«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 455-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
2 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի
N 455-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 455-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կրտսեր հրամանատարական խմբի պաշտոնների համալրման պատրաստությունը` նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում` զինվորական մասնագիտություններով կրտսեր սպայական կազմի հրամանատարների պատրաստման ծրագրերով.».
2) 7-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Զինվորական պատրաստության օրվան նախորդող օրը Երևան քաղաքում չբնակվող քաղաքացիների գիշերակացը, այդ քաղաքացիների ցանկությամբ, կարող է կազմակերպվել համապատասխան ռազմաուսումնական հաստատությունում:».
3) 9-րդ կետի 2-րդ ենթակետում «ճանաչվելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացու հետ կնքված պայմանագիրն օրենքով սահմանված այլ հիմքով վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն ՓԱՇԻՆՅԱՆ
ք. Երևան 2024թ.
-
Обсуждалось
29.08.2024 - 14.09.2024
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 967
Принт