В стадии разработки
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
5 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի N – Ն
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16․1-ին հոդվածի 6-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել որակավորման հանձնաժողով ստեղծելու, որակավորման հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման և ընտրության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2024 թվականի -ի
N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման անցկացումը կազմակերպում և իրականացնում է գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներումում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամների նշանակումը և Հանձնաժողովի կազմում փոփոխությունները կատարվում են Կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ղեկավարի համապատասխան հրամանով:
- Հանձնաժողովը կազմված է 7 անձից` նախագահից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և երկու անդամները հանդիսանում են Կոմիտեի աշխատակիցներ, մեկ անդամը ընտրվում է Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական հաստատություններից (այդ հաստատության ղեկավարության գրավոր համաձայնությամբ), իսկ մյուս երկուսը Կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտեի) հաշվառած՝ գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, հողաշինարարների, չափագրողների և հաշվառողների ինքնակարգավորվող կազմակերպությունների (այսուհետ՝ ինքնակարգավորվող կազմակերպություն) առաջադրած անդամներից: Հանձնաժողովի նախագահը հանդիսանում է Կոմիտեի աշխատակից և չի կարող լինել Կոմիտեի աշխատակից հանդիսացող հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող։
- Հանձնաժողովի կազմում ինքնակարգավորվող կազմակերպությունների կամ գիտական հաստատությունների ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով՝ Կոմիտեն հրապարակում է հայտարարություն: Հայտերը ներկայացնելու համար սահմանվում է հայտարարության հրապարակման օրվանից երկշաբաթյա ժամկետ:
4․ Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները`
1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն.
2) հայտերի ընդունման օրերը և ժամերը.
3) սույն կարգով սահմանված պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:
- Հանձնաժողովի կազմում գիտական հաստատության կամ ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կազմակերպությունները կարող են ներկայացնել հետևյալ պայմանների ապահովմամբ՝
1) ինքնակարգավորվող կազմակերպությունների դեպքում Հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով առաջադրվող ներկայացուցիչը պետք է ունենա «Գեոդեզիստի և մարկշեյդերի» կամ «Քարտեզագրողի, հողաշինարարաի, չափագրողի և հաշվառողի» որակավորում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։
2) գիտական հաստատությունների դեպքում հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով առաջադրվող ներկայացուցիչը պետք է ունենա առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա գիտական և/կամ կրթական փորձառություն մասնագիտական գործունեության բնագավառում։
3) առաջադրվող ներկայացուցիչը համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի աշխատակից չի կարող հանդիսանալ:
- Հանձնաժողովի անդամության հայտի հետ միաժամանակ ներկայացվում են այն փաստաթղթերը (բնօրինակ կամ պատճեն), որոնք փաստում են սույն կարգի 5-րդ կետով ամրագրված պայմաններին համապատասխանությունը: Հայտում նշվում է հանձնաժողովի կազմում առաջադրվող ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):
- Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:
- Փաստաթղթերն ընդունելու նպատակով` Հանձնաժողովի քարտուղարը վարում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտ ներկայացնողի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի ցանկը:
- Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք ներկայացվել են փոստ` մինչև հայտարարությունում նշված ժամկետի ավարտը:
- Փոստով կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում` վերջինիս կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
- Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է փաստաթղթերը Կոմիտեի քարտուղարությունում ստացվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
- Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:
- Ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի 5-րդ կետի պայմաններին որոշվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից` համապատասխան արձանագրություն կազմելու միջոցով: Արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի քարտուղարը:
- Սույն կարգի 5-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան հայտերի ներկայացման դեպքում Կոմիտեի ընտրությամբ հանձնաժողովի կազմում ներգրավվում է գիտակրթական, գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներումում ավելի մեծ աշխատանքային փորձառություն ունեցող թեկնածուն։
- Հանձնաժողովի` ինքնակարգավորվող կազմակերպությունները և գիտական հաստատությունները ներկայացնող անդամների թեկնածուներին ընտրելուց հետո Հանձնաժողովի կազմը ներկայացվում է Կոմիտեի ղեկավարի հաստատմանը:
- Գիտական հաստատության և ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացուցիչները Հանձնաժողովի կազմում ներգրավվում են երկու տարի ժամկետով` նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ:
- Հանձնաժողովի կազմում գիտական հաստատության և ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացուցչի ընդգրկվելու ժամկետի ավարտին նախորդող եռամսյակում կամ սույն կարգով սահմանված դեպքերում ժամկետից շուտ ներկայացուցչի անդամությունը դադարեցնելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովին տրամադրում է տեղեկատվություն` համապատասխան անդամի անդամությունը երկարաձգելու կամ նոր անդամ ընտրելու վերաբերյալ:
- Այն դեպքում, երբ հանձնաժողովը որոշում է կայացնում նոր անդամ ընտրելու վերաբերյալ, Կոմիտեն թափուր տեղ առաջանալու պահից երկշաբաթյա ժամկետում հրապարակում է հայտարարություն և սույն կարգի համաձայն ներգրավում նոր անդամի:
- Հանձնաժողովի կազմում անդամ ընտրված գիտական հաստատության կամ ինքնակարգավորվող կազմակերպությունների ներկայացուցիչների անդամությունը Հանձնաժողովի առաջարկությամբ կարող է դադարել, երբ հանձնաժողովի համապատասխան անդամն անհարգելի պատճառով առնվազն մեկ անգամ չի մասնակցել հանձնաժողովի նիստին, կամ կասեցվել կամ դադարեցվել է համապատասխան գիտական հաստատության կամ ինքնակարգավորվող կազմակերպության գործունեությունը, կամ գիտական հաստատության կամ ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացուցիչը դադարել է համապատասխանել Հանձնաժողովի անդամ ընտրվելու չափանիշներին, կամ համապատասխան կազմակերպությունը ներկայացրել է անդամությունը դադարեցնելու մասին դիմում կամ դադարեցվել է անդամի առնչությունը գիտական հաստատությանը կամ ինքնակարգավորվող կազմակերպությանը:
- Հանձնաժողովը՝
1) կազմակերպում է հայտատուների մասնագիտական որակավորման անցկացման աշխատանքները.
2) որոշում է հայտատուների մասնագիտական որակավորման անցկացման վայրը, օրը, ժամը և դրա մասին հայտարարությունը տրամադրում է Կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը՝ Կոմիտեի պաշտոնական կայքէջում հրապարակելու համար.
3) ամփոփում է որակավորման արդյունքները և կազմում եզրակացություն, որը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները.
4) վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման մասին եզրակացություն է տալիս Կոմիտեի ղեկավարին.
5) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
- Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է անդամների կեսից ավելին:
- Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի քվեարկությամբ որոշված անդամներից որևէ մեկը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
Հայաստանի Հանրապետության Ա. Հարությունյան
վարչապետի աշխատակազմի
ղեկավար
-
Обсуждалось
06.09.2024 - 26.09.2024
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Общественное обсуждение
06.09.2024 12:25
пр. Аршакуняц 7, Ереван, 0023, info@cadastre.am
Просмотры 932
Принт