Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

______________ 2024 թվականի N ____ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1511-Ն և 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1562-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1125-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Հավելվածի Աղյուսակ N 3-ը՝

ա. «14» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

14.1

Հագուստի արտադրություն, բացի մորթե հագուստից

40

».

բ. «14.2» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

14.3

Տրիկոտաժե արտադրատեսակների արտադրություն

40

».

գ. «25.6» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

25.7

Դանակային արտադրատեսակների, ձեռքի մետաղե գործիքների և ընդհանուր նշանակության մետաղե արտադրատեսակների արտադրություն

25

».

դ. «28.4» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

28.9

 Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն

30

».

ե. «32.1» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

32.2

 Երաժշտական գործիքների արտադրություն

26

».

զ. «56.1» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

56.2

 Հանրային սննդի կազմակերպման այլ գործունեություն

23

».

2) Հավելվածի 10-րդ կետում «250» թիվը փոխարինել «300» թվով.

3) Հավելվածի 11-րդ կետում  «170» թիվը փոխարինել «220» թվով, «220» թիվը փոխարինել «270» թվով, իսկ «250» թիվը փոխարինել «300» թվով.

4) Հավելվածի 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.

5) Հավելվածի 19-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) հայտնաբերված թերությունների և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների գնահատական` առավելագույնը 30 միավոր կշիռ (աղյուսակ N 5):».

6) Հավելվածի 19-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝

«4) գնահատվող օբյեկտում առանց ստուգաթերթերի կիրառության  իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների  քանակի հիման վրա տրվող գնահատական՝ առավելագույնը 50 միավոր կշիռ։».

7)  Հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ կետով՝

«19.1. Անհատական ռիսկ = (Ա1/70)*150+Ա4, եթե գնահատվող օբյեկտում ստուգում չի իրականացվել կամ ((Ա1+Ա2)/120)*150+Ա4, եթե գնահատվող օբյեկտում ստուգում իրականացվել է, սակայն հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական չի տրվել կամ դրա կատարման ժամկետը դեռ չի լրացել, իսկ մյուս դեպքերում` Ա1234

որտեղ՝

ա. Ա1-ը գնահատվող օբյեկտում առկա տեղեկատվության հիման վրա բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է: Սահմանային արժեքների դեպքում որպես հիմք է ընդունվում ավելի փոքր միավոր ունեցող ազդեցությունը: Միևնույն չափորոշիչի տարբեր ազդեցություններ միավորների ընտրվում է առավելագույնը,

բ. Ա2-ը ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝ Ա2 = (n1/n2)*50, որտեղ n1-ը ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի կշիռների գումարի արժեքն է, որոնց մասով արձանագրվել է խախտում, իսկ n2-ը՝ ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը: Անհատական ռիսկի Ա2-ը բաղադրիչը գնահատելիս հաշվի չեն առնվում  հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական կատարման մասով իրականացված ստուգման ժամանակ արձանագրված արդյունքները: Միևնույն ոլորտում և միևնույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկից ավելի ստուգաթերթով ստուգում իրականացնելու դեպքում ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատման հիմքում դրվում է առավելագույն գումարային միավոր ստացած ստուգաթերթի արդյունքը: Միևնույն տնտեսավարող սուբյեկտի մոտ նույն ստուգաթերթով մեկից ավելի ստուգում իրականացնելու պարագայում՝ տվյալ ստուգաթերթի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատման հիմքում դրվում է տվյալ հարցի մասով իրականացված վերջին ստուգման արդյունքում արձանագրված տվյալները:

գ. Ա3-ը տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների սահմանված ժամկետում վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) կատարման գնահատականն է,

դ. Ա4-ը տեսչական մարմնի կողմից առանց ստուգաթերթերի կիրառության  իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների  քանակի հիման վրա տրված գնահատականն , որը որոշվում է հետևյալ բանաձևով՝ Ա4 = (m1/m2)*50, որտեղ m2-ը առանց ստուգաթերթերի կիրառության  իրականացված վարչարարության արդյունքում դիտարկված հարցերի քանակն է, իսկ m1-ը՝  այն հարցերի քանակն է, որոնց մասով արձանագրվել է խախտում: Նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ առանց ստուգաթերթերի կիրառության մեկից ավել անգամ վարչարարություն իրականացնելու պարագայում՝ որպես հիմք ընդունվում է գնահատված միավորների առավելագույն արժեքը:».

8) Հավելվածի 20-րդ կետում «չափորոշչի ազդեցության միավորների հանրագումարի բաժանման եղանակով՝ չափորոշչի համար նախատեսված ազդեցության քանակի վրա» բառերը փոխարինել «չափորոշիչը գնահատվում է առավելագույն միավոր ստացած ազդեցության հիման վրա» բառերով.

