնության՝ ֆիզիկական կամ սեռական բռնության նշանների կամ հիմնավոր կասկածի դեպքում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին հայտնաբերող մարմինն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ուղղորդում է համապատասխան բժշկական հաստատություն։
- Ուղղորդում կատարած կամ ուղղորդվող մարմինները կամ կազմակերպությունները փոխանցված տեղեկությունը պահպանում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով։
- Համապատասխան տեղեկությունները հայտնի լինելու դեպքում՝ ուղղորդվող մարմին են փոխանցվում հետևյալ տվյալները․
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, գրանցման և մշտական բնակության վայրերը,
- ուղղորդող մարմնին ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ այլ անձի կողմից դիմելու կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտելու ամսաթիվը և ժամը,
- ուղղորդող մարմնի կողմից ուղղորդվող մարմնին դիմելու նպատակը կամ հիմքը,
- վտանգ սպառնալու դեպքում` ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի և վտանգի տակ գտնվող անձանց տվյալները,
- առկայության դեպքում՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կողմից վստահելի անձի՝ այդ թվում իրավաբանական, կոնտակտային տվյալները։
- Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը երեխա է կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ, ապա ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին պարտադիր տեղեկացվում է երեխայի կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի բնակության կամ գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է երեխայի կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երեխայի լավագույն շահը:
- Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը երեխա է կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ ու ընտանեկան և կենցաղային բռնությունը գործադրվել է երեխայի միակ ծնողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի կամ խնամքն իրականացնող այլ անձի կողմից, ինչպես նաև անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի միակ խնամակալի կամ հոգաբարձուի կողմից, ապա խնամակալության և հոգաբարձության մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնում է այդ երեխայի ծնողի՝ ծնողական իրավունքների զրկումը կամ սահմանափակումն ու խնամքի և դաստիարակության կազմակերպումը, իսկ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի դեպքում՝ նրա խնամակալի կամ հոգաբարձուի փոխարինումը:
- Երեխայի կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնության կատարման դեպքում՝ երեխայի կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի հետ առնչվող հաստատությունները, կազմակերպությունները և մարմիններն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնում են Ոստիկանությանը կամ հատուկ կառույցին:
- Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխային թողել են բժշկական հաստատություններում կամ երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ապա այդ հաստատության տնօրինությունը պարտավոր է՝
- երեխային թողնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 4 ժամվա ընթացքում տեղեկացնել դրա մասին Ոստիկանությանը,
- երեխայի նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխայի ընտանիքի կամ մերձավոր ազգականների հայտնաբերման նպատակով:
- Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխան՝ ընտանեկան և կենցաղային նրա կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղափոխվում է հաստատություն կամ խնամատար ընտանիք, որտեղ տեղավորելիս երեխայի կարծիքն իր տարիքին և զարգացվածության մակարդակին համապատասխան հաշվի է առնվում։
- Եթե Ոստիկանության համապատասխան ծառայողը որոշում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխային տեղավորել անվտանգ միջավայր, ապա նա դիմում է երեխայի բնակության կամ գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելու համար:
-
Обсуждалось
01.10.2024 - 17.10.2024
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 848
Принт