ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
ՆԱԽԱԳԻԾ
ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը և կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) կարգավորման իրավական շրջանակը, ներառյալ՝ դրանց մշակմանը և իրականացմանն առնչվող կանոնները և ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը, կիրառելի սկզբունքները և ՊՄԳ-ներին առնչվող այլ հարցեր:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
- արդյունքի վրա հիմնված վճարումներ՝ հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող վճարումներ, որոնք իրականացվում են մասնավոր գործընկերոջ կողմից մատուցված աշխատանքների, ապրանքների և (կամ) ծառայությունների մեկ միավորի կամ մեկ վերջնական սպառողի հաշվով,
- զուտ ներկա արժեք (NPV)՝ գնահատվող ծրագրի իրականացման ընթացքում դրամական միջոցների ներհոսքի և արտահոսքի ներկա արժեքների տարբերություն, որի հաշվարկման ընթացքում օգտագործվող դիսկոնտավորման տոկոսադրույքը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգերով,
- իրավասու մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարություն, տեղական համայնքներ, ՊՄԳ ծրագրի իրականացման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին կամ այդպիսի այլ պետական մարմին կամ պետական կազմակերպություն,
- լիազոր մարմին`պետական ֆինանսների կառավարման բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին,
- լիազոր մարմնի ընթացակարգեր՝ ՊՄԳ ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգեր, որոնք սահմանում է լիազոր մարմինը,
- հայտատու` մրցույթին կամ սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթին մասնակցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կոնսորցիում,
- հանրային գործընկեր՝ այն պատասխանատու մարմինը, որը ՊՄԳ պայմանագիր է կնքում մրցույթում կամ սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ,
- հանրային ենթակառուցվածք` հանրային հետաքրքրություն կամ շահ ներկայացնող նյութական և (կամ) ոչ նյութական ակտիվ, որն օգտագործվում է հանրային ծառայությունների մատուցման նպատակով (կամ դրա առնչությամբ) և որի շահագործումը և (կամ) կառուցումը և (կամ) վերակառուցումը և (կամ) տեխնիկական սպասարկումն ապահովվում է մասնավոր գործընկերոջ կողմից՝ ՊՄԳ պայմանագրի համաձայն,
- հանրային ծառայություն` հանրային շահերից բխող գործունեություն, որը սովորաբար իրականացվում է պետական մարմինների կողմից և (կամ) վերջիններիս անունից և (կամ) որի համար հիմնական պատասխանատվությունը կրում է պետական մարմինը, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի ցանկացած ծառայություն,
- հասանելիության վճարներ՝ հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող պարբերական վճարումներ, որոնք հիմնված են հանրային ենթակառուցվածքի՝ ՊՄԳ պայմանագրով պահանջվող աշխատանքային մակարդակով հասանելիության վրա,
- մասնավոր գործընկեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստեղծված և գործող մասնավոր մասնակցությամբ իրավաբանական անձ, որի հետ հանրային գործընկերը կնքել է ՊՄԳ պայմանագիր,
- մասնավոր նախաձեռնող՝ ֆիզիկական կամ մասնավոր իրավաբանական անձ կամ այդպիսի իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կոնսորցիում, որը սեփական նախաձեռնությամբ ներկայացնում է ՊՄԳ ծրագրի իրականացման առաջարկ՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն,
- սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթ՝ պատասխանատու մարմնի կողմից կազմակերպված մրցույթ, որի շրջանակներում պատասխանատու մարմինը հրավիրում է երրորդ անձանց՝ ներկայացնելու սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկով նախատեսված ՊՄԳ ծրագիրն իրականացնելու հայտեր,
- պատասխանատու մարմին՝ իրավասու մարմին, որը կազմակերպում է մրցույթ կամ սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթ՝ այդ մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ ՊՄԳ պայմանագիր կնքելու և հանրային գործընկեր դառնալու նպատակով,
- պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանում կամ ՊՄԳ ստորաբաժանում՝ ՀՀ կառավարության կողմից ստեղծված՝ ՊՄԳ ոլորտում գործող հատուկ խորհրդատվական մարմին, որն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված գործառույթները,
- ՊՄԳ՝ պետություն-մասնավոր գործընկերություն,
- ՊՄԳ ծրագիր՝ ծրագիր, որը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածում սահմանված չափանիշներին համապատասխանող, ՊՄԳ պայմանագրի վրա հիմնված համագործակցային փոխհարաբերություններ հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև,
- ՊՄԳ ընթացակարգեր՝ ՊՄԳ ծրագրերի, իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգեր, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
- Պմգ ծրագրերի զարգացման ֆոնդ՝ ՊՄԳ ծրագրերի նախապատրաստման և իրականացման, այդ թվում տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների կամ նախնական ուսումնասիրությունների, ՊՄԳ ծրագրի մասնագրերի և մրցութային փաստաթղթերի, ՊՄԳ պայմանագրերի մշակման կամ ՊՄԳ ծրագրի նախապատրաստման և (կամ) իրականացման հետ կապված այլ ծառայությունների մատուցման համար փորձագետների և խորհրդատուների ներգրավման նպատակով իրավասու մարմնին կամ պատասխանատու մարմնին անհրաժեշտ դրամական միջոցներով ապահովելու նպատակով ստեղծվող ֆոնդ,
- ՊՄԳ պայմանագիր՝ ՊՄԳ ծրագրի իրականացման նպատակով հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև սույն օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագիր, այդ թվում` կոնցեսիոն պայմանագիր: Պետական և (կամ) համայնքային կազմակերպությունները և (կամ) հանրային գործընկերոջ կողմից լիազորված այլ իրավաբանական անձինք կարող են գործել հանրային գործընկերոջ հետ միասին՝ որպես ՊՄԳ պայմանագրի երրորդ կողմեր,
- ՊՄԳ ընթացիկ պարտավորությունների հաշվարկ՝ լիազոր մարմնի կողմից լիազոր մարմնի ընթացակարգերին համապատասխան իրականացվող՝ ընթացիկ ՊՄԳ պայմանագրերից բխող պարտավորությունների, այդ թվում՝ իրական և պայմանական պարտավորությունների հաշվարկ, որն իրականացվում է որոշելու համար ՊՄԳ ոլորտում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների ընդհանուր չափը,
- ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ՝ ՊՄԳ ոլորտում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների, այդ թվում՝ իրական և պայմանական պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող ընդհանուր առավելագույն սահմանաչափ,
- սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկի մրցույթ՝ ՊՄԳ պայմանագիր կնքելու նպատակով մասնավոր նախաձեռնողի կողմից պատասխանատու մարմնին սույն օրենքի 12-րդ հոդվածում սահմանված կարգով սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկ,
- վարկատու՝ ցանկացած ֆինանսական կազմակերպություն, որը ՊՄԳ պայմանագրի առնչությամբ մասնավոր գործընկերոջը տրամադրում է վարկային միջոցների տեսքով ֆինանսավորում,
- վերջնական սպառողներ՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ներառյալ` օգտագործողներ, գնորդներ, սպառողներ, որոնց մասնավոր գործընկերը ՊՄԳ պայմանագրի պայմանների համաձայն մատուցում է հանրային ծառայություններ կամ մատակարարում հասարակական հետաքրքրություն կամ շահ ներկայացնող ապրանքներ,
- տնտեսական շահութաբերության ներքին դրույք (EIRR)՝ գնահատվող ծրագրի ներքին շահութաբերության դրույք, որը հաշվի է առնում նաև տնտեսական օգուտները և ծախսերը,
- ուղիղ պայմանագիր՝ հանրային գործընկերոջ, մասնավոր գործընկերոջ և վարկատու(ներ)ի միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են այն պայմանները, որոնց հիման վրա վարկատուները կարող են իրավասու լինել իրականացնելու միջամտության իրավունքները,
- փողի դիմաց արժեք (value for money) կամ ՓԴԱ (VfM)՝ գնահատվող ծրագրի իրականացման ծախսերի և համանման կամ համեմատելի հանրային ենթակառուցվածք կամ հանրային ծառայություն ապահովող՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված