Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

__ _______ 2024 թվականի №___-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» №378-Ն որոշման հավելվածում՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Կանոնների 74-րդ կետում «տիրապետող» բառը փոխարինել «տիրապետվող» բառով.
  • Կանոնների 77-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «իննսունապատիկի» բառը.
  • Կանոնների 79-րդ կետի 1-ին ենթակետում և 100-րդ կետի 3-րդ ենթակետում «քանակով» բառը փոխարինել «քանակի չափով» բառերով.
  • Կանոնների 129-րդ կետի 1-ին ենթակետում «չափով» բառից հետո լրացնել «, իսկ սույն կանոնների 141-րդ կետով սահմանված ժամկետների խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը»․
  • Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 135-րդ կետը.
  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 146.1-ին կետով.

«146.1. Բաժանորդի՝ Ջրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի տասն անգամը:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

                                 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                              Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

    

     ք. Երևան

—— ——— 2024թ.

  • Обсуждалось

    12.09.2024 - 28.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Водное хозяйство

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1523

Принт