«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշմամբ ապահովվում է ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ գործող դրույթների կիրարկումը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով վերանայվել է ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածը, որով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումը նույնպես համապատասխանեցնել նշյալ հոդվածով սահմանված կարգավորումներին:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
-
Обсуждалось
20.02.2018 - 12.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 7804
Принт