9) Հավելվածի Աղյուսակ N 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  

Հայաստանի Հանրապետության                                           Ն. Փաշինյան
                    վարչապետ                                

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

«   » N   -Ն որոշման

 

                                                                                                                                                                                                                                   Աղյուսակ N 4

 

NN

ը/կ

 

 

Չափորոշիչը

 

 

 Ազդեցությունը

 

Միավորները

10

20

30

40

50

60

70

1.

Ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

մակերևութային ջրային ռեսուրսների օգտագործում և հաշվառում

մինչև 5 լ/վրկ քանակություն

5-10 լ/վրկ քանակություն

10-20 լ/վրկ քանակություն

20-50 լ/վրկ քանակություն

50-100 լ/վրկ-ից ավելի քանակություն

100--150 լ/վրկ-ից ավելի քանակություն

150 լ/վրկ-ից ավելի քանակություն

ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունահանում և հաշվառում բացառությամբ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործում և հաշվառում

մինչև 5 լ/վրկ քանակություն

5-10 լ/վրկ քանակություն

10-20 լ/վրկ քանակություն

20-50 լ/վրկ քանակություն

50-100 լ/վրկ-ից ավելի քանակություն

100-150 լ/վրկ քանակություն

150 լ/վրկ քանակություն

Մակերևութային ջրային ռեսուրսներ կամ ջրային համակարգ արտադրական կեղտաջրերի արտահոսք բացառությամբ  Սևանա լիճ արտադրական կեղտաջրերի արտահոսքի

-

-

օրական մինչև
1 խոր. մ քանակություն

օրական 1 խոր.մ-ից մինչև 5 խոր․ մ քանակություն

օրական 5 խոր․մ-ից մինչև 10 խոր. մ

օրական 10 խոր․մ-ից մինչև 15 խոր. մ քանակություն

Օրական 15 խոր. մ-ից ավելի քանակություն

արդյունաբերական կեղտաջրերի արտահոսքեր

-

-

-

-

-

շրջակա միջավայր

պոչամբարներ

 

 

Սևանա լիճ արտադրական կեղտաջրերի արտահոսք

-

-

-

-

օրական մինչև
1 խոր. մ քանակություն

օրական 1 խոր.մ-ից մինչև 5 խոր․ մ քանակություն

օրական 5 խոր․մ- մ-ից ավելի քանակություն

 

 

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործում և հաշվառում

-

-

-

-

մինչև 5 լ/վրկ քանակություն

5-10 լ/վրկ քանակություն

10 լ/վրկ-ից ավելի քանակություն

2.

Մթնոլորտային օդի պահպանություն

անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումներ

 

 

 

 

-

տրանսպորտային միջոցներ շահագործողներ

օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների 
գործածություն

բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի և մյուս պատրաստուկների փոխադրում, պահում և կիրառում կամ օգտակար հանածոների արդյունահանում, պայթեցման աշխատանքներ, արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրում պահումը և պահեստավորումը

մեկ տարում
200 մլն
խոր. մ-ից - 2 մլրդ խոր. մ հաշվարկված օդի պահանջվող ծավալի օգտագործումը

2 մլրդ խոր.
մ-ից ավելի հաշվարկված օդի պահանջվող ծավալի օգտագործումը միայն կաթսայատներից

մեկ տարում
2 մլրդ խոր. մ հաշվարկված
օդի պահանջվող ծավալի օգտագործումը

3.

Հողերի օգտագործում և պահպանություն

հողի օգտագործումը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակության հողերում, հողի վերին (բերրի) շերտի հանում, և պահում և/կամ աղտոտում (աղբոտում)

-

-

Պահուստային հողեր

Գյուղատնտեսական, բնակավայրերի նշանակության 

ջրային

 Հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության, անտառային

Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության,  էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների

4.   .

Թափոնների գործածություն

շրջակա միջավայրում սահմանված/արգելված կարգով թափոնների գործածություն

 

 

 

արտադրական հրապարակ

թափոնակու-տակիչ

աղբավայր

 ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ

թափոնների հաշվառման, գոյացման և օգտահանման կարգի ապահովում և/կամ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման կարգի ապահովում

մինչև 1 տ

1-3 տ

3-20 տ

20-50 տ

50-100 տ

100 տոննայից ավելի

1, 2, 3, 4 վտանգավորության դասեր

վտանգավոր թափոնների գործածության լիցենզավորման կարգի պահպանում

-

հավաքում

փոխադրում

տեղադրում

պահում

վերամշակում

վնասազերծում

5.

Ընդերքի օգտագործում և պահպանություն (հանքային ջրի արդյունահանում և ածխաթթու գազի կորզում)

 Հորատանցքերի թիվը

-

-

1

2

3

4

5 և ավելի

Նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները (խոր. մ)

-

-

մինչև 5 հազ.

5-10 հազ.

10-20 հազ.

20-30 հազ.

30 հազ. և ավելի

Տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ

-

-

81 տոկոս և ավելի

81-60 տոկոս

60-40 տոկոս

40-30 տոկոս

մինչև 30 տոկոս

Տրամադրված պաշարների ծավալներ (խոր. մ)

-

-

մինչև 50 հազ.

50-100 հազ.

100-150 հազ.

150-300 հազ.

300 հազ. և ավելի

6.

Ընդերքի օգտագործում և պահպանություն (մետաղական օգտակար հանածոյի արդյունահանում)

 Հանքավայրերի թիվը

-

-

1

2

3

4

5 և ավելի

Նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները (տ)

մինչև 10 հազ.

10-50 հազ.

50-200 հազ.

200-1 մլն.

1-5 մլն.

5-10 մլն.

10 մլն. և ավելի

Տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ

-

-

81 տոկոս և ավելի

81-60 տոկոս

60-40 տոկոս

40-30 տոկոս

մինչև 30 տոկոս

Տրամադրված պաշարների ծավալներ (տ)

-

-

մինչև 100 հազ.

100-500 հազ.

500 հազ.-1 մլն.

1-10 մլն.

10 մլն. և ավելի

7.

Ընդերքի օգտագործում և պահպանություն (պինդ ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանում)

 Հանքավայրերի թիվը

-

-

1

2

3

4

5 և ավելի

Նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները (խոր. մ)

-

-

մինչև 10 հազ.

10-25 հազ.

25-50 հազ.

50-100 հազ.

100 հազ. և ավելի

Տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ

-

-

81 տոկոս և ավելի

81-60 տոկոս

60-40 տոկոս

40-30 տոկոս

մինչև 30 տոկոս

Տրամադրված պաշարների ծավալներ (խոր. մ)

-

-

մինչև 10 հազ.

10-50 հազ.

50 -200 հազ

200-500 հազ.

500 հազ. և ավելի

8.

Ընդերքի օգտագործում և պահպանություն (պինդ ոչ օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրություն)

Թույլտվությամբ տրամադրված ընդերքի տեղամասի մակերես

-

-

մինչև 2 հա

 2-10 հա

 10-50 հա

 50-200 հա

200 հա և ավելի

Փորձնական հանույթի չափը (խոր. մ)

-

-

մինչև 500 խոր. մ

500-1000 խոր. մ

1000-5000 խոր. մ

5000-15000 խոր. մ

15000 խոր. մ -ից ավելի

9.

Ընդերքի օգտագործում և պահպանություն (մետաղական օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրություն)

Թույլտվությամբ տրամադրված ընդերքի տեղամասի մակերես

-

-

մինչև 200 հա

 200-500 հա

 500-1000 հա

 1000-5000 հա

5000 հա և ավելի

Ընդերքօգտագործման իրավունքով նախատեսվելիք հորատվելիք հորատանցքերի խորությունը

-

-

մինչև 100 մ

1000-2000 մ

2000-4000 մ

4000-6000 մ

6000 մ -ից ավելի

Նմուշարկումների քանակը

 

 

Մինչև 1000 հատ

1000-3000 հատ

3000-5000 հատ

5000-7000 հատ

7000 հատ ր ավելի

10.

Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն

 

-

 

վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների արտահանում կամ ներմուծում

անազատ և կամ կիսաազատ պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում

վերաբնակեցման, կլիմայավար-ժեցման նպատակով օգտագործում

Գյուղատնտեսական (սելեկցիոն), արդյունագործական նպատակով օգտագործում

Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործում

11.

Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն

 

-

-

ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ

բուսական աշխարհի օբյեկտների՝ տարբեր նպատակներով օգտագործում` բացի ՀՊՏ և անտառային տարածքներից

բուսաբանական այգիներ, դենդրոպարկեր

անտառային տարածքներ

հատուկ պահպանվող տարածքներ, Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված վայրի բույսերի օգտագործում

12.

Ընդերքի օգտագործում և պահպանություն (հանքային ջրերի երկրաբանական ուսումնասիրություն)

Ընդերքօգտագործման իրավունքով նախատեսվելիք հորատվելիք հորատանցքերի քանակը

-

-

3 հատ

4 հատ

5 հատ

6 հատ

6 հատից ավելի

Ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված հորատվելիք հորատանցքերի խորությունը

-

-

60-90 մ

90-130 մ

130-170 մ

170-210 մ

210 մ -ից ավելի

 

 

Հայաստանի Հանրապետության                                                                                                        Ա. Հարությունյան
 վարչապետի աշխատակազմի

                   ղեկավար                              

  • Обсуждалось

    18.09.2024 - 04.10.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 660

Принт

Связанные документы / ссылки