Добавить в избранное

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու և կազմակերպությունում աշխատող գլխավոր հաշվապահի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափի կանոնակարգման նպատակով:  

  • Обсуждалось

    08.08.2024 - 26.08.2024

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2539

Принт

Предложения

Արթուր Ավետիսյան

24.08.2024

Շատ անգամ կհամաձյնվեմ այս նախագծին, բայց ոչ այսօր կամ մի 5 տարի հետո անգամ։ հետաքրքիր է հարյուր հազարավոր ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ ների հաշվապահաությունը ով է անելու մի 2000+/- 1000 անձ փորձագետ հաշվապահներ՞։ Չեք կարծում, որ Դուք սխալ նախագիծ էք "ստեղծագործել"։

Միլ Նար ՍՊԸ

21.08.2024

Մեր կառավարությունում միայն մտածում են էլ ինչպես բարդացնեն քաղաքացիների կյանքը:

Robert Mansuryan

21.08.2024

169.13 հոդվածի փոփոխության վերաբերյալ հարց. եթե Գլխավոր հաշվապահը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, այսինքն չունի փորձագետ հաշվապահի որակավորում, ինչպես կարող է առաջին տույժը կրելուց 30 օր հետո բավարարել օրենքով սահմանված պահանջները: Դա գործնականում անհնար է: Ոլորտին տեղյակ մասնագետները գիտեն, որ հաճախ տարիներ են պահանջվում որակավորման քննությունները հանձնելու համար: Միանգամից սահմանեք օրենքով, որ այն տնօրենները, ովքեր չեն ազատի աշխատանքից իրենց որակավորում չունեցող գլխավոր հաշվապահներին կտուգանվեն 1 մլն. դրամով: Բազմաթիվ օրինակներ կան, երբ կազմակերպությունները տարիներ շարունակ օրինապահ հարկատուի հավաստագիր են ստանում, բայց գլխավոր հաշվապահը փորձագետ հաշվապահի որակավորում չունի: Դրանից լավ ցուցանիշ պետության համար կարծում եմ չպիտի լինի: Ինչու եք մտնում մասնավոր բիզնեսի տիրույթ և որոշում, թե ինչպիսին պետք է լինի կազմակերպության գլխավոր հաշվապահը: Կազմակերպության ղեկավարի իրավասությունն է ընտրել իրեն հարմար գլխավոր հաշվապահ: Գլխավոր հաշվապահի որակավորումը ճիցտ է պահանջել միայն ԲԲԸ-րի, հիմնադրամների, հանրային հետաքրքրություն ներկայացնող, բորսաներում արժեթղթեր, պարտատոմսեր թողարկած կազմակերպություններից: Իսկ ընդհանուր առմամբ, այս նոր օրինագիծը հաստատում է օրեցօր տարածվող այն միտքը, որ կա կոռուպցիոն, կլանային, հանցագործ պայմանավորվածություն Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի և ՀՀ Ֆինանսների նախարարության որոշ պաշտոնյաների միջև: Կարող ենք միայն գլխի ընկնել, թե ինչու 2020թ-ից գործողության մեջ դրված Հաշվապահական հաշվառման մասին նոր օրենքով սահմանվեց պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների այդքան ցածր շեմ: Շրջանառության մեջ դրվեց փորձագետ հաշվապահի, մասնագիտացված կառույցի և այլ նորմեր, որոնք որակավորում տրամադրելու մենաշնորհը իրենց մենաշնորհային գներով նվիրեցին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին, իսկ ավելի ճիշտ կլինինի ասել նրա ղեկավարներին: Նախկինում պետությունը գանձում էր պետական տուրք որակավորման քննություններ հանձնողներից և վերջ: Հաշվապահական հանրությունը քաջատեղյակ է, թե այժմ պալատը որքան բարդ և բազմափուլ քննություններ է սահմանել փոձագետ հաշվապահի որակավորում ստանալու համար: Մարդիկ կան արդեն 1 մլն. դրամից ավել վճարումներ են կատարել, բայց որակավորում չեն ստացել: Էլ չենք խոսում անդամակցության վճարների և ՇՄԶ պարտադիր դասընթացների մասին: Եվ այստեղ մեծ հարցական կա. ինչու պետք է մի հասարակական կազմակերպություն իր ձեռքերում պահի ամբողջ ոլորտի մասնագիտական որակավորման և պատրաստման գործառույթը, կամայականորեն սահմանի գներ, ընթացակարգեր, կանոններ: Այս ամենը կոռուպցիայի, քվոտավորման, մի խումբ մասնավոր մարդկանց հարստացման կազմակերպված սխեմա է, և ժամանակն է, որպեսզի համապատասխան քննչական մարմինները տան այս հարցերի պատասխանները:

Узнать больше