Добавить в избранное

В стадии разработки

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 136-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 136-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 136-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 
Հայաստանի Հանրապետության                                                                                                                                                                                                          Ն. Փաշինյան

           Վարչապետ

              Երևան

               202   թ.

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 202   թվականի

             ի       -ի N       որոշման

 

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (այսուհետ` ԱՏՏԵ) և նրա բաղադրիչների օգտագործման և վարման, այդ թվում ազգային տարածական տվյալների, մետատվյալների ինտեգրման, փոխգործելիության և որակի վերահսկման հետ կապված հարաբերությունները:
2. ԱՏՏԵ-ի վարումն իրականացվում է Կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից՝ շահագրգիռ մարմինների միջև տարածական տվյալների փոխանակումը և փոխգործելիությունը հեշտացնելու, բարելավելու, ինչպես նաև տարածական տվյալների ինտեգրման, անվտանգության բարձրացման, տվյալների ամբողջականության, հավաստիության և հանրության համընդհանուր հասանելիության նպատակով:
 
2. ԱՏՏԵ-Ի ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. ԱՏՏԵ-ի բազային տարածական տվյալների վարման աշխատանքներն իրականացվում են տարբեր տարիների օրթոֆոտոհատակագծերի գրասենյակային վերծանման, թվայնացման, դաշտային աշխատանքների և համապատասխան հատկանիշային տվյալների մուտքագրման միջոցով:
4. Բազային տարածական տվյալների հատկանիշային տվյալները մուտքագրում է ԱՏՏԵ-ի լիազոր մարմինը՝ Կոմիտեն, որոնց մի մասը տրամադրվում է ոլորտային պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
5. ԱՏՏԵ-ի բազային տարածական տվյալների վարման աշխատանքներն իրականացվում են մեթոդական ուղեցույցի (տեխնիկական ձեռնարկ) հիման վրա, որը մշակում և հաստատում է Կոմիտեն:
6. ԱՏՏԵ-ի թեմատիկ տարածական տվյալների վարման աշխատանքները իրականացվում են ըստ ոլորտների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների կողմից մշակված և հաստատված մեթոդական ուղեցույցերի (տեխնիկական ձեռնարկ) միջոցով:
7. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների վարումն իրականացվում է չորս տարբեր տարածական մակարդակներում`
  • հանրապետական,
  • մարզային,
  • համայնքային,
  • բնակավայրային:
8. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալները վարվում են միայն էլեկտրոնային եղանակով:
9. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների տարբեր մակարդակների համար սահմանվում են էլեկտրոնային քարտեզների հետևյալ մասշտաբները`
  • հանրապետական մակարդակ` 1 : 100000, 1 : 200000, 1 : 500000,
  • մարզային մակարդակ` 1 : 25000, 1 : 50000,
  • համայնքային մակարդակ` 1 : 5000, 1 : 10000, 1 : 25000,
  • բնակավայրերի (առանձին տարածքների) մակարդակ՝ 1 : 500, 1 : 1000, 1 : 2000:
3. ԱՏՏԵ-Ի ՎԱՐՈՒՄ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՈՒ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
 
10. ԱՏՏԵ-ի վարման կարևորագույն բաղադրիչ է բազային և թեմատիկ տարածական տվյալների ինտեգրումը և փոխգործելիության ապահովումը, որն իր մեջ ներառում է հետևյալ հիմնական գործողությունները՝ տվյալների նախապատրաստում և նախնական մշակում, տվյալների մուտքագրում, տվյալների որակի կառավարում և ճշգրտության ստուգում:
11. ԱՏՏԵ-ի վարումը և կառավարումը, ինչպես նաև տարածական տվյալների օգտագործումը իրականացվում է ազգային գեոպորտալի և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտային գեոպորտալների (հարթակների) միջոցով:
12. Գեոպորտալների վարման, տվյալների հասանելիության համար կիրառվում է հատուկ տեղանքի ինդեքսացիա՝ ՀՀ տարածքը բաժանվում է առանձին տարածական միավորների, որտեղ յուրաքանչյուր տարածական միավոր ներկայացված է նույն ձևի և չափի մեկ վանդակով՝ անկախ վարչական սահմանների աշխարհագրական տարածքից։
13. ԱՏՏԵ-ի վարման ընթացքում թեմատիկ տարածական տվյալների ինտեգրումն ապահովելու նպատակով յուրաքանչյուր ոլորտային լիազոր մարմին հաստատում է ԱՏՏԵ-ի ոլորտային ռազմավարական (կառավարման) ծրագիր (այսուհետև՝ ռազմավարական ծրագիր) և ստեղծում է ոլորտային աշխատանքային խումբ:
14. Ռազմավարական ծրագրերը ներառում են՝

   1) փուլային գործողություններ,

   2) ֆինասական միջոցներ,

   3) ոլորտային աշխատանքային խմբի և տեխնիկական խորհրդատուի գործառնական ձեռնարկները:

15. Ռազմավարական ծրագիրը թարմացվում և հրապարակվում է սահմանված ժամկետներում:
16. Ռազմավարական ծրագիրը պետք է հիմնված լինի փուլերի վրա՝ կայուն և համակարգված կերպով ապահովելու թեմատիկ տարածական տվյալների ինտեգրումը ԱՏՏԵ-ին։
17. Ռազմավարական ծրագիրը կազմվում է հաշվի առնելով հետևյալ սկզբունքները՝

   ա) աշխատանքի ծավալը և առկա ռեսուրսները,

   բ) աշխատանքի յուրաքանչյուր փուլում հստակ պատասխանատուների և իրականացվող աշխատանքների ցանկը,

   գ) առկա վիճակը և պահանջարկը, տեխնոլոգիական սահմանափակումները:

18. Ռազմավարական ծրագիրը պետք է նախանշի առաջադրանքի հիմնական գործողությունների իրականացումը, բովանդակությունը, տևողությունը, փուլերը, փոխհարաբերությունները, նշաձողերը և աշխատանքների կատարման ժամկետները:
19. Ռազմավարական ծրագրերի իրականացումը մշտադիտարկվում է ԱՏՏԵ-ի խորհրդակցական մարմնի կողմից, անհրաժեշտության դեպքում խորհրդակցական մարմինը ներկայացնում է առաջարկություններ ռազմավարական ծրագիրը վերանայելու համար։
20 ԱՏՏԵ-ի լիազոր մարմինը մշակում և հաստատում է գործառնական ձեռնարկը:
21. Գործառնական ձեռնարկը նպատակ ունի պարզաբանելու ոլորտային աշխատանքային խմբերի և տեխնիկական խորհրդատուի խնդիրները, դերն ու պարտականությունները ։
22. Գործառնական ձեռնարկը պարզաբանում է իրականացվող միջոցառումները՝ նախանշելով պլանավորման և բյուջետավորման հաշվառման գործընթացները և/կամ ընթացակարգերը, ներքին վերահսկողությունը, ռեսուրսների կառավարումը, հաշվետվությունների կազմումը, ծրագրի գործունեության մշտադիտարկումը և գնահատման ընթացակարգը:
23. ԱՏՏԵ-ի վարումը, ինտեգրումը, փոխգործելիությունը և կառավարումը ապահովում են հետևյալ սուբյեկտները՝

