ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
4 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ 2024 թվականի N ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի <<Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին>> թիվ 1321-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝
- 1-ին կետում լրացնել նոր՝ 2.2-րդ և 2.3-րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
2.2) 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով կառուցված կամ կառուցվող անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի.
2.3) 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով կառուցված կամ կառուցվող անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է սույն կետի 2.2-րդ ենթակետում չնշված մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի.»,
- 8-րդ կետի 4-րդ ենթակետում <<2-րդ և 2.1-ին ենթակետերով>> բառերը փոխարինել <<2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ ենթակետերով>> բառերով,
- 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
<<8.1․ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված հիփոթեքային վարկերի մասով հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեքային վարկի վարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 մլն դրամը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար վերադարձվում է 1.5 մլն դրամը, իսկ 2025 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ յուրաքանչյուր եռամսյակի համար 750 հազար դրամը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար վերադարձվում է 750 հազար դրամը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
-
Обсуждалось
27.08.2024 - 11.09.2024
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
Просмотры 970
Принт