<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի նախագծ
-
0 - За
-
2 - Против
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Օ Ր Ե Ն Ք Ը
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ
ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:
- Հաշվետվությունն ընդգրկում է 2017թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
- Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ են եղել <<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը և <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ <<Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը>> և <<նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և <<փոքր>> օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից>>:
- Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ 8 որոշում, որից՝ 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձևով:
- 5. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66,415 մլն դրամ, որից` ընկերությունների /ձեռնարկությունների/ մասնավորեցումից ստացված միջոցները՝ 36,847 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված <<փոքր>> օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 29,568 մլն դրամ:
- 6. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 62,334 մլն դրամ:
- 7. Համաձայն <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2017 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 4,081 մլն դրամ:
- 8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
- ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
- 9. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:
2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերության մասին տեղեկությունը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:
- 10. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը
1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և այլ տիպի պարտավորություններ են ստանձնել թվով 9 գնորդ:
2) Թվով 4 գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 50 մլն դրամ և 17 409 130 ԱՄՆ դոլար: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով 2 գնորդի կողմից նախատեսվել է ստեղծել 26 աշխատատեղ, 4 գնորդ ստանձել է պրոֆիլի պահպանման պարտավորություններ:
3) Մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում դրամով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարվել են 1 գնորդի կողմից, որի կատարած ներդրումները նախատեսված 25 մլն դրամի փոխարեն կազմել են 32,124 մլն ՀՀ դրամ,
4) ԱՄՆ դոլարով նախատեսված ներդրումային պարտավորությունները 1 գնորդի կողմից ստանձնած 17 309 130 ԱՄՆ դոլարի փոխարեն կատարվել է՝ 4 520 469 ԱՄՆ դոլար (մասնակի է կատարվել, ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետների փոփոխման հարցը գտնվում է քննարկման փուլում), իսկ 1 գնորդի կողմից ստանձնած 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պարտավորություն չի կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 20 հազ.ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ (գործը գտնվում է դատական վարույթում):
5) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ պարտավորությունները կատարվել են 2 գնորդների կողմից, նախատեսված 26 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է ընդհանուր առմամբ 34 աշխատատեղ:
6) 4 գնորդների կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:
7) Նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չի կատարվել 1 գնորդի կողմից, արդյունքում հաշվարկվել է՝ 5 000 000 ՀՀ դրամի տուգանք (գործը գտնվում է դատական վարույթում):
8) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:
- 11. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը
1) <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:
2) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման, սնանկացման գործընթացում են գտնվել Ծրագրում ընդգրկված 11 առևտրային կազմակերպություն:
3) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից` 4 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է, 3 կազմակերպություն ճանաչվել են սնանկ:
4) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 78,674 մլն դրամ կրեդիտորական պարտք, որից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 18,216 մլն դրամ, համայնքային բյուջե՝ 594,0 հազ. դրամ, աշխատավարձի գծով` 44,704 մլն դրամ և այլ կրեդիտորական պարտք 15,160 մլն դրամ:
5) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:
- <<ՓՈՔՐ>> ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
- 12. <<Փոքր>> օբյեկտների մասնավորեցման կատարողականը
1) Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի՝ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված <<փոքր>> օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2) Հաշվետու ժամանակահատվածում <<փոքր>> օբյեկտ չի մասնավորեցվել:
3) Նախորդ տարիներին մասնավորեցված <<փոքր>> օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 29,568 մլն դրամ:
Հավելված 1
<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>>
Հայաստանի Հանրապետության օրենքի
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁևՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը`ըստ Ծրագրի |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմինը |
ՀՀ կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Պետական գույքի գնահատ-ված արժեքը (հազ. դրամ) |
Վաճառ-քի գինը (հազ. դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն- ները (հազ. դրամ) |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
10 |
1. |
<<Բյուրեղ >> հանքային ջրի>> ՓԲԸ-ի 9.034 տոկոս պետական բաժնեմասը (ծածկագիր`20370) |
Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գյուղ Բջնի |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի N 1009-Ա որոշում |
5498 |
5498 |
60 |
Ռուբեն Հայրապետյան և Արգիշտի Սահինյան |
2 |
<<Ընդերքաբան>> ԲԲԸ-ից առանձնացված «Ընդերքաբանի Մեղրաձորի բազա» ՓԲԸ-ի100 տոկոս պետական բաժնեմասը (ծածկագիր`62130) |
քաղ. Երևան, Չարենցի 46 |
քաղ. Երևան, Չարենցի 46 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի N 1004-Ա որոշում |
5443 |
5443 |
1317 ,7 |
Հովսեփ Սահակյան |
Հավելված 2
<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>>
Հայաստանի Հանրապետության օրենքի
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագային պարտավորությունները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1. |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք՝ 568ք.մ տարածք և գույք Կոտայքի մարզ,ք. Հրազդան, Սպանդարյան փող.: Գնորդ՝ Բագրատ Առաքելյան, քաղ.Հրազդան, Շահումյան փող., տ. 110: Պայմանագիր` 225-Մ 20.01.2005թ.