   ա) առաջատար կատարող,

   բ) կատարող,

   գ) խորհրդակցական մարմին,

   դ) տեխնիկական խորհրդատու։

24. Առաջատար կատարողը՝ Կոմիտե, համակարգում է տարածական տվյալների ինտեգրումը: Անհրաժեշտության դեպքում մշակում է կանոնների, ուղեցույցների նախագծեր: Կատարողներին տրամադրում է բազային տարածական տվյալների հասանելիության թույլտվություն:
25. Կատարողը՝ ոլորտային լիազոր մարմին, մասնակցում է աշխատանքային մակարդակի քննարկումներին և խորհրդակցական մարմնին տրամադրում է ոլորտային մասնագետներ և ապահովվում տարածական տվյալների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։
   Հետևվում է ռազմավարական ծրագրին և այլ աշխատանքային ուղեցույցներին: Կատարողը կարող է պահանջել հասանեիլություն բազային տարածական տվյալներին։ Կատարողը բացառապես պատասխանատու է տվյալների որակի համար՝ համաձայն սույն որոշման համապատասխան բաժինների և այլ իրավական փաստաթղթերի:
26. Խորհրդակցական մարմինը իր մեջ ներառում է ոլորտային լիազոր մարմիններից ընտրված մասնագետներ, նպաստում է տարբեր արդյունքների համակարգմանը, խրախուսում է միջգերատեսչական կապերի զարգացմանը, գնահատում է տեխնիկական իրավիճակը և առաջարկում է իրականացնել ստանդարտների, մետատվյալների շտեմարանի, տարածական տվյալների հավաքագրման, ստեղծման մեթոդական ուղեցույցների բարելավում: Քննարկում է ինտեգրվող թեմատիկ տարածական տվյալներին վերաբերող ցանկացած սկզբունքային տեխնիկական խնդիր: Խմբագրում և թարմացնում է ռազմավարական ծրագրերը։
27. Տեխնիկական խորհրդատու՝ ինժեներների, ծրագրավորողների, ԱՏՀ մասնագետների խումբ, աջակցում է աշխատանքային խմբին տեխնիկական խնդիրները սահմանելու համար՝ տարածական տվյալները ինտեգրելու նպատակով: Մշակում, վերանայում և առաջարկում է խորհրդակցական մարմնի կողմից պահանջվող ցանկացած տեխնիկական հայտ: Համակարգում է բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի գեոպորտալ մուտքագրման և խմբագրման աշխատանքները: Կազմակերպում է սերվերների և գեոպորտալների միջև տվյալների փոխանակումը, տվյալների որակի ստուգումը:
28. ԱՏՏԵ-ի խորհրդակցական մարմինը՝ տեխնիկական խորհրդատուների աջակցությամբ, մշակում և ներկայացնում է.
  • ԱՏՏԵ-ի քարտեզագրական շերտերի տեսակները,
  • տվյալների կանոնավոր թարմացման հիմնական սկզբունքները,
  • տեղանքի ինդեքսավորման ուղեցույցը,
  • ցանկացած առաջարկություն, որն անհրաժեշտ է համակարգի վերափոխմանը,
  • տարածական ճշտության մակարդակները,
  • թեմատիկ քարտեզագրական շերտերի առաջնահերթությունները,
  • աշխատանքային ծրագիրը, տեխնիկական ձեռնարկները, որակի ստուգման ծրագիրը և ցանկացած այլ փաստաթուղթ,
  • պարտադիր հատկանիշային տվյալները, որակի ստուգման մեթոդաբանությունը՝ նմուշի և լոթի քանակը:
4. ԱՏՏԵ-Ի ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ, ՍՏՈՒԳՈՒՄ ԵՎ ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
 
29. ԱՏՏԵ-ի տարածական տվյալների որակը վերահսկվում է տեխնիկական խորհրդատուի կողմից:
30. Տարածական տվյալների որակի ստուգման նպատակով յուրաքանչյուր ոլորտային մարմին ձևավորվում է առանձին ոլորտային աշխատանքային խումբը։
31. Կատարողը որակի ստուգման ծրագրի համար պատրաստում է նկարագրություն՝ համաձայն ISO 10005:2005-ի՝ «Որակի կառավարման համակարգեր, ուղեցույցներ որակի ծրագրերի համար» և ազգային ստանդարտի:
32. Որակի ստուգման աշխատանքային խումբը պետք է տիրապետի կատարողի ներքին որակի ստուգման ընթացակարգերին, տվյալների մոդելներին, տվյալների հավաքագրման և տվյալների մուտքագրման ընթացակարգերին։
33. Որակի ստուգման աշխատանքային խումբը բացահայտում է բնորոշ սխալներ, որոնք կախված կլինեն կատարողից, տարածքի առանձնահատկություններից և/կամ ժամանակահատվածից:
34. Որակի ստուգման խումբը ստուգում է տվյալների ցանկը, ակնադիտական մեթոդով համեմատում է թեմատիկ քարտեզագրական շերտերը բազային քարտեզագրական շերտերի հետ և ստուգում է տվյալներն՝ ըստ որակի ստուգման չափանիշների:
35. Որակի ստուգման յուրաքանչյուր գործընթացի համար կազմվում է հաշվետվություն, որը ներկայացվում է Տեխնիկական խորհրդատուին և կատարողին:
36. Կատարողը մեկամսյա ժամկետում հնարավորության դեպքում ուղղում է հաշվետվություններում հայտնաբերված սխալները և վերացնում տեխնիկական խորհրդատուի կողմից հայտնաբերված այլ թերությունները, այնուհետև կազմվում է հաշվետվություն հայտնաբերված սխալների ուղղման վերաբերյալ, որտեղ նշվում են տվյալներ բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերում օբյեկտի արտացոլված չլինելու, սխալ տեղադիրքի, սխալ գծային չափերի, սխալ երկրաչափական տեսքի և այլնի վերաբերյալ։
37. Կատարողը սխալների ուղղման վերաբերյալ կազմված հաշվետվությունը ներկայացնում է տեխնիկական խորհրդատուին։
38. Տեխնիկական խորհրդատուն ուսումնասիրում է կատարողի կողմից ներկայացված հաշվետվությունը՝ խորհրդակցելով առաջատար կատարողի հետ։
39. Ներկայացված հաշվետվությունում թերությունների հայտնաբերման պարագայում 10 աշխատանքային օրվա ընթացքում Տեխնիկական խորհրդատուն ծանուցում է կատարողին։
40. Տեխնիկական խորհրդատուն սահմանված ընթացակարգով դիտարկում է նաև այլ շահագրգիռ մարմինների և հանրության կողմից ներկայացված տարածական, հատկանիշային տվյալների սխալների վերաբերյալ տեղեկատվությունը և ըստ անհրաժեշտության ծանուցում կատարողին։
41. Տեխնիկական խորհրդատուի կողմից ուսումնասիրված և կազմված փաստաթղթերը, ինչպես նաև կատարված աշխատանքները արձանագրվում են:
 
