Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.08.2024 17:34:05 «Այն դեպքերում, երբ ընտանիքի չափահաս կամ անչափահաս (այս դեպքում չափահաս անդամի հետ միասին) անդամը ՀՀ սահմաններից դուրս է (են) եկել արտերկրում բուժում ստանալու նպատակով՝ այս մասին համապատասխան փաստաթուղթ /բժշկական եզրակացություն կամ տեղեկանք/ ներկայացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Նման տեղեկատվություն ներկայացնելու պահանջ սահմանված չէ։
2 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.08.2024 17:46:21 Կարծում ենք սույն որոշման 10-րդ կետից հետո 10․1 կետի ձևակերպումը՝ "ծրագրի շրջանակում ինչպես հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն ողջ շահառուները" հստակեցման կարիք ունի։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմով է պարզվելու, որ շահառուի ընտանիքի անդամը մահացել է հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ։ Այդ պարզելու պարտավորությունը ո՞վ կամ ո՞ր մարմինն է կրելու և ի՞նչ ժամկետում։ Շահառուների մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ստացվելու է ինքնաշխատ եղանակով ՔԿԱԳ գործակալության տվյալների շտեմարանից՝ առցանց ռեժիմով։
3 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.08.2024 18:42:50 Սույն որոշման 16-րդ կետի "բ" ենթակետով սահմանված է, որ ծրագրի հիմնական պայմաններին չբավարարող հիփոթեքային վարկ ունեցող շահառուների՝ ծառայություն ներկայացրած դիմումը մերժվում է, եթե՝ ձեռք բերված բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս է 12 քմ-ից։ Հետաքրքիր է, ո՞ր նորմատիվատեխնիկական չափանիշների հիման վրա է ՀՀ կառավարությունը սահմանում բնակելի տարածքի մակերեսը՝ (12քմ): Հաշվի է առնվել տարբեր երկրներում մեկ անձի հաշվով բնակելի մակերեսի կիրառելի նվազագույն չափը։