Добавить в избранное

В стадии разработки

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի հիմնավորումը

 

 

Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը

 

«էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը սահմանում է սպառողի պարտավորությունն իր էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան փոխանցելու ենթասպառողի կամ բաշխողի այլ ցանցերին: Վերոնշյալ իրավանորմի կիրառելիության ապահովման տեսանկյունից գործնականում անհրաժեշտություն է առաջանում սպառողի համաձայնությունը ենթասպառողի կողմից էներգաարտադրության պարագայում իր  էներգատեղակա­յանքից դեպի բաշխման ցանց  փոխանցել  էլեկտրական էներգիան, ինչը ենթասպառողների համար առաջացնում է խոչընդոտներ և հավելյալ ֆինանսական ծախսեր:

Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ սպառողները, որոնք նախկինում տրամադրել էին ենթասպառողներին համաձայնություն իրենց էլեկտրատեղակայանքի միջոցով բաշխման ցանցին միանալու վերաբերյալ կամ չէին տրամադրել, սակայն օրենքի ուժով կատարում էին էլեկտրական էներգիան ենթասպառողին փոխանցելու պարտականությունը, որոշ ժամանակ անց հրաժարվում են ապահովել նշված պարտավորությունը և ենթասպառողների համար առաջացնում են տարաբնույթ խոչընդոտներ:

 

Չնայած քննարկվող իրավակարգավորմամբ հետապնդվող նպատակին՝ նորմի խմբագրությունը կիրառում է «սպառող» եզրույթը, որը նեղացնում է այն անձանց շրջանակը, ով կրում է պարտականություն իր էլեկտրաէներգետիկական օբյեկտներով փոխանցելու էլեկտրական էներգիա ենթասպառողներին և բաշխողի այլ ցանցերին: Այլ կերպ ասած, այն պարագայում, երբ նշված էլեկտրաէներգետիկական օբյեկտի սեփականատերը կամ այն տիրապետող կամ շահագործող սուբյեկտը չի հանդիսանում սպառող, վերջինս ազատվում է նման պարտականությունից՝ ուղղակիորեն խոչընդոտներ առաջացնելով էլեկտրաէներգիան ենթասպառողներին և բաշխողի այլ ցանցերին փոխանցելու հարցում:

Ստացվում է, որ օրենքը, ելնելով ընդհանուր հանրային շահի գաղափարից, ամրագրել է պարտականություն էլեկտրաէներգետիկական օբյեկտի սեփականատեր-սպառողների համար, սակայն չի սահմանել պարտականություն ոչ սպառող սեփականատեր հանդիսացող անձանց համար, որը չի համապատասխանում նորմի կարգավորման իրական նպատակին: Այլ կերպ ասած, էներգամատակարարման անխափանությունը ապահովելու համար էական է ոչ թե սպառող լինելու հանգամանքը, այլ, որ տվյալ անձին պատկանող էլեկտրաէներգետիկական օբյեկտով իրականացվի ենթասպառողի կամ բաշխման այլ ցանցերի սնուցումը:

 

 

 

Կարգավորման նպատակը

 

Հստակեցնել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխության արդյունքում էլեկտրաէներգետիկական օբյեկտների սեփականատեր հանդիսացող անձանց կողմից՝ ենթասպառողներին կամ բաշխման այլ ցանցերին էլեկտրական էներգիայի փոխանցման պարտականության վերաբերյալ հարցերը:

Միաժամանակ սույն օրենքի նախագծի 2-րդ կետով առաջարկվում է օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել վեց ամիս՝ հաշվի առնելով այն, որ տվյալ սպառման կետում ինքնավար էներգաարտադրող կամ միկրոէներգաարտադրող հանդիսացող ենթասպառողների կողմից էլեկտրական էներգիան բաշխման ցանց առաքելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում սահմանել սպառողներին փոխհատուցման մեխանիզմներ և այդ նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացնել համապատասխան փոփոխություններ։

 

 

 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

 

Ակնկալվող արդյունքը

 

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական օբյեկտների սեփականատեր հանդիսացող անձանց կողմից՝ ենթասպառողներին կամ բաշխման այլ ցանցերին էլեկտրական էներգիայի փոխանցման պարտականության վերաբերյալ հարցերը:

 

 

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական բյուջեում եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր մինչև 2040 թվականը և այլ  ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Обсуждалось

    21.08.2024 - 05.09.2024

  • Тип

    Закон

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 820

Принт

Предложения

Տիգրան Ստեփանյան

22.08.2024

Այսինքն եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանդիսանում է էլեկտրատեղակայանքի սեփականատեր, ինքնավար էներգաարտադրող կամ միկրոէներգաարտադրող է, չի հանդիսանում ՀԷՑ-ի սպառող և առհասարակ չի ցանկանում որևէ առնչություն ունենալ ՀԷՑ-ի հետ, դուք այս նախագծով առաջարկում եք անտեսել նրանց սեփականության իրավունքը և պարտադրել նրանց սեփական կայանքներով արտադրված էլեկտրաէներգիան փոխանցել ՀԷՑ-ի բաշխման ցանցին?

Узнать больше