«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
-
2 - За
-
22 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 10-րդ հոդվածի վերնագրում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 6-րդ կետերում «գործատուներ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գործատուներ (հարկային գործակալներ)» բառերով և համապատասխան հոլովաձևերով։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) անձնավորված տեղեկություններ հաշվետու ամսվա համար իր հաշվարկած աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների, հաշվետու ամսվա ընթացքում վճարված պայմանագրային և այլ եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ։»,
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 16-րդ հոդվածում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերում «գործատու» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գործատու (հարկային գործակալ)» բառերով և համապատասխան հոլովաձևերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
-
Обсуждалось
26.09.2024 - 11.10.2024
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2351
Принт