Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2016 թվականի նոյեմբերի 30-ի  №378-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունների բարելավման անհրաժեշտությամբ՝ միտված կանոնների գործնականում կիրառման, ինչպես նաև հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացմանը և խնդիրների լուծմանը, առկա կարգավորումների բարելավմանը, նոր կարգավորումների սահմանմանը:

 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս կանոնների համաձայն վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում՝ 72 ժամը և  ջրամատակարարման ընդհատման վերականգնման սահմանված ժամկետների խախտման համար նախատեսված է տույժ՝ մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը։ 

Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ բազմաթիվ դեպքերում վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման սահմանված ժամկետի խախտման հաճախականությունը կրկնվելու դեպքում տույժի չափը չի փոխվում։ Հետևաբար՝ մատակարարի կողմից վթարավերականգնման  կանխարգելող աշխատանքների խթանման նպատակով  անհրաժեշտ է նոր մոտեցում, իսկ  բաժանորդին պատճառած լրացուցիչ անհարմարության համար՝ հարկ է նախատեսել լրացուցիչ դրամական տույժ։

 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների պարզեցում և հստակեցում։ Մասնավորապես․

 

  1. Նախագծի 74-րդ, 77-րդ, 79-րդ կետի առաջին ենթակետում և 100-րդ կետի 3-րդ ենթակետերում նախատեսվող փոփոխությունները տեխնիկական բնույթի շտկումներ են և ներկայումս գործող կանոնների նույն կետերի բովանդակությունը չեն փոխում։
  2. Կանոնների 129-րդ կետում լրացում կատարելու անհրարժեշտությունը կայանում է նրանում, որ գործող կանոններով խախտումը կրկնվելու դեպքերում տույժի չափը չի փոխվում։ Այս առումով նախագծով նախատեսված է լրացուցիչ տույժի վճարում բաժանորդին՝ կանոնների 141-րդ կետով սահմանված ժամկետների խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։
  3. Կանոնների 135-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ կանոններով մատակարարը արդեն իսկ պարտավորություն ունի բաժանորդին ժամը 7։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում ապահովելու ամենօրյա առնվազն վեցժամյա ջրամատակարարմամբ, իսկ ջրամատակարարման փաստացի տևողության ցուցանիշները և դրանց չկատարման համար սահմանված տույժերը ամրագրված են  «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրով, և հանձնաժողովը պայմանագրի կողմ չի հանդիսանում, հետևաբար հրապարակվելիք գրաֆիկը հանձնաժողովի հետ համաձայնեցնելը կորցրել է իր նշանակությունը։
  4. Կանոնները 146․1 կետով լրացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակների կրճատմանը, այն է՝ կիրառել լրացուցիչ ամսական սահմանաչափ։

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է հանձնաժողովի կողմից:

 

5․ Ակնկալվող արդյունքը

Մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավվումն է:

 

  • Продолжительность

    12.09.2024 28.09.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Водное хозяйство

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 950

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .