«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 455-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
2 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 455-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում (այսուհետ` օրենք) 12.07.2024թ. ՀO-309-Ն oրենքով կատարված փոփոխությունների համաձայն բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստության իրականացման գործընթացում քաղաքացու առողջական վիճակով պայմանավորված զինվորական պատրաստությունը դադարեցնելու, ինչպես նաև զինվորական մասնագիտություններով պատրաստության իրականացման վերաբերյալ կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .08.2024թ. N -Ա որոշմամբ (նախագիծը ներկայացված է Վարչապետի աշխատակազմ) հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքում 2024թ. հուլիսի 12-ի ՀO-309-Ն oրենքով կատարված փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների համար օրենքով սահմանված իրավական հետևանքը չի կարող ծագել պայմանագրի գործողության ընթացքում ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության հետևանքով քաղաքացու` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ընտանիքի համապատասխան անդամ ունենալու հիմքով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել զինվորական պատրաստությունն օրենքով սահմանված հիմքերով դադարեցնելու վերաբերյալ հստակեցնող կարգավորում ներառել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստության կարգը սահմանող ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 455-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ:
Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ զինվորական մասնագիտություններով պատրաստության իրականացման դրույթները համապատասխանեցնել ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայություն անցնելու նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանող կարգի դրույթների (5-րդ կետի 1-ին ենթակետ) հետ և հստակեցնել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի անվանումը: Միաժամանակ, զինվորական պատրաստության ընթացքում առկա են դեպքեր, երբ «Պատիվ ունեմ» ծրագրով սովորող այն քաղաքացիները, ովքեր չեն բնակվում Երևանում, զինվորական պատրաստությանը նախորդող օրը գալիս են Երևան՝ հաջորդ օրը սահմանված ժամին զինվորական պատրաստության ներկայանալու համար, և դրա պատճառով որոշակի դժվարություններ են ունենում (ծախսում են լրացուցիչ գումար), որի շրջանակներում քիչ չեն դեպքերը, երբ այդ քաղաքացիները ցանկություն են հայտնել գիշերել ռազմաուսումնական հաստատությունում: Այդ կապակցությամբ համապատասխան կարգավորում է ներառվում որոշման մեջ:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստության իրականացման գործընթացում օրենքով սահմանված հիմքով զինվորական պատրաստությունը դադարեցնելու, ինչպես նաև զինվորական պատրաստությունն ըստ զինվորական մասնագիտություններով կրտսեր սպայական կազմի հրամանատարների պատրաստման ծրագրերով իրականացնելու վերաբերյալ կարգավորումներն ու հնարավորություն է ընձեռնվում զինվորական պատրաստություն անցնող քաղաքացիներին՝ ցանկություն ունենալու դեպքում գիշերել ռազմաուսումնական հաստատությունում:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Обсуждалось
29.08.2024 - 14.09.2024
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 965
Принт