Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«       » ----------- 2024 թվականի N       -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման (այսուհետ` որոշում)`

1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել «Պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.

2) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել «պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.

3) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Որոշման հավելվածում`

1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել «Պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.

2) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել ««Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.

3) 2.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.1. Պատվիրատուն ձեռք է բերում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, իսկ «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերում նշված դեպքերում` 21-րդ հոդվածի 8-րդ մասի 17-րդ կետով սահմանված ներմուծման մերժման հիմքերի բացակայության դեպքում` նաև չգրանցված դեղեր: Ընդ որում, սույն կետով սահմանված չգրանցված դեղերը պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության կամ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներում կամ ունենան Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում:».

4) 2.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.2. Սույն հավելվածի 2.1-ին կետով նախատեսված դեղերի համար գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ ընտրված մասնակիցը գնային առաջարկը ներկայացնելու ժամանակ չգրանցված դեղերի համար պարտադիր ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության կամ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներում գրանցված լինելու,  կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին, ինչպես նաև տեղեկատվություն` «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 17-րդ կետով սահմանված ներմուծման մերժման հիմքերի բացակայության մասին:».

5) 2.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 3-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) տեղափոխման և պահպանման պայմանները սահմանելիս` առաջնորդվում են «Դեղերի մասին» օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներով.».

7) 3-րդ կետի 6-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

8) 3-րդ կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերով.

9) 3-րդ կետի 8-րդ ենթակետում ««Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել ««Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:

3. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    18.09.2024 - 03.10.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1096

Принт

Связанные документы / ссылки