Добавить в избранное

В стадии разработки

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը․

   «Որակավորման հանձնաժողով ստեղծելու, որակավորման հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման և ընտրության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2024 թվականի հուլիսի 12-ին ՀՕ-312-Ն օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների կիրարկմամբ, մասնավորապես՝ Օրենքի 16․1-ին հոդվածի 6-րդ մասի պահանջներով։

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Օրենքի համաձայն Կադաստրի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հանդիսանում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին և իրականացնում որակավորում՝ գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտում։ Օրենքի 16․1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Կոմիտեի կողմից որակավորումը կազմակերպում և իրականացվում է որակավորման քննությունների միջոցով, որոնք ընդունում է Կոմիտեի կողմից Կառավարության սահմանած կարգով ստեղծված որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովը բացի նրանից, որ կազմակերպում և իրականացնում է հայտատուների մասնագիտական որակավորման անցկացման աշխատանքները, որոշում հայտատուների մասնագիտական որակավորման անցկացման վայրը, օրը, ժամը, ամփոփում որակավորման արդյունքները, նաև ուսումնասիրում և վերահսկում է արդեն իսկ որակավորված անձանց գործունեությունը, այդ թվում նաև Կոմիտեի ղեկավարին տրամադրում է եզրակացություն՝ որակավորման վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման մասին։

   Նախագծով հստակ սահմանվում են որակավորման հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը, հանձնաժողովի անդամների քանակը, հանձնաժողովի անդամների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անդամության հայտի ներկայացման կարգը, ժամկետները և եղանակները։ Բացի այդ, Նախագծով սահմանվում են նաև որակավորման հանձնաժողովի անդամության համար սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանող հայտատուների ընտրության կարգը և պայմանները, որակավորման հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները, հանձնաժողովի նիստերի անցկացման կարգն ու պայմանները։

  1. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
  2. 4. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  • Обсуждалось

    06.09.2024 - 26.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Общественное обсуждение

06.09.2024 12:25

пр. Аршакуняц 7, Ереван, 0023, info@cadastre.am

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1104

Принт