«ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»որոշման նախագիծ
-
3 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ------------- 2018 թվականի N -------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրման մասին» N 1152-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետի բ) ենթակետից հետո լրացնել նոր բ1) կետ հետևյալ բովանդակությամբ.
« բ1) աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացումն է.»
- որոշման 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
«3.1 Թույլատրել «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների արդյունքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ».
2) գյուղատնտեսական բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպումը»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
26.02.2018 - 14.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 8184
Принт