Добавить в избранное

В стадии разработки

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 136-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 136-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

   «Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 2 հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված պահանջներից:

   Հաշվի առնելով նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) և դրա անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի զարգացման միտումները, ինչպես նաև բազային տարածական տվյալների ստեղծման և ստանդարտացման ժամանակակից սարքածրագրային հնարավորությունների կիրառումն՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և ներդնել ԱՏՏԵ-ի վարման և օգտագործման նոր իրավական ակտ։

Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) կարևոր բաղադրիչ է հանդիսանում բազային և թեմատիկ տարածական տվյալները՝ խիստ անհրաժեշտություն է առաջանում մշակել և հաստատել ԱՏՏԵ-ի տարածական տվյալների և դրանց մետատվյալների ստեղծման և մշակման կարգը։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   «Տարածական տվյալների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման կարգը, իսկ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման կարգը, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման կարգը, հետևաբար՝ իրավական նորմերի անհիմն կրկնությունից խուսափելու համար, նպատակահարմար է Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված իրավական ակտերը միավորել և ընդունել մեկ նախագծի շրջանակներում:

   Ներկայումս ԱՏՏԵ-ի տարածական տվյալների, մետատվյալների ստեղծման, մշակման փուլերի ինտեգրման, փոխգործելիության և մեթոդների որակի վերահսկման հետ կապված հարաբերությունները չեն կարգավորվում որևէ համապարփակ իրավական ակտով:

   Իրավական կարգավորումներն առնչվում են տարբեր մասշտաբի տեղագրական (տոպոգրաֆիկ) քարտեզների ստեղծմանը, սակայն ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալներն իրենց բնույթով և կառուցվածքով և օգտագտործման միջավայրով (առցանց քարտեզագրական հարթակ), տարբերվում են, ավելին՝ ժամանակակից մեթոդների կիրառման պարագայում, այդ թվում արհեստական բանականության թե՛ տվյալների ստեղծման և թե՛ տվայլների վերլուծության, մշակման փուլերում, անհրաժեշտություն է առաջանում քարտեզագրական շերտերը ստեղծել՝ հաշվի առնելով աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) սկզբունքները։

   ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների ստեղծման բազմափուլ աշխատանքները, կանոնակարգված վարումը և ինտեգրումը պահանջում են համակարգված սկզբունքների մշակում և ներդրում, այդ թվում՝ վարման մակարդակների, մեթոդների հստակ սահմանում։

   Ավելին, ԱՏՏԵ-ի վարումը իրենից ներկայացնում է բարդ գործընթաց, որի արդյունավետ իրականացման միակ ճանապարհը կազմակերպված աշխատանքն է՝ մի շարք ռազմավարական ծրագրերի, տեխնիական ձեռնարկների կազման ու տարբեր կատարողների գործառույթների հստակ սահմանման միջոցով։ Վերը նշված գործընթացների իրավակարգավորումներն ամրագրված են սույն նախագծով։

   Ժամանակակից ԱՏՏԵ-ի ներդրումը պահանջում է նաև դրանում ներառվող տարածական տվյալների որակի վերահսկման և սխալների կառավարման մեխանիզմների և սկզբունքների սահմանում, առաջնահերթությունների և քարտեզագրական շերտերի ժամանակակից ԱՏՀ տարածական մոդելների դասակարգում։ Սույն նախագծով առաջին անգամ հստակ սահմանվում են տարածական տվյալների որակի ստուգման համար չափանիշները և մեթոդները, որոնք բարձրացնելու են ԱՏՏԵ-ի վարման հավաստիությունը և արդյունավետությունը։

   Հարկ է նշել նաև, որ ԱՏՏԵ-ի տարածական տվյալների մետատվյալների ստեղծման և թարմացման կանոնները ներկայումս սահմանված են Կադաստրի կոմիտեի 2022 թվականի N 76-Ն հրամանով, սակայն հաշվի առնելով ԱՏՏԵ-ի տարածական տվյալների մետատվյալների համընդհանուր բնույթը և մետատվյալների ստեղծման, մշակման համընդհանուր սկզբունքների հաստատման անհրաժեշտությունը, նախագծով սահմանվում է նաև ԱՏՏԵ-ի տարածական տվյալների մետատվյալների ստեղծման և մշակման կարգը։

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծի ընդունմամբ օրենսդրորեն կհստակեցվի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման, վարման, ինչպես նաև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը, որի արդյունքում կարգավորվելու, բարելավվելու և հեշտացվելու են բազային և թեմատիկ տարածական, մետատվյալների ստեղծման, մշակման գործընթացները, որոնք էլ իրենց հերթին հանգեցնելու են պետական լիազոր և շահագրգիռ մարմինների միջև տվյալների փոխանակումը և փոխգործելիությունը, ինչպես նաև ապահովվելու է տարածական տվյալների կազմակերպված ինտեգրումը, տվյալների անվտանգությունը, ամբողջականությունը, հավաստիությունն ու համընդհանուր հասանելիությունը հանրությանը:

   ԱՏՏԵ-ին համապատասխան ստուգված տարածական տվյալների ինտեգրման պարագայում շահագրգիռ մարմինները հնարավորություն կունենան կայացնել օպերատիվ և հիմնավորված որոշումներ։

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
  2. Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.

   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի

«ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2117-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտեի միջոցառումների ծրագրի 1-ին կետի «1. Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ որոշման, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված ոլորտային ռազմավարական փաստաթղթի պահանջներից:

  • Обсуждалось

    13.08.2024 - 30.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Общественное обсуждение

28.08.2024 14:56

пр. Аршакуняц 7, Ереван, 0023, info@cadastre.am

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 986

Принт