Добавить в избранное

<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի նախագծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

<<ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Օրենքի հոդված 12-ում՝ <<Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում>>, մասնավորապես, ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի բ) կետով:

Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությունը  սահմանված է գործող՝ <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-95-Ն, 09.06.2017թ.): Հաշվետվությունը չի նախատեսում քաղաքականության փոփոխություններ:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2017 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները դարձնել առավել հրապարակային:

 

  1. Այլ տեղեկություններ

Օրենքի նախագիծը մշակվել է օգտվելով հետևյալ իրավական ակտերից՝

<<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> ՀՀ օրենքը, 17.12.1997թ., ՀՕ-188 (բոլոր փոփոխություններով և լրացումներով),

<<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին>> ՀՀ օրենքը, 31.05.2006թ., ՀՕ-124-Ն (բոլոր փոփոխություններով և լրացումներով),

<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>> ՀՀ օրենքը, 09.06.2017թ, ՀՕ-95-Ն:

 

  1. <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ տեղի չեն ունենա:

 

 

  • Обсуждалось

    23.02.2018 - 12.03.2018

  • Тип

    Закон

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8408

Принт