Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Կողմ
-
3 - Դեմ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2022 թվականի մարտի 24-ի N 398-Լ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (այսուհետ` որոշում) հավանության արժանացած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրից» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցից»։
Մասնավորապես որոշման հավելված N 1-ով ընդունված «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի» նախաբանի 3-րդ կետում նշվում է, որ «Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ 1) 2022-2024 թթ., 2) 2025-2027 թթ. և 3) 2028-2030 թթ.՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության տրվելիք «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի» առանձին փուլերի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցերի:
Միևնույն ժամանակ որոշման հավելված N 2-ով ընդունված՝ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի» 5.1- համաձայն պլանավորված է հետևյալ գործողությունը՝ «5.1 «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ»:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել հաջորդ՝ 2025-2027թթ․ փուլի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույց։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
24 մարտի 2022 թվականի ընդունված «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի» առաջին եռամյա փուլի (2022-2024 թվականներ) միջոցառումների զգալի մասը իրականացված է, մասնավորապես՝
Հ/Հ |
Գործողություն |
Կարգավիճակը 2024թ․սեպտեմբերի դրությամբ |
1. |
Վերականգնվող էներգետիկ հզորությունների հետագա զարգացում |
|
1.1 |
Էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի կառուցապատման բիզնես մոդելների հայեցակարգի մշակում |
Ավարտված |
1.2 |
Էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի պարագայում կիրառվող սակագնային քաղաքականության ուսումնասիրություն |
Ավարտված |
1.3 |
Գումարային 500 ՄՎտ հզորությամբ հողմային կայանների կառուցման նպատակով՝ քամու ներուժի ուսումնասիրություն և գնահատում |
Ընթացքում է |
1.4 |
120 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման մրցութային փաթեթների նախապատրաստում
|
Չեղարկված է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված (21.12.23 N 2286-Լ) |
1.5 |
Ինքնավար արևային կայանների պարագայում կիրառվող կարգավորումների ուսումնասիրություն և վերանայում |
Ավարտված է |
1.6 |
Ավելցուկային էլեկտրական Էներգիայի կուտակման համար ջրածնային էներգիայի տեխնոլոգիաների օգտագործման հնարավորության գնահատում |
Ընթացքում է |
2. |
Էներգախնայողություն |
|
2.1 |
Տնային տնեսությունների հատվածի, տրանսպորտի և հանրակրթության ոլորտներում էներգասպառման ելակետային տարվա (2022/2024 թ) տվյալների հստակեցման նպատակով ներկայացուցչկան հետազոտությունների իրականացում |
Մասնակի իրականացված է՝ հանրակրթական դպրոցների մասով |
2.2 |
«Կանաչ» պարտատոմսերի թողարկման նպատակով ուսումնասիրության իրականացում |
Չեղարկված է ՀՀ Ֆինանսաների նախարարության առաջարկի հիման վրա (21.12.23 N 2286-Լ) |
2.3 |
Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ջերմամեկուսացման միջոցառումների ծրագրի մշակում |
Չեղարկված է (21.12.23 N 2286-Լ) |
2.4 |
Երևանում հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրում |
Ընթացքի մեջ է |
2.5 |
Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցի ներդրման և ընդլայնման հայեցակարգի մշակում |
Ընթացքի մեջ է, «ՀՀ-ում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման և «ՀՀ էլեկտրական շարժունակության զարգացման քաղաքականության» նախագծերը մշակվել են, գտնվում են e-draft.am համակարգում |
2.6 |
ՀՀ հանրակրթական դպրոցներում էներգախնայողության և էներգարդյունավետության բարձրացման ծրագրի (մինչև 2030 թ․) նախագծի մշակում |
Ընթացքի մեջ է |
2.7 |
Հանրային օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր |
Ընթացքի մեջ է |
2.8 |
Հաղորդակցության ռազմավարության և գործողությունների պլանի մշակում |
Ավարտված է |
3. |
Էլեկտրական էներգիայի օգտագործման խթանում |
|
3․1 |
Էլեկտրական էներգիայով սնվող սարքավորումների օգտագործման ընդլայնմանը միտված մաքսային կարգավորումների փոփոխությունների նախագծի մշակում |
Ընթացք չի տրվել ՀՀ ՖՆ 2023թ. մարտի 23-ի h. 01/2-1/5048-2023 գրությամբ |
3․2 |
Էլեկտրական էներգիայի վերջնական սպառման ավելացմանը՝ ի հաշիվ բնական գազի վերջնական սպառման նվազեցման, միտված սակագնային կարգավորումների մշակում և ներդրում |
Առաջարկվել է չեղարկել ՀՀ ՀԾԿՀ 2024թ. հունիսի 5-ի հ.ԳԲ/34.3-Մ2-6/2414-2024 առաջարկով |
3.3 |
Էլեկտրական էներգիայով սնուցվող արդիական ջեռուցման համակարգերի ներդրման պետական աջակցության ծրագրի մշակում |
Ընթացք չի տրվել |
4. |
Կայուն զարգացման նպատակների շրջանակի հետագա տեղայնացում |
|
4.1 |
Կայուն զարգացման նպատակների շրջականի տեղայնացման (ազգայնացման) ուղղությամբ աշխատանքների իրականացում կայուն զարգացման 7-րդ նպատակի գծով |
Ընթացքի մեջ է և պարբերական, շարունակելի |
5. |
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի իրականացման հաջորդ փուլերի պլանավորում |
|
5.1 |
«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Իրականացվում է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվող ծրագրի նախագծով |
5.2 |
«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երրորդ փուլի (2028-2030 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Չի մեկնարկել |
- Կարգավորման նպատակը և բնույթը
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի ընդունմամբ սահմանվել և հաստատվել են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառում ցուցանիշներ ու թիրախներ: Դրանց իրականացման համար անհրաժեշտ են կանոնակարգված օրենսդրական բարեփոխումներ, նորարարական լուծումների տեխնիկատնտեսական հիմնավորումներ, իրազեկման և կրթական ծրագրեր, ներդրումային ծրագրերի ուղղորդում, կանոնակարգում, ինչպես նաև գնահատում և հաշվետվողականություն։ Նախագծով առաջարկվող՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027 թթ․) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը ներկայացնում է Էներգախնայողության, այդ թվում՝ տնային տնտեսությունների, շենքերի, տրանսպորտի, գյուղատնտեսության և արդյունաբերության հատվածների, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակի հետագա տեղայնացման բնագավառների միջոցառումների ցանկ, ներառյալ ակնկալվող արդյունքներն ու ազդեցությունները, իրականացման ժամկետները, կատարող և համակատարող կառույցները և անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախնական կարիքը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Էներգետիկ Անվտանգության ծրագրի աջակցությամբ։
- Ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, կնվազեն շենքերի ջեռուցման և էներգասպառող սարքավորումների տեսակարար էներգատարությունը, գյուղմթերքի և արդյունաբերական արտադրության միավորի էներգատարությունը, ֆինանսական ծախսերի և ջերմոցային գազերի արտանետումները, նշանակալիորեն կընդլայնվի էներգաարդյունավետության հետ ինտեգրված վերականգնվող էներգիայի աղբյուրների (մասնավորապես, արևային էներգիայի) օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ նպաստելով էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ին N 398-Լ որոշման 1-ին կետով հավանության արժանացած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի», 2021 թվականի օգոստոսի 18–ի 1363–Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ) և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը)» դրույթներից:
-
Քննարկվել է
10.09.2024 - 26.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 846
Տպել