5. ԱՏՏԵ-Ի ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ
 
42. Տարածական տվյալների որակի ստուգման համար առանձնացվում են հետևյալ չափանիշները՝ ամբողջականություն, տրամաբանական հաջորդականություն, տեղադիրքի ճշգրտություն, թեմատիկ կամ ոլորտային ճշգրտություն, ժամանակային որակ։
43. Ամբողջականությունը սահմանվում է որպես օբյեկտների, ինչպես նաև դրանց հատկանիշների և փոխհարաբերությունների առկայություն և/կամ բացակայություն: Այն բաղկացած է տվյալների որակի երկու տարրերից՝
   ա) ավելորդ տվյալներ (տվյալների բազայում առկա են ավելորդ տվյալներ),
   բ) տվյալների բացակայություն (տվյալների բազայում բացակայում են տվյալները)։
44. Տրամաբանական հաջորդականությունը սահմանվում է որպես տվյալների կառուցվածքի, հատկանիշների և փոխհարաբերությունների տրամաբանական կանոններին համապատասխանության աստիճան (տվյալների բազայի կառուցվածքը կարող է լինել հայեցակարգային, տրամաբանական կամ ֆիզիկական): Այն բաղկացած է տվյալների որակի չորս տարրերից՝

   ա) հայեցակարգային հաջորդականություն (հայեցակարգային սխեմայի կանոնների համապատասխանություն),

   բ) տիրույթի հաջորդականություն (արժեքների համապատասխանություն արժեքային տիրույթներին),

   գ) ձևաչափի հաջորդականություն (այն աստիճանը, որոում տվյալները պահպանվում են տվյալների բազայի ֆիզիկական կառուցվածքին համապատասխան),

   դ) տոպոլոգիական հաջորդականություն (տվյալների բազայի հստակ ծածկագրված տոպոլոգիական բնութագրերի ճշգրտության աստիճանը)։

45. Տեղադիրքի ճշգրտությունը սահմանվում է որպես օբյեկտների տեղադիրքի ճշգրտությունը տարածական ստուգիչ համակարգում: Այն բաղկացած է տվյալների որակի երեք տարրերից՝

   ա) բացարձակ ճշգրտություն (ստացված կոորդինատների համապատասխանումը ընդունված կամ հաստատված ճշգրիտ կոորդինատների արժեքներին),

   բ) հարաբերական ճշգրտություն (օբյեկտների հարաբերական տեղադիրքերի համապատասխանումը իրենց համապատասխան այն հարաբերական տեղադիրքերին, որոնք ընդունված կամ հաստատված են որպես ճշգրիտ),

   գ) ռաստրային տվյալների տեղադիրքի ճշգրտություն (ռաստրային տվյալների տեղադիրքի համապատասխանումը այն տեղադիրքերին, որոնք ընդունված կամ հաստատված են որպես ճշգրիտ):

46. Թեմատիկ կամ ոլորտային ճշգրտությունը սահմանվում է որպես քանակական և ոչ քանակական հատկանիշների ճշգրտություն, ինչպես նաև օբյեկտների և դրանց փոխհարաբերությունների դասակարգման ճշգրտություն: Այն բաղկացած է տվյալների որակի երեք տարրերից՝

