Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2022 թվականի մարտի 24-ի N 398-Լ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (այսուհետ` որոշում) հավանության արժանացած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրից» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցից»։

Մասնավորապես որոշման հավելված N 1-ով ընդունված «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի» նախաբանի 3-րդ կետում նշվում է, որ «Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ 1) 2022-2024 թթ., 2) 2025-2027 թթ. և 3) 2028-2030 թթ.՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության տրվելիք «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի» առանձին փուլերի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցերի:

Միևնույն ժամանակ որոշման հավելված N 2-ով ընդունված՝ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի» 5.1- համաձայն պլանավորված է հետևյալ գործողությունը՝ «5.1 «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ»:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել  մշակել հաջորդ՝ 2025-2027թթ․ փուլի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույց։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

24 մարտի 2022 թվականի ընդունված «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի» առաջին եռամյա փուլի (2022-2024 թվականներ) միջոցառումների զգալի մասը իրականացված է, մասնավորապես՝

Հ/Հ

Գործողություն

Կարգավիճակը 2024թ․սեպտեմբերի դրությամբ

1.

Վերականգնվող էներգետիկ հզորությունների հետագա զարգացում

 

1.1

Էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի կառուցապատման բիզնես մոդելների հայեցակարգի մշակում

Ավարտված

1.2

Էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի պարագայում կիրառվող սակագնային քաղաքականության ուսումնասիրություն

Ավարտված

1.3

Գումարային 500 ՄՎտ հզորությամբ հողմային կայանների կառուցման նպատակով՝ քամու ներուժի ուսումնասիրություն և գնահատում

Ընթացքում է

1.4

120 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման մրցութային փաթեթների նախապատրաստում

 

Չեղարկված է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված (21.12.23 N 2286-Լ)

1.5

Ինքնավար արևային կայանների պարագայում կիրառվող կարգավորումների ուսումնասիրություն և վերանայում

Ավարտված է

1.6

Ավելցուկային էլեկտրական Էներգիայի կուտակման համար ջրածնային էներգիայի տեխնոլոգիաների օգտագործման հնարավորության գնահատում

Ընթացքում է

2.

Էներգախնայողություն

2.1

Տնային տնեսությունների հատվածի, տրանսպորտի և հանրակրթության ոլորտներում էներգասպառման ելակետային տարվա (2022/2024 թ) տվյալների հստակեցման նպատակով ներկայացուցչկան հետազոտությունների իրականացում

Մասնակի իրականացված է՝ հանրակրթական դպրոցների մասով

2.2

«Կանաչ» պարտատոմսերի թողարկման նպատակով ուսումնասիրության իրականացում

Չեղարկված է ՀՀ Ֆինանսաների նախարարության առաջարկի հիման վրա (21.12.23 N 2286-Լ)

2.3

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ջերմամեկուսացման միջոցառումների ծրագրի մշակում

Չեղարկված է (21.12.23 N 2286-Լ)

2.4

Երևանում հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրում

Ընթացքի մեջ է

2.5

Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցի ներդրման և ընդլայնման հայեցակարգի մշակում

Ընթացքի մեջ է, «ՀՀ-ում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման և «ՀՀ էլեկտրական շարժունակության զարգացման քաղաքականության» նախագծերը մշակվել են, գտնվում են e-draft.am համակարգում

2.6

ՀՀ հանրակրթական դպրոցներում էներգախնայողության և էներգարդյունավետության բարձրացման ծրագրի (մինչև 2030 թ․) նախագծի մշակում

Ընթացքի մեջ է

2.7

Հանրային օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր

Ընթացքի մեջ է

2.8

Հաղորդակցության ռազմավարության և գործողությունների պլանի մշակում

Ավարտված է

3.

Էլեկտրական էներգիայի օգտագործման խթանում

3․1

Էլեկտրական էներգիայով սնվող սարքավորումների օգտագործման ընդլայնմանը միտված մաքսային կարգավորումների փոփոխությունների նախագծի մշակում

Ընթացք չի տրվել ՀՀ ՖՆ 2023թ. մարտի 23-ի h. 01/2-1/5048-2023 գրությամբ

3․2

Էլեկտրական էներգիայի վերջնական սպառման ավելացմանը՝ ի հաշիվ բնական գազի վերջնական սպառման նվազեցման, միտված սակագնային կարգավորումների մշակում և ներդրում

Առաջարկվել է  չեղարկել ՀՀ ՀԾԿՀ  2024թ. հունիսի 5-ի հ.ԳԲ/34.3-Մ2-6/2414-2024 առաջարկով

3.3

Էլեկտրական էներգիայով սնուցվող արդիական ջեռուցման համակարգերի ներդրման պետական աջակցության ծրագրի մշակում

Ընթացք չի տրվել

4.

Կայուն զարգացման նպատակների շրջանակի հետագա տեղայնացում

4.1

Կայուն զարգացման նպատակների շրջականի տեղայնացման (ազգայնացման) ուղղությամբ աշխատանքների իրականացում կայուն զարգացման 7-րդ նպատակի գծով

Ընթացքի մեջ է և պարբերական, շարունակելի

5.

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի իրականացման հաջորդ փուլերի պլանավորում

 

5.1

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Իրականացվում է ՀՀ կառավարության հաստատմանը  ներկայացվող ծրագրի նախագծով

5.2

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երրորդ փուլի (2028-2030 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Չի մեկնարկել

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի ընդունմամբ սահմանվել և հաստատվել են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառում ցուցանիշներ ու թիրախներ: Դրանց իրականացման համար անհրաժեշտ են կանոնակարգված օրենսդրական բարեփոխումներ, նորարարական լուծումների տեխնիկատնտեսական հիմնավորումներ, իրազեկման և կրթական ծրագրեր, ներդրումային ծրագրերի ուղղորդում, կանոնակարգում, ինչպես նաև գնահատում և հաշվետվողականություն։  Նախագծով առաջարկվող՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027 թթ․) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը ներկայացնում է Էներգախնայողության, այդ թվում՝ տնային տնտեսությունների, շենքերի, տրանսպորտի, գյուղատնտեսության և արդյունաբերության հատվածների, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակի հետագա տեղայնացման բնագավառների  միջոցառումների ցանկ, ներառյալ ակնկալվող արդյունքներն ու ազդեցությունները, իրականացման ժամկետները, կատարող և համակատարող կառույցները և անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախնական կարիքը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Էներգետիկ Անվտանգության ծրագրի աջակցությամբ։

  1. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, կնվազեն շենքերի ջեռուցման և էներգասպառող սարքավորումների տեսակարար էներգատարությունը, գյուղմթերքի և արդյունաբերական արտադրության միավորի էներգատարությունը, ֆինանսական ծախսերի և ջերմոցային գազերի արտանետումները, նշանակալիորեն կընդլայնվի էներգաարդյունավետության հետ ինտեգրված վերականգնվող էներգիայի աղբյուրների (մասնավորապես, արևային էներգիայի) օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ նպաստելով էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ին N 398-Լ որոշման 1-ին կետով հավանության արժանացած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի», 2021 թվականի օգոստոսի 18–ի 1363–Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ) և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը)» դրույթներից:

 

 

  • Обсуждалось

    10.09.2024 - 26.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 815

Принт