Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգա­վո­րումներին համա­պատաս­խա­նեց­նելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշմամբ ապահովվում է ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ գործող դրույթների կիրարկումը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված` «Հայաս­տանի Հան­րա­պե­տության հարկային օրենսգրքում փոփո­­խություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով վերանայվել է ՀՀ հար­կա­յին օրենսգրքի 160-րդ հոդվածը, որով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Հայաս­­տանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումը նույնպես համապատասխանեցնել նշյալ հոդվածով սահմանված կարգա­վո­րում­ներին:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հար­կային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:


  • Քննարկվել է

    20.02.2018 - 12.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7798

Տպել