Добавить в избранное

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 16912-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 16912. Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը, ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը

  1. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում չհրապարակելը՝ այդ թվում ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը՝ այդ թվում ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը՝ այդ թվում ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը `

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով։»։

  1. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:

 

Հոդված 2. Օրենսգրքի 16913-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

««Հոդված 16913. Կազմակերպությունում աշխատող գլխավոր հաշվապահի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելը

  1. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր, միջին, ինչպես նաև՝ «Հանրային հատված կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված՝ Կառավարության սահմանած հանրային հատվածի կազմակերպություններում աշխատող գլխավոր հաշվապահի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո` երեսուն օրվա ընթացքում սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպություններում աշխատող գլխավոր հաշվապահի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

  1. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթների վրա:

 

  • Обсуждалось

    08.08.2024 - 26.08.2024

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2546

Принт

Предложения

Արթուր Ավետիսյան

24.08.2024

Շատ անգամ կհամաձյնվեմ այս նախագծին, բայց ոչ այսօր կամ մի 5 տարի հետո անգամ։ հետաքրքիր է հարյուր հազարավոր ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ ների հաշվապահաությունը ով է անելու մի 2000+/- 1000 անձ փորձագետ հաշվապահներ՞։ Չեք կարծում, որ Դուք սխալ նախագիծ էք "ստեղծագործել"։

Միլ Նար ՍՊԸ

21.08.2024

Մեր կառավարությունում միայն մտածում են էլ ինչպես բարդացնեն քաղաքացիների կյանքը:

Robert Mansuryan

21.08.2024

169.13 հոդվածի փոփոխության վերաբերյալ հարց. եթե Գլխավոր հաշվապահը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, այսինքն չունի փորձագետ հաշվապահի որակավորում, ինչպես կարող է առաջին տույժը կրելուց 30 օր հետո բավարարել օրենքով սահմանված պահանջները: Դա գործնականում անհնար է: Ոլորտին տեղյակ մասնագետները գիտեն, որ հաճախ տարիներ են պահանջվում որակավորման քննությունները հանձնելու համար: Միանգամից սահմանեք օրենքով, որ այն տնօրենները, ովքեր չեն ազատի աշխատանքից իրենց որակավորում չունեցող գլխավոր հաշվապահներին կտուգանվեն 1 մլն. դրամով: Բազմաթիվ օրինակներ կան, երբ կազմակերպությունները տարիներ շարունակ օրինապահ հարկատուի հավաստագիր են ստանում, բայց գլխավոր հաշվապահը փորձագետ հաշվապահի որակավորում չունի: Դրանից լավ ցուցանիշ պետության համար կարծում եմ չպիտի լինի: Ինչու եք մտնում մասնավոր բիզնեսի տիրույթ և որոշում, թե ինչպիսին պետք է լինի կազմակերպության գլխավոր հաշվապահը: Կազմակերպության ղեկավարի իրավասությունն է ընտրել իրեն հարմար գլխավոր հաշվապահ: Գլխավոր հաշվապահի որակավորումը ճիցտ է պահանջել միայն ԲԲԸ-րի, հիմնադրամների, հանրային հետաքրքրություն ներկայացնող, բորսաներում արժեթղթեր, պարտատոմսեր թողարկած կազմակերպություններից: Իսկ ընդհանուր առմամբ, այս նոր օրինագիծը հաստատում է օրեցօր տարածվող այն միտքը, որ կա կոռուպցիոն, կլանային, հանցագործ պայմանավորվածություն Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի և ՀՀ Ֆինանսների նախարարության որոշ պաշտոնյաների միջև: Կարող ենք միայն գլխի ընկնել, թե ինչու 2020թ-ից գործողության մեջ դրված Հաշվապահական հաշվառման մասին նոր օրենքով սահմանվեց պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների այդքան ցածր շեմ: Շրջանառության մեջ դրվեց փորձագետ հաշվապահի, մասնագիտացված կառույցի և այլ նորմեր, որոնք որակավորում տրամադրելու մենաշնորհը իրենց մենաշնորհային գներով նվիրեցին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին, իսկ ավելի ճիշտ կլինինի ասել նրա ղեկավարներին: Նախկինում պետությունը գանձում էր պետական տուրք որակավորման քննություններ հանձնողներից և վերջ: Հաշվապահական հանրությունը քաջատեղյակ է, թե այժմ պալատը որքան բարդ և բազմափուլ քննություններ է սահմանել փոձագետ հաշվապահի որակավորում ստանալու համար: Մարդիկ կան արդեն 1 մլն. դրամից ավել վճարումներ են կատարել, բայց որակավորում չեն ստացել: Էլ չենք խոսում անդամակցության վճարների և ՇՄԶ պարտադիր դասընթացների մասին: Եվ այստեղ մեծ հարցական կա. ինչու պետք է մի հասարակական կազմակերպություն իր ձեռքերում պահի ամբողջ ոլորտի մասնագիտական որակավորման և պատրաստման գործառույթը, կամայականորեն սահմանի գներ, ընթացակարգեր, կանոններ: Այս ամենը կոռուպցիայի, քվոտավորման, մի խումբ մասնավոր մարդկանց հարստացման կազմակերպված սխեմա է, և ժամանակն է, որպեսզի համապատասխան քննչական մարմինները տան այս հարցերի պատասխանները:

Узнать больше