Добавить в избранное

В стадии разработки

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 .

«Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 48-րդ հոդվածի            1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

« 1. Սպառողը, էլեկտրաէներգետիկական օբյեկտի սեփականատերը, այն տիրապետող կամ շահագործող անձը պարտավոր են իրենց էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման, ինչպես նաև տվյալ սպառման կետում ինքնավար էներգաարտադրող կամ միկրոէներգաարտադրող հանդիսացող ենթասպառողների կողմից արտադրված էլեկտրական էներգիան դեպի բաշխման ցանց առաքման համար՝ հանձնաժողովի սահմանված կարգով։»

 

Հոդված 2. 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

  • Обсуждалось

    21.08.2024 - 05.09.2024

  • Тип

    Закон

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 822

Принт

Предложения

Տիգրան Ստեփանյան

22.08.2024

Այսինքն եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանդիսանում է էլեկտրատեղակայանքի սեփականատեր, ինքնավար էներգաարտադրող կամ միկրոէներգաարտադրող է, չի հանդիսանում ՀԷՑ-ի սպառող և առհասարակ չի ցանկանում որևէ առնչություն ունենալ ՀԷՑ-ի հետ, դուք այս նախագծով առաջարկում եք անտեսել նրանց սեփականության իրավունքը և պարտադրել նրանց սեփական կայանքներով արտադրված էլեկտրաէներգիան փոխանցել ՀԷՑ-ի բաշխման ցանցին?

Узнать больше