   ա) դասակարգման ճշգրտություն (օբյեկտների կամ դրանց հատկանիշներին վերագրված դասերի համեմատությունը իրական, կամ ռեֆերենց տվյալների հետ),

   բ) ոչ քանակական հատկանիշի ճշգրտություն (ոչ քանակական հատկանիշի ճիշտ կամ սխալ լինելու չափում),

   գ) քանակական հատկանիշի ճշգրտություն (քանակական հատկանիշի արժեքի համապատասխանումը այն արժեքներին, որոնք ընդունված կամ հայտնի են որպես ճշգրիտ)։

47. Ժամանակային որակը սահմանվում է որպես օբյեկտների ժամանակային հատկանիշների և փոխհարաբերությունների որակ: Այն բաղկացած է տվյալների որակի երեք տարրերից՝

   ա) ժամանակի չափման ճշգրտություն (ստացված ժամանակի չափումների համապատասխանումը այն արժեքներին, որոնք ընդունված են որպես ճշգրիտ կամ հայտնի են որպես այդպիսիք),

   բ) ժամանակագրական հաջորդականություն (իրադարձությունների ճիշտ հերթականություն),

   գ) ժամանակագրական հուսալիություն (ժամանակի հետ կապված տվյալների հուսալիություն)։

48. Տարածական տվյալների որակի ստուգումը իրականացվում է նմուշների ամբողջական (համալիր) կամ պատահական ընտրանքային մեթոդներով (նմուշառում) (տե՛ս Աղյուսակ 1-3)։
49. Ամբողջական մեթոդը կարող է կիրառվել այն կարևոր չափանիշների և/կամտվյալների համար, որոնք նախապես սահմանված են խորհրդակցական մարմնի կողմից և/կամ համաձայնեցված են կատարողի և խորհրդակցական մարմնի միջև։
50. Ընտրանքային մեթոդը կարող է կիրառվել նաև չափանիշների և/կամ տվյալների մեծ մասի նկատմամբ՝ համաձայնեցված կատարողի և խորհրդակցական մարմնի միջև:
51. Տարածական տվյալների որակի ընտարնքային ստուգման նպատակով տվյալների նմուշի չափը որոշվում է տեխնիկական խորհրդատուի կողմից և/կամ հաստատված ազգային ստանդարտի հիման վրա։
52. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի որակի ստուգման (այդ թվում՝ ըստ տոպոլոգիական սխալների քանակի) և ազգային գեոպորտալ մուտքագրման հաստատման կամ մերժման գործընթացները իրականացվում են ըստ Աղյուսակ 1-3-ի։
53. Որպես թեմատիկ քարտեզագրական շերտերի տարածական ճշգրտության ուղեցույց կիրառվում են բազային քարտեզագրական շերտերը:
54. Տարածական ճշգրտությունը փոփոխական է, պայմանավորված բազային քարտեզագրական շերտերի որակի բարելավմամբ:
 

   Աղյուսակ 1․ Նմուշառում

Դասակարգում

Բարձրակարգ տվյալներ

Միջին և ցածրակարգ տվյալներ

Առավել շատ թերություններ

անթույլատրելի

անթույլատրելի

Շատ թերություններ

AQL1.0/1.5

AQL 2.5

Քիչ թերություններ

AQL 2.5/4.0

AQL 4.0

 

 

   Աղյուսակ 2. Նմուշի քանակի ծածկագրեր

Ծավալ (Լոտի քանակ)

Ընդհանուր

ստուգման մակարդակ

Հատուկ ստուգման մակարդակ

I

II

III

S-1

S-2

S-3

S-4

2-ից 8 (ներառյալ)

A

A

B

A

A

A

A

9 >>

15

A

B

C

A

A

A

A

16 >>

25

B

C

D

A

A

B

B

26 >>

50

C

D

E

A

B

B

C

51 >>

90

C

E

F

B

B

C

C

91 >>

150

D

F

G

B

B

C

D

151 >>

280

E

G

H

B

C

D

E

281 >>

500

F

H

J

B

C

D

E

501 >>

1200

G

J

K

C

C

E

F

1201 >>

3200

H

K

L

C

D

E

G

3201 >>

10 000

J

L

M

C

D

F

G

10 001 >>

35 000

K

M

N

C

D

F

H

35 001 >>

150 000

L

N

P

D

E

G

J

150 001 >>

500 000

M

P

Q

D

E

G

J

500 001

և. ավելի

N

Q

R

D

E

H

K

 

