Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը։

Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը կմեկնարկի օգոստոսի 1-ից՝ համապատասխան ընթացակարգի հաստատումից հետո։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության տրամադրման ընթացակարգը, հստակեցվում են ծրագրի բոլոր բաղադրիչներով ստացված առցանց դիմումների մշակման գործընթացում Միասնական սոցիալական ծառայության գործառույթները, ինչպես նաև պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։ Մասնավորապես՝

  • Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով հստակեցվում է, թե որ ընտանիքի անդամների հաշվով է իրականացվելու բնակմակերեսի հաշվարկը։
  • Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանվում է, որ ընտանիքի անչափահաս անդամները պարտադիր չէ, որ դառնան ձեռքբերվող գույքի սեփականատերեր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը անչափահաս երեխաների անունով գրանցելու դեպքում պահանջվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությունը (համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի), ինչն իրենից ներկայացնում է ժամանակատար և բարդ գործընթաց։ Միաժամանակ, նույն իրավակարգավորմամբ «Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության` խնամակալն իրավունք չունի կնքել, իսկ հոգաբարձուն` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, բաժանել նրա գույքը կամ դրանից բաժիններ առանձնացնել, ինչպես նաև խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարք»: Այսինքն, շահառուն կարող է ցանկացած պահի, ստանալով խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությունը, օտարել իր անչափահաս երեխաներին պատկանող գույքը, ինչը նշանակում է, որ այս դրույթի առկայությունը/բացակայությունը, ըստ էության, չի ազդում անչափահաս երեխաների իրավական վիճակի վրա։
  • Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով հստակեցվում է, որ ծրագրի շրջանակում ինչպես հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն ողջ շահառուները։
  • Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետով հստակեցվում է, որ աջակցության չափը ոչ թե հստակ 3, 4 կամ 5 մլն է, այլ մինչև 3, 4 կամ 5 մլն, քանի որ գործնականում լինում են դեպքեր, երբ օրինակ 15 անդամ ունեցող ընտանիքը նախընտրում է 5 մլն արժողությամբ բնակավայր, արդյունքում 55 մլն դրամ հատկացվում է գույքի ձեռքբերմանը, մինչև 5 մլն դրամ գյուղատնտեսական նշանակության հողամասի գնմանը, մինչև 4 մլն դրամ ծրագրի շրջանակներում ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգմանը, մինչև 2 մլն դրամ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը, այդուհանդերձ, 75 մլն դրամից մնում է դրական մնացորդ, որն այս դեպքում ենթակա չէ իրացման։ Ուստի անհրաժեշտ է հստակեցնել, որ եթե աջակցության հանրագումարային չափը գերազանցում է ծրագրով սահմանված աջակցության բոլոր տարբերակներով նախատեսված չափի հանրագումարը, ապա այս դեպքում դրական մնացորդը ենթակա չէ իրացման որևէ այլ՝ կարգով չնախատեսված ձևաչափով։  
  • Նախագծի 1-ին կետի 5-րդ ենթակետով հստակեցվում է, որ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու դեպքում աջակցության դադարեցումը վերաբերվում է ընտանիքի 2 չափահաս անդամի, այլ ոչ թե մեկի բացակայությանը։
  • Նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետով հստակեցվում է, որ զոհվածի ընտանիքները 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված շահառուներն են։
  • Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետով հստակեցվում են դիմում-հայտարարության մերժման հիմքերը։
  • Նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվում է, որ մերժված շահառուն չի կարող կրկին դիմել, եթե մերժման համար հիմք է հանդիսացել 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառու հանդիսանալը։
  • Նախագծի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանվում են Միասնական սոցիալական ծառայության գործառույթներն այն դեպքերի համար, երբ տվյալների նույնականացումը հնարավոր չէ իրականացնել ինքնաշխատ եղանակով։
  • Նախագծի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի իրացման ընթացակարգը, մերժման հիմքերը, ընտանիքի՝ մահացած անդամների տվյալները հավաստագրից հեռացնելու ընթացակարգը, ինչպես նաև հավաստագրերի չեղարկման ընթացակարգն այն դեպքերում, երբ շահառուն իր նախընտրած թիրախային խմբով չի կարողանում իրացնել հավաստագիրը, օրինակ՝ շահառուն ընտրել է «ցանկացած այլ կազմով ընտանիքներ, որոնց անդամները ֆինանսական կազմակերպության կողմից կհամարվեն վարկունակ և ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ դրա արժեքի առնվազն 50 տոկոսի չափով հավելյալ հիփոթեքային վարկ կստանան» թիրախային խումբը, սակայն հավաստագիրը ստանալուց հետո ֆինանսական կազմակերպություններն այնուամենայնիվ չեն համարել վերջիններիս վարկունակ։ Այս դեպքում շահառուները պետք է հնարավորություն ունենան հրաժարվել այդ հավաստագրից՝ իրենց ընտանիքի կազմին համապատասխան փուլին դիմելու հնարավորությամբ։
  • Նախագծով նաև սահմանվում է, որ բոլոր այն անձինք, ովքեր ընդգրկված են եղել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկում, սակայն 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն դիմել և չեն ստացել հավաստագիր, քանի որ իրազեկված չեն եղել ծրագրի շահառու հանդիսանալու վերաբերյալ, կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում՝ ծրագրի մյուս պայմաններին բավարարելու դեպքում։ Առաջարկվող կարգավորման հիմքում դրված է այն փաստը, որ ծրագրի շահառուների ցանկում ներառված, սակայն չդիմած շուրջ 300 ընտանիքների տվյալների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանք նախկինում չեն ունեցել ՀՀ հաշվառում, ինչը պարտադիր պայման էր։ Այդ ընտանիքները հնարավորություն կունենան դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին՝ ծրագրով սահմանված առաջնահերթություններին և պայմաններին համապատասխան։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

4. Ակնկալվող արդյունքը

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 25,000 ընտանիքների համար բնակարանային հասանելիության ապահովումը։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1-ին կետի 2-րդ ենթակետի 1-ին պարբերությունից։

 

  • Обсуждалось

    20.08.2024 - 05.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1157

Принт

Предложения

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.08.2024

Սույն որոշման 16-րդ կետի "բ" ենթակետով սահմանված է, որ ծրագրի հիմնական պայմաններին չբավարարող հիփոթեքային վարկ ունեցող շահառուների՝ ծառայություն ներկայացրած դիմումը մերժվում է, եթե՝ ձեռք բերված բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս է 12 քմ-ից։ Հետաքրքիր է, ո՞ր նորմատիվատեխնիկական չափանիշների հիման վրա է ՀՀ կառավարությունը սահմանում բնակելի տարածքի մակերեսը՝ (12քմ):

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.08.2024

Կարծում ենք սույն որոշման 10-րդ կետից հետո 10․1 կետի ձևակերպումը՝ "ծրագրի շրջանակում ինչպես հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն ողջ շահառուները" հստակեցման կարիք ունի։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմով է պարզվելու, որ շահառուի ընտանիքի անդամը մահացել է հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ։ Այդ պարզելու պարտավորությունը ո՞վ կամ ո՞ր մարմինն է կրելու և ի՞նչ ժամկետում։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.08.2024

«Այն դեպքերում, երբ ընտանիքի չափահաս կամ անչափահաս (այս դեպքում չափահաս անդամի հետ միասին) անդամը ՀՀ սահմաններից դուրս է (են) եկել արտերկրում բուժում ստանալու նպատակով՝ այս մասին համապատասխան փաստաթուղթ /բժշկական եզրակացություն կամ տեղեկանք/ ներկայացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Узнать больше