|
Պրոֆիլի պահպանում |
20.01.2017թ. |
Պահպանվել է |
2. |
Կատարված է ՀՀ Կոտայքի մարզ, ք.Եղվարդ Երևանյան 2 հասցե «գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցում Գնորդ՝ «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ Պայմանագիր` 874-ՈՒ 25.02.2016թ |
100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում |
25.02.2017թ.
|
Չի կատարել հաշվարկվել ՝է 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ: Գործը գտնվում է դատական վարույթում |
3. |
«Ռեմդիզել»ՓԲԸ Կոտայքի մարզ,գ.Բալահովիտ Գնորդ՝ «ԲԻԶՆԵՍ-ԼԱՅՆ » ՍՊԸ Պայմանագիր` 857-Ու 13.08.2008թ |
25 000 000 ՀՀ դրամի ներդրում
|
25.08.2017 թ.
|
Չի կատարվել հաշվարկվել է՝ 5 000 000 ՀՀ դրամի տույժ: Գործը գտնվում է դատական վարույթում
|
4. |
«Լեռնամետալոգիայի ինստիտուտ» ՓԲԸ Գնորդ՝«Արմենիան Քամփըր Փրոգրամ» ՓԲԸ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ Պայմանագիր` 435-Ու 22.10.2002թ. |
Պրոֆիլի պահպանում |
22.10.2017թ. |
Պահպանվել է. |
5. |
«Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ 100% Ք.Երևան Ֆուչիկի 30 Գնորդ՝ «Ս.Վ.Մալայանի ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ Ալեքսանդր Մալայան Պայմանագիր` 601-Ու 07.10.2003թ. |
Պրոֆիլի պահպանում |
07.10.2017թ. |
Պահպանվել է |
6. |
ՀՀ Լոռու մարզի Բազում գյուղական համայնքի 1-ին փողոց, թիվ 174 հասցեում գտնվող՝ 1472.24 ք.մ մակերեսով, էլ.ենթակայանի 19.0 ք.մ մակերեսով, կաթսայատուն՝ 30.27 ք.մ մակերեսով, ճաշարան 174.32 ք.մ մակերեսով, տնակ՝ 150.5 ք.մ մակերեսով, պարիսպ՝ 27.56 ք.մ մակերեսով և գույքի հատկացված՝ 6740 քառ.մետր մակերեսով հողամաս Գնորդ-գրավատու՝ Դավիթ Սիմոնյան Ք.Վանաձոր, Բաթումի փող., 2-րդ շ., 3բն. Պայմանագիր` 875-Ու 24.11.2016թ. |
25 000 000 ՀՀ դրամի ներդրում Ստեղծել 6 աշխատատեղ՝ ամսականը միջին 75 000 ՀՀ դրամ աշխատավարձով Ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքում ստեղծել կազմակերպություն |
24.11.2017թ. |
Կատարված է՝ 32 124 000 ՀՀ դրամ Ստեղծվել է՝ 8 աշխատատեղ, 75 000 ՀՀ դրամ աշխատավարձով Ստեղծել է «Վան Ֆուդ» ՍՊԸ |
7. |
«Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր Գեղարքունիքի մարզ,գ.Նորատուս Գնորդ` <<ԵվրոՊրեսս Գրուպ>> ՍՊԸ Վենդթ պող.,56, 1203, Ժնև, Շվեցարիա տնօրեն՝ Անուշավան Խաչատրյան Պայմանագիր` 864-Ու 28.12 2010թ. |
Պրոֆիլի պահպանում |
29.12.2017թ. |
Պահպանվել է |
8. |
<<Դվին հյուրանոցային համալիր>> ՓԲԸ, ք.Երևան, Պարոնյան փող.40 Գնորդ` <<ՍԻ Սի Ջի Կովկասյան Կոմունիկացիոն խումբ>> ՍՊԸ Կիպրոս,Նիկոսյա Պայմանագիր` 686-ՈՒ 14.05.2004թ. |
17 309 130 ԱՄՆ դոլարի ներդրում |
29.12.2017թ. |
Կատարված է՝ 4 520 469 ԱՄՆ դոլար Կատարվել է մասնակի, ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետների փոփոխման հարցը գտնվում է քննարկման փուլում |
9. |
«Գուգարքի կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի գույք «Վաբա» ՍՊԸ Գնորդ՝ քաղ.Վանաձոր, Թումանյան թիվ 12 Պայմանագիր` 870-Ու 03.02.2014թ. |
Ստեղծել 20 աշխատատեղ՝ 60 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով |
29.12.2017թ. |
Ստեղծվել է՝ 26 աշխատատեղ, 73 000 ՀՀ դրամ աշխատավարձով |
Հավելված 3
<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>>
Հայաստանի Հանրապետության օրենքի
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկա- գիրը` ըստ Ծրագրի |
Ընկերության (կազմակերպության) անվանումը |
Հիմնադիրը |
Լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
60216 |
Գորիսի հրուշակեղենի ՊՁ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի N 137-Ա որոշում. |
Լուծարված |
|
|
11039 |
Փոքրաշենի բտման տնտեսություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշում. |
Լուծարված |
|
|
90036 |
<<Գեոկոմպլեքս>> ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 997-Ա որոշում |
Լուծարված |
|
|
90035 |
<<Էկոսերվիս>> ՓԲԸ-ի <<Գեոմատակարար>> ԴՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 929-Ա որոշում |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
|
|
62061 |
<<Գրանիտ>>ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1379-Ա որոշում |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
|
|
20904.8 |
<<Արթիկի նավթամթերք>> ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 971-Ա որոշում |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
|
|
60155 |
<<Վայոցձորառսպաս>> ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 16-ի N 145-Ա որոշում |
Լուծարված |
|
|
90111 |
<<Օշական>> մանկական վերականգնողական կենտրոն>> ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2017թվականի օգոստոսի 3-ի N 940-Ա որոշում |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