Աղյուսակ 3. Տարածական տվյալների որակի ստուգման և ընդունման սանդղակը

Նմուշի քանակի ծածկագիր

Նմուշի քանակը

Որակի ընդունելի մակարդակը' AQL (չհամապատասխանող միավորների տոկոսը էւ անհամապատասխանությունների թիվը նյութի 100 միավորի համար)

 
 

0.01

0.015

0.025

0.04

0.065

0.1

0.15

0.25

0.4

0.65

1

1.5

2.5

4

6.5

10

15

25

40

65

100

150

250

400

650

1 000

 

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Ro

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Re

Ac Rc

Ac Rc

 

A

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5       6

7     8

10       11

14       15

21     22

30     31

 

B

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7     8

10       11

14       15

21     22

30     31

44     45

 

C

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10       11

14       15

21     22

30     31

44     45

 

 

D

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10   11

14       15

21     22

30     31

44     45

 

 

 

E

13

 

 

 

 

 

 

 

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10   11

14   15

21     22

30     31

44     45

 

 

 

 

F

20

 

 

 

 

 

 

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10   11

14   15

21   22

 

 

 

 

 

 

 

G

32

 

 

 

 

 

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10   11

14   15

21   22

 

 

 

 

 

 

 

 

H

50

 

 

 

 

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10   11

14   15

21   22

 

 

 

 

 

 

 

 

 

J

80

 

 

 

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10   11

14   15

21   22

 

 

 

 

 

 

 

 

 

 

K

125

 

 

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10   11

14   15

21   22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

L

200

 

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5   6

7   8

10   11

14   15

21   22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

M

315

 

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10     11

14   15

21   22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

N

500

 

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10 11

14     15

21   22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

P

800

 

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10   11

14 15

21   22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Q

1250

0   1

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10   11

14   15

21 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

R

2000

1/3

1/2

1   2

2   3

3   4

5     6

7   8

10   11

14   15

21   22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       = Օգտագործվում է սլաքի ներքևում նշված թիվը: Եթե նմուշի քանակը հավասար է կամ մեծ լոտի քանակից անհրաժեշտ է իրականացնել 100 % ստուգում

       = Օգտագործվում է սլաքի վերևում նշված թիվը

       AC   = Ընդունելի քանակ

       RE   = Ոչ ընդունելի քանակ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 202   թվականի

             ի       -ի N       որոշման

 

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման հետ կապված հարաբերությունները:
2. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների և դրանց մետատվյալների ստեղծումը և մշակումը իրականացվում է Կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) և շահագրգիռ այլ մարմինների, այդ թվում ոլորտային լիազոր մարմինների կողմից:
2. ԱՏՏԵ-Ի ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
 
3. ԱՏՏԵ-ի բազային տարածական տվյալների ստեղծման և մշակման աշխատանքները իրականացվում են օրթոֆոտոհատակագծերի գրասենյակային վերծանման, թվայնացման (ակնադիտական, սեգմենտավորման, դասակարգման մեթոդներով) և համապատասխան հատկանիշային տվյալների մուտքագրման միջոցով:
4. ԱՏՏԵ-ի բազային տարածական տվյալների ստեղծման և մշակման աշխատանքները իրականացվում են մեթոդական ուղեցույցի (տեխնիկական ձեռնարկ) հիման վրա, որը մշակում և հաստատում է Կոմիտեն:
5. ԱՏՏԵ-ի թեմատիկ տարածական տվյալների ստեղծման և մշակման աշխատանքները իրականացվում են ոլորտային լիազոր մարմինների կողմից՝ մշակված և հաստատված մեթոդական ուղեցույցերի (տեխնիկական ձեռնարկ) միջոցով:
6. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի յուրաքանչյուր օբյեկտ պետք է ունենա եզակի նույնականացնող ծածկագիր:
7. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի օբյեկտների ծածկագրման կարգը սահմանում են համապատասխան լիազոր մարմինները:
8. ԱՏՏԵ-ի թեմատիկ քարտեզագրական շերտերը ստեղծվում են բազային տարածական տվյալների հիմքի վրա:
9. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների քարտեզագրական շերտերը և տեղեկատվական բազաները ստեղծվում և ներդրվում են փուլերով:
10 ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների քարտեզագրական շերտերի և տեղեկատվական բազաների ստեղծման և ներդրման փուլերը (ժամանակացույցը) հաստատում են համապատասխան լիազոր մարմինները։
 
