ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը (այսուհետ՝ Մեթոդաբանություն) բարելավելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ պլանային ստուգումները իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության հիման վրա ընտրված և տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ներառված տնտեսավարող սուբյեկտների մոտ: Մեթոդաբանությունը հաստատվել է Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-Ի N 1125-Ն որոշմամբ, որի համաձայն՝ 2019 թվականից ի վեր գնահատվել են ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության աստիճանները, ինչի հիման վրա էլ կազմվել են ստուգումների տարեկան ծրագրերը:
Վերոհիշյալ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Մեթոդաբանության մեջ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել մի շարք լրացումներ և փոփոխություններ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է՝
- Լրացնել բնապահպանական վերահսկողության ենթակա մի շարք ոլորտների ծածկագրերը և դրանց մասով սահմանել ոլորտային ռիսկայնության միավորներ:
- Սահմանել անհատական ռիսկայնության նոր բաղադրիչ, որի գնահատումը կիրականացվի առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների քանակի հիման վրա: Նշված բաղադրիչի սահմանման անհրաժեշտությունը բխում է նաև այն հանգամանքից, որ Տեսչական մարմնին՝ ստուգումներից զատ, վերապահված են վերահսկողության իրականացման մի շարք այլ գործիքներ: Իր հերթին, լրացուցիչ բաղադրիչի սահմանումը կբարելավի նաև ըստ իրենց ռիսկայնության գնահատականի տնտեսավարողների տարբերակման գործընթացի արդյունավետությունը:
- Բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնության գնահատման մի շարք չափորոշիչների համար սահմանել ազդեցությունների նոր միջակայքեր: Մասնավորապես՝ Տեսչական մարմնի կողմից կատարված վերլուծության արդյունքում պարզվել է, որ ներկայում մեծ ՀէԿ-երը և միջին չափսերի ձկնաբուծարանները «մակերևութային ջրային ռեսուրսների օգտագործում և հաշվառում» ազդեցության մասով ստանում եմ միևնույն՝ առավելագույն միավորը, ինչը խաթարում է տնտեսավարողներին ըստ ռիսկայնության դասակարգելու գործընթացի տրամաբանությունը: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել մի շարք ազդեցությունների համար սահմանված միջակայքերը ընդլայնել:
3.1) Բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնության գնահատման «Մթնոլորտային օդի պահպանություն» չափորոշչի մի շարք ազդեցություններ հանել: Մասնավորապես՝ «Մթնոլորտային օդի պահպանություն» չափորոշչի «մթնոլորտային օդ վնասակար արտանետումներ, օդի աղտոտում» ազդեցությունը անհրաժեշտ է ամբողջությամբ հանել, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ տարածքի չափսը չի բնորոշում օդի աղտոտման և արտանետման քանակները, իսկ նույն չափորոշչի «անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումներ» ազդեցության «մեկ տարում 1-200 մլն խոր. մ-ից` հաշվարկված օդի պահանջվող ծավալի օգտագործումը» դեպքը նույնպես անհրաժեշտ է հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված միջակայքում արտանետումներ իրականացնող տնտեսավարողները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ենթակա չեն տեսչական վերահսկողության:
3.2) «Թափոնների գործածություն» չափորոշչի «վտանգավոր թափոնների գործածության լիցենզավորման կարգի պահպանում» ազդեցությունները անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման 14-րդ կետի պահանջներին։
3.3) «Հողերի օգտագործում և պահպանություն» չափորոշչի «Հողի օգտագործումը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակության հողերում, հողի վերին շերտի հանում, և պահում և/կամ աղտոտում (աղբոտում)» ազդեցությունները համապատասխանենել Հողային օրենսգրիքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ՀՀ հողային ֆոնդին, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների)
4) Սահմանել, գնահատվող օբյեկտում առկա տեղեկատվության հիման վրա բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնությունը ըստ առանձին չափորոշիչների գնահատվում է ոչ թե տվյալ չափորոշիչ ազդեցությունների միջին թվաբանականով, այլ առավելագույն միավոր ունեցող ազդեցության հիման վրա:
5) Ուժը կորցրած ճանաչել Մեթոդաբանության մի շարք դրույթներ, որոն ավելի մանրակրկիտ սահմանվում են Մեթոդաբանության այլ մասերում:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է փոփոխություններ իրականացնել Մեթոդաբանությունում և հաստատել այն բարելավող մի շարք կարգավորումներ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կապահովի բնապահպանության և ընդերքի ոլորտներում առավել ռիսկային տնտեսավարող սուբյեկտների ինդենտիֆիկացումը և պլանային ստուգումների իրականացման բնականոն ընթացքը:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ուղղակի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
18.09.2024 - 04.10.2024
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 646
Принт