|
|
20000 |
<<Հայգազարդ>> ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N 1329-Ա որոշում |
Սնանկ: |
|
|
21805.1 |
<<Կապուտակ>> ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ Գեղարքունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 31.03.2016թ. վճիռ |
Սնանկ: |
|
|
62127 |
<<Ջրհան>> ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ Արմավիրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.01.2011թ. վճիռ |
Սնանկ: |
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Օ Ր Ե Ն Ք Ը
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ
ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:
- Հաշվետվությունն ընդգրկում է 2017թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
- Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ են եղել <<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը և <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ <<Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը>> և <<նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և <<փոքր>> օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից>>:
- Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ 8 որոշում, որից՝ 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձևով:
- 5. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66,415 մլն դրամ, որից` ընկերությունների /ձեռնարկությունների/ մասնավորեցումից ստացված միջոցները՝ 36,847 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված <<փոքր>> օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 29,568 մլն դրամ:
- 6. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 62,334 մլն դրամ:
- 7. Համաձայն <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2017 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 4,081 մլն դրամ:
- 8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
- ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
- 9. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:
2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերության մասին տեղեկությունը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:
- 10. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը
1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և այլ տիպի պարտավորություններ են ստանձնել թվով 9 գնորդ:
2) Թվով 4 գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 50 մլն դրամ և 17 409 130 ԱՄՆ դոլար: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով 2 գնորդի կողմից նախատեսվել է ստեղծել 26 աշխատատեղ, 4 գնորդ ստանձել է պրոֆիլի պահպանման պարտավորություններ:
3) Մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում դրամով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարվել են 1 գնորդի կողմից, որի կատարած ներդրումները նախատեսված 25 մլն դրամի փոխարեն կազմել են 32,124 մլն ՀՀ դրամ,
4) ԱՄՆ դոլարով նախատեսված ներդրումային պարտավորությունները 1 գնորդի կողմից ստանձնած 17 309 130 ԱՄՆ դոլարի փոխարեն կատարվել է՝ 4 520 469 ԱՄՆ դոլար (մասնակի է կատարվել, ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետների փոփոխման հարցը գտնվում է քննարկման փուլում), իսկ 1 գնորդի կողմից ստանձնած 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պարտավորություն չի կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 20 հազ.ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ (գործը գտնվում է դատական վարույթում):
5) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ պարտավորությունները կատարվել են 2 գնորդների կողմից, նախատեսված 26 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է ընդհանուր առմամբ 34 աշխատատեղ:
6) 4 գնորդների կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:
7) Նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չի կատարվել 1 գնորդի կողմից, արդյունքում հաշվարկվել է՝ 5 000 000 ՀՀ դրամի տուգանք (գործը գտնվում է դատական վարույթում):
8) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:
- 11. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը
1) <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:
2) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման, սնանկացման գործընթացում են գտնվել Ծրագրում ընդգրկված 11 առևտրային կազմակերպություն:
3) Հաշվետու ժամանակահատվածում
-
Обсуждалось
23.02.2018 - 12.03.2018
-
Тип
Закон
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 8407
Принт