3. ԱՏՏԵ-Ի ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ
 

11․ ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների լիազոր մարմիններն իրականացնում են տարածական և հատկանիշային տվյալների հավաքագրում՝ ըստ հաստատված աշխատանքային ծրագրի և տեխնիկական ձեռնարկների:

12․ Անալոգային՝ թղթային քարտեզագրական նյութերի առկայության պարագայում, համապատասխան լիազոր մարմինների ոլորտային աշխատանքային խմբերը իրականացնում են սկանավորում՝ TIFF, JPEG թվային ձևաչափերով, համաձայն իրենց տեխնիկական ձեռնարկի՝ ապահովելով բնօրինակ քարտեզի մասշտաբները և ընթեռնելիությունը:

13․ Օրթոֆոտոհատակագծերի և սկանավորված քարտեզագրական նյութերի հիման վրա ոլորտային աշխատանքային խմբերը թվայնացնում և ստեղծում են համապատասխան բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերը ․shp (շեյփ) և այլ աշխարհագրական տեղեկատվական համակարգերին (ԱՏՀ) բնորոշ ձևաչափերով՝ համաձայն իրենց տեխնիկական ձեռնարկների:

14․ Օրթոֆոտոհատակագծերի և սկանավորված քարտեզագրական նյութերի վրա արտացոլված օբյեկտների արդյունավետ և օբյեկտիվ վերծանումը ու թվայնացումն իրականացվում է ակնադիտական մեթոդով՝ հիմնվելով առկա փաստացի տեղեկատվության վրա, ինչպես նաև հնարավորության դեպքում ավտոմատացված եղանակով՝ դասակարգում, սեգմենտավորում և այլն:

15․ ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի ստեղծման ժամանակ կիրառվում են երեք հիմնական տարածական մոդելներ՝ բազմանկյուններ (polygon), բազմագծեր (polyline) և կետեր (point)։ Բազմանկյունները հանդիսանում են օբյեկտների թվայնացման հիմնական մոդելը, սակայն բազմագծերը և կետերը նույնպես թույլատրվում են կիրառել, եթե դրանք ավելի ճիշտ ձևեր են՝ թվային քարտեզի առանձնահատկությունները ներկայացնելու համար։

16․ Տարածական տվյալների ստեղծման, մշակման և/կամ երկրաչափական ուղումների ընթացքում առաջացած շերտերի տոպոլոգիական սխալները՝ վերադրումները և բացերն, անհրաժեշտ է հասցնել նվազագույնի:

17․ ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի ստեղծման և մշակման ընթացքում բոլոր տարածական օբյեկտների նկատմամբ կիրառվում են կոմպոզիցիոն մեթոդները (հիմնված բացարձակ ֆիզիկական երկրաչափության վրա)։ Բացառություն են կազմում այն դեպքերը, որոնք համաձայնեցված են տեխնիկական խորհրդատուի խորհրդակցական մարմնի կողմից և հաստատված են լիազոր մարմինների կողմից: Այդպիսի դեպքերից կարող են լինել կորագիծ տարածական օբյեկտները, որոնց դեպքում կարող են կիրառվել որոշակի մակարդակի կոնֆիգուրացիոն մեթոդը (հիմնված վերացական տոպոլոգիայի վրա)՝ օբյեկտի տարածական բաղադրիչն արդյունավետ ներկայացնելու նպատակով:

18․ Վերծանման և թվայնացման աշխատանքներն ավարտելուց հետո, չնախատեսված սխալները բացահայտելու նպատակով, տարածական տվյալների որակի ստուգման խումբն իրականացնում է ավարտուն աշխատանքի ստուգում և ներկայացնում հաշվետվություն։

19․ Ստեղծված տարածական տվյալներն, անհրաժեշտության դեպքում, ենթարկվում են կոորդինատային փոխակերպման և/կամ երկրաչափական ճշգրտումների՝ համապատասխանացնելու նախապես սահմանված միասնական կոորդինատային համակարգին և վարչական սահմաններին և/կամ խորհրդակցական մարմնի կողմից ներկայացված ցանկացած այլ առաջարկին:

20․ Բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի տարածական ճշգրտությունն առաջարկվում է ոլորտային տեխնիկական խորհրդատուի կողմից, քնարկվում է խորհրդակցական մարմնում և հաստատվում համապատասխան լիազոր մարմինների կողմից։

21․ Թեմատիկ քարտեզագրական շերտերի միջև առաջնահերթությունն առաջարկվում է ոլորտային տեխնիկական խորհրդատուի կողմից, քնարկվում է խորհրդակցական մարմնում և հաստատվում համապատասխան լիազոր մարմինների կողմից։

22․ Սահմանված թեմատիկ շերտերի միջև առաջնահերթությունն իրականացվում է հետևյալ սկզբունքներով՝

   ա) Կոմիտեի կողմից տրամադրվող կադաստրային հողամասերի շերտին կտրվի ավելի բարձր առաջնահերթություն, քան ցանկացած այլ շերտ, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան օրենքով, այլ իրավական ակտերով կամ լիազոր մարմինների կողմից,

   բ) քաղաքային տարածքներին կտրվի ավելի բարձր առաջնահերթություն, ի տարբերություն գյուղական բնակավայրերի, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան օրենքով, այլ իրավական ակտերով կամ լիազոր մարմինների կողմից,

   գ) խոշորամասշտաբ քարտեզներում ընդգրկված շերտերին կտրվի ավելի բարձր առաջնահերթություն, քան ավելի փոքր մասշտաբի քարտեզներում ընդգրկված շերտերին, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան օրենքով, այլ իրավական ակտերով կամ լիազոր մարմինների կողմից,

   դ) համարժեք առաջնահերթության մեջ դասակարգված շերտերից առաջնահերթությունը տրվում է այն շերտերին, որոնք, ենթադրաբար, պարունակում են ավելի փոքր մուտքային սխալներ և/կամ այն շերտերը, որոնց վրա ավելի էական ազդեցություն կունենան երկրաչափական ճշգրտումները,

   ե) անկախ վերը նշված ուղղությունից, առաջնահերթությունը կարող է փոխվել՝ քննարկելով նախապես խորհրդակցական մարմնում:

23․ Բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի յուրաքանչյուր տարածական հատկանիշի համար մուտքագրվում են մետատվյալներ, ատրիբուտային տվյալներ և համապատասխան նույնականացման ծածկագրեր՝ համաձայն լիազոր մարմինների կողմից մշակված տեխնիկական ձեռնարկների, ՀՀ կառավարության N 1569-Ն որոշման, ինչպես նաև հաստատված տարածական տվյալների ազգային ստանդարտների:

 

4. ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
 
24. Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման համար հիմք են հանդիսանում հաստատված տարածական տվյալների ազգային ստանդարտները։

25.  ԱՏՏԵ-ի մետատվյալները ստեղծվում և հրապարակվում են ազգային գեոպորտալի մաս կազմող մետատվյալների շտեմարանում (կատալոգում)՝ ինչպես անմիջապես կատալոգում համապատասխան տեղեկատվության մուտքագրման, այնպես էլ XML ձևաչափով մետատվայլների ներբեռնման միջոցով։

26. ԱՏՏԵ-ի մետատվյալների շտեմարանը ստեղծվում է մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով։

27. ԱՏՏԵ-ի մետատվյալները ստեղծվում, մշակվում ու թարմացվում են էլեկտրոնային եղանակով։ Ստեղծված մետատվյալների շտեմարանը (կատալոգը) պահպանվում է Կոմիտեի տվյալների բազայում՝ էլեկտրոնային տարբերակով։
28. Ազգային տարածական տվյալների մետատվյալների շտեմարանը ներառում է բազային և թեմատիկ տարածական տվյալների մետատվյալները: Բազային տարածական տվյալների մետատվյալների ստեղծման, մշակման և թարմացման համար պատասխանատու է Կոմիտեն, իսկ թեմատիկ տարածական տվյալների մետատվյալների համար՝ ոլորտային լիազոր մարմինները:
29. ԱՏՏԵ-ի տարածական տվյալների մետատվյալները ստեղծվում են առնվազն ազգային գեոպորտալում առկա բազային և թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:
30. ԱՏՏԵ-ի մետատվյալները ստեղծվում, մշակվում և թարմացվում են Կոմիտեի կողմից սահմանված կանոնների համաձայն:
 
  • Обсуждалось

    13.08.2024 - 30.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Общественное обсуждение

28.08.2024 14:56

пр. Аршакуняц 7, Ереван, 0023, info@cadastre.am

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1124

Принт

Связанные документы / ссылки