Добавить в избранное

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքներն իրականացվում են տարեկան ծրագրով սահմանված ժամկետներում և կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվում պետական բյուջեի նախագծի կազմում:

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ի կատարումն վերոնշյալ հոդվածի պահանջների և նպատակ ունի արտացոլելու այս ոլորտում Կառավարության միասնական քաղաքականությունը։

Հարկ է նկատել, որ առկա չեն Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների գործածման հետ կապված վիճակը գնահատող համապարփակ և արդիական ուսումնասիրություններ, ինչը թույլ կտա ամբողջական պատկերացում կազմել իրավիճակի մասին և հիմնել պետական քաղաքականությունը նման հետազոտության արդյունքների, դրանով արձանագրված օրինաչափությունների վրա։

Այնուամենայնիվ, առկա վարչական տվյալները վկայում են, որ այս ոլորտում իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ մտահոգիչ և բնութագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և իրավախախտումների աճող մակարդակով, դրանց արդյունքում գոյացած եկամուտների օրինականացման ռիսկերի բարձրացմամբ։

Միաժամանակ, կարևոր է, որ թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեմ պետական քաղաքականությունը հասցեագրի խնդրի բոլոր ուղղությունները և ներառի ոչ միայն ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այլ նաև թմրամիջոցների գործածման կանխարգելումն ու թմրամիջոցներ գործածող անձանց բուժումն ու սոցիալական վերականգնումը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառել է մինչև 2025 թվականը մշակել այս ոլորտում պետական քաղաքականությունն արտահայտող ազգային ռազմավարություն։ Ըստ այդմ, ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել և պաշտոնական շրջանառության մեջ է դրել 2025-2027 թվականների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը։

Նախագիծը համահունչ է նշված ռազմավարությանը և ներառում է հիմնական ուղղություններն ու խնդիրները, որոնց ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն շարունակական նշված երեք տարիների ընթացքում։

Ինչպես արդեն նշվեց՝ կարևոր է խնդրի համալիր հասցեագրումը՝ չսահմանափակելով պետական քաղաքականությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարով։ Ըստ այդմ, Նախագիծը ներառում է երեք ռազմավարական նպատակներ՝

  • թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելում.
  • թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար.
  • թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց բժշակական և սոցիալ-հոգեբանական վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։

Յուրաքանչյուր նպատակի շրջանակներում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ՝ հետևյալ 9 ռազմավարական ուղղություններով.

  • թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկում,
  • անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելում,
  • ազատությունից զրկված անձանց և Պրոբացիայի ծառայության շահառուների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և չարաշահման կանխարգելում,
  • զինծառայողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելում,
  • համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելում,
  • իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների զարգացում և նրանց միջև համագործակցության ամրապնդում,
  • հանրային ծառայությունում թմրամիջոցների չարաշահման դեմ պայքար,
  • թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց ժամանակակից և գիտականորեն հիմնավորված բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրում և հանրային առողջության ապահովում,
  • թմրամիջոցներից կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից կախվածություն ունեցող անձանց բուժմանը զուգահեռ սոցիալ-հոգեբանական վերականգնում և հետբուժական սոցիալական վերաինտեգրում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների գործածման վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը, թմրամիջոցների գործածման և չարաշահման ծավալների հետագա աճի նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների առավել արդյունավետ նախականխմանն ու հայտնաբերմանը, ապօրինի շրջանառության հետ կապված հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների գիտելիքների և կարողությունների բարձրացմանը, այդ թվում՝ կապված համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի քննության և բացահայտման հետ, ինչպես նաև թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման լավարկմանն ու սոցիալ-հոգեբանական վերականգնման համակարգային գործիքակազմի ներդրմանը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնք գտնվում են ճշգրտման փուլում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերից։

 

 

            ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Продолжительность

    18.09.2024 03.10.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Борьба с трафикингом и незаконным оборотом наркотиков

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 213

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .