Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ  

 

______ 2024 թվականի  N ___ Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդ­ված­ները՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյունը որո­շում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի <<Հիփո­­­թեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզի­կա­կան անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահ­մա­նելու մասին>> թիվ 1321-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝
  • 1-ին կետում լրացնել նոր՝ 2.2-րդ և 2.3-րդ ենթակետեր հետևյալ բովան­դա­կու­­թյամբ.

2.2) 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով կառուց­ված կամ կառուցվող անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արա­գա­ծոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում, բացա­ռու­­թյամբ Կառա­վարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի.

2.3) 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով կառուց­ված կամ կառուցվող անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է սույն կետի 2.2-րդ ենթակետում չնշված մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ Կառա­վա­րու­թյան հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուց­­վող անշարժ գույքի.»,

  • 8-րդ կետի 4-րդ ենթակետում <<2-րդ և 2.1-ին ենթակետերով>> բառերը փոխարինել <<2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ ենթակետերով>> բառերով,
  • 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<8.1․ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված հիփո­թեքային վար­կերի մասով հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոս­ների գումարների չափով հիփոթեքային վարկի վարկառուներին վերադարձման ենթակա եկա­մտա­յին հարկի ընդ­հա­նուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 մլն դրամը գերա­զան­ցելու դեպքում յուրա­քանչ­յուր եռամսյակի համար վերադարձվում է 1.5 մլն դրամը, իսկ 2025 թվա­կանի հունվարի 1-ին և դրանից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ յուրաքանչյուր եռամսյակի համար 750 հազար դրամը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար վերա­դարձ­վում է 750 հազար դրամը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
  • Քննարկվել է

    27.08.2024 - 11.